Ծամնդավ (գետ)
Ծամնդավ, Զամանդ, Զամանդի, Զամանդիչայ, Զամանթ, Զամանթը, Զամանթի, Զամանթիսու, Զամանտիսու, Ծամանդավ, Ծամանդի, Պարկտիս, Սամանդի, Սամանդիսու, գետ Միջերկրական ծովի ավազանում, Կիլիկիայում, Սեյհան գետի արևմտյան ճյուղը։ Ակիզբ է առնում Կեսարիայից հյուսիս-արևելքում գտնվող Կալեդաղ լեռից և հոսում է դեպի հարավ՝ ոռոգելով Թոմարզայից մինչև Տավրոսի ստորոտներն ընկած հարթավայրրը, որը Կեսարիայի գավառի միակ բարեբեր հողամասն է։ Ստորին հոսանքի շրջանում կտրուկ թեքվում է արևելք և միանում Սարոսի արևելյան ճյուղին՝ Սարանսուին։ Այժմ կոչվում է Ջամանդի (Սամանդի)։ Ուսումնասիրողներից շատերը (Ն. Ադոնց, Ա. Ալպոյաճյան և ուրիջներ) Ծամնդավ նույնացնում են Ստրաբոնի հիշատակած Կարմալաս գետին։ Սրա ափին է գտնվում համանուն բերդաքաղաքը[1]։
Ծամնդավ | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 308 կմ |
Ավազանի մակերես | 8700 կմ² |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Ծամնդավ |
Գետաբերանի տեղակայում | Սեյհան |
Կոորդինատներ | |
Երկրամաս | Ադանայի մարզ |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 841 — 992 էջ։