«Ծանոթացեք` Ջո Բլեք» (անգլ.՝ Meet Joe Black), միստիկական դրամա կյանքի ու մահվան մասին։ Գլխավոր դերերը կատարել են Բրեդ Փիթը, Էնթոնի Հոփքինսը և Քլեր Ֆորլանին։ Սցենարը գրել են Բո Գոլդանը, Քևին Վեյդը, Ռոն Օսբորնը և Ջեֆ Ռենոն Ալբերտո Կասելլայի «Մահն արձակուրդ է վերցնում» պիեսի հիման վրա։ Ֆիլմը 1934 թվականին նկարահանված «Մահն արձակուրդ է վերցնում» (անգլ.՝ «Death Takes a Holiday») ֆիլմի ռեմեյքն է, որ վերանկարահանվել էր դեռ 1971 թվականին։ 1994 թվականի «Աշնան լեգենդները» կինոնկարից հետո սա երկրորդ ֆիլմն է, որում միասին նկարահանվել են Բրեդ Փիթն ու Էնթոնի Հոփքինսը։

Ծանոթացեք՝ Ջո Բլեք
անգլ.՝ Meet Joe Black
Երկիր ԱՄՆ
Ժանրռոմանտիկ ֆիլմ[1][2][3][…], ֆենթեզի ֆիլմ և դրամա
Թեմամարմինների փոխանակում, մահ[4] և ռոմանտիկ սեր[4]
ՀիմքՄահն արձակուրդ է վերցնում և Մահն արձակուրդ է վերցնում
Թվականնոյեմբերի 13, 1998[1][2] և հունվարի 14, 1999[5]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՄարտին Բրեսթ[1][6][7][…]
ՊրոդյուսերՄարտին Բրեսթ[6]
Սցենարի հեղինակԲո Գոլդման, Քևին Ուեյդ և Ռոն Օսբորն
ԴերակատարներԲրեդ Փիթ[2][8][3][…], Էնթոնի Հոփքինս[2][7][8][…], Քլեր Ֆորլանի[7][8][3][…], Ջեյք Ուեբեր[8][3][9], Մարշա Գեյ Հարդեն[7][8], Ջեֆրի Թեմբոր[8], Դևիդ Ս. Հովարդ[8], Մերիլուիզ Բերք[8], Diane Kagan?[8] և Ջուն Սքուիբ[8]
ՕպերատորԷմանուել Լյուբեցկի
ԵրաժշտությունԹոմաս Նյուման
ՄոնտաժՄայքլ Թրոնիք և Ջո Հաթշինգ
Պատմվածքի վայրՆյու Յորք
Նկարահանման վայրՆյու Ջերսի
ԿինոընկերությունUniversal Studios
Տևողություն173 րոպե
Բյուջե$90 000 000
Շահույթ$142 000 000 (ԱՄՆ)[10]
MPAA վարկանիշ

Կարգախոս՝ անգլ.՝ «He’s Expecting You» – «Նա սպասում է քեզ», անգլ.՝ «Meet Joe Black: Sooner or Later Everyone Does…» – Ծանոթացեք՝ Ջո Բլեք։ Վաղ թե ուշ բոլորն էլ պետք է ծանոթանան...»:

Սյուժե խմբագրել

Մեծահարուստ Վիլյամ Պերրիշի 65-րդ տարեդարձի նախօրյակին նրա տանը եռում է նախապատրաստական աշխատանքը, որ վերահսկում է Էլիսոն Պերրիշը։ Պերրիշն իր կրտսեր դստերը՝ Սյուզենին, խնդրում է ամուսնանալ միայն սիրելով։ Նա լսում է մի ձայն, որը կրկնում է իր ասածը։

Սյուզենը սրճարանում պատահաբար հանդիպում է մի երիտասարդի, սակայն հրաժեշտից հետո, երբ փողոցում կանգնած երիտասարդը նայում էր հեռացող Սյուզենի հետևից, նրան հարվածում է մեքենան։ Երիտասարդը մահանում է։

Երեկոյան Պերրիշի քաղաքային բնակարանում ընթրիքի են հավաքվում նրա ընտանիքն ու նրա կրտսեր աղջկա մոտ ընկերը՝ Դրյուն։ Ընթրիքի ժամանակ Պերրիշը լսում է մի ձայն, որ նրան խնդրում է ներս թողնել իրեն։ Հայտնվում է Մահվան հրեշտակը և Պերրիշին առաջարկում գործարք կնքել. Պերրիշը կդառնա նրա ուղեկցորդը մարդկանց աշխարհում, իսկ ինքը կհետաձգի նրա վախճանը՝ պայմանով, որ Պերրիշը ոչ ոքի չպիտի ասի, թե իրականում ով է նա։ Սյուզենը հիշում է երիտասարդին, որին հանդիպել էր առավոտյան։ Մահվան հրեշտակը Պերրիշին բացատրում է, որ իրեն մարմին էր պետք, և ինքը պատահական ընտրություն է կատարել։

Սյուզենը հորը պատմում է, որ սիրահարվել է Ջոյին։ Հայրն աղջկան արգելում է մտածել նրա մասին։ Ջոն Սյուզենին ասում է, որ սիրում է նրան։

Ջոն Պերրիշին ասում է, որ սիրում է նրա դստերը և ուզում է նրան տանել իր հետ։ Այդ մտքից սարսափած Պերրիշը Ջոյին բացատրում է, թե ինչ է իսկական սերը։ Ջոն որոշում է տանել միայն Պերրիշին, բայց տանել երեկույթից անմիջապես հետո։

Պերրիշը ելույթ է ունենում, շնորհակալություն է հայտնում բոլորին, զրուցում դուստրերի հետ։ Սկսվում է տոնական հրավառությունը։ Ջոն Պերրիշին խոստովանում է, որ իսկապես սիրում է նրա դստերը, և նրան թողնելն իր համար շատ դժվար է։ Նրանք երկուսով հեռանում են, բայց քիչ անց Ջոն վերադառնում է Սյուզենի մոտ։ Զրույցի ընթացքում Ջոն հիշում է իրենց պատահական հանդիպումը սրճարանում. նրա խոսքից հասկացվում է, որ նա չի հասկանում՝ ինչպես է հայտնվել այդտեղ, բայց ուզում է հանդիպել Սյուզենի հետ։

Դերերում խմբագրել

Քաղվածքներ ֆիլմից խմբագրել

  • Ուիլյամ Փերիշ - Ոչ մի խոսք հոբելյանի մասին։
Սյուզան Փերիշ - Բայց վաթսունհինգ տարին կյանքում մի անգամ է լինում։
Ուիլյամ Փերիշ - Եվ փա՛ռք աստծու...
  • Անցնել քո բաժին կյանքն ու ոչ ոքի չսիրահարվել նշանակում է չապրել ընդհանրապես։ - Ուիլյամ Փերիշ
  • Անխուսափելի են միայն մահն ու հարկերը։ - Դրյու
  • Ուիլյամ Փերիշ -Ահա քեզ փող։ Գիտե՞ս՝ ինչ է դա։
Ջո Բլեք - Դա այն է, ինչով երջանկություն չես գնի։
  • Հակառակ ավանդույթի՝ ես կասեմ, թե ինչ երազանք պահեցի, երբ փչում էի մոմերը։ Որ դուք ունենաք այնքան բախտավոր կյանք, որքան իմն է։ Որ մի առավոտ դուք արթնանաք ու ասեք. «Ինձ այլևս ոչինչ պետք չէ»։ - Ուիլյամ Փերիշ

Սաունդթրեք խմբագրել

Թողարկման ամսաթիվ՝ 20 մարտի, 1998
Երգացանկ

  1. Yes
  2. Everywhere Freesia
  3. Walkaway
  4. Meet Joe Black
  5. Peanut Butter Man
  6. Whisper Of A Thrill
  7. Cheek To Cheek (Chris Boardman)
  8. Cold Lamb Sandwich
  9. Fifth Ave.
  10. A Frequent Thing
  11. Death And Taxes
  12. Served Its Purpose
  13. Sorry For Nothing
  14. Mr. Bad News
  15. Let’s Face The Music And Dance (Chris Boardman)
  16. The Question
  17. Someone Else
  18. What A Wonderful World (Chris Boardman)
  19. That Next Place
  20. Somewhere Over The Rainbow/What A Wonderful World

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են