Ծաղիկով կինը

Պոլ Գոգենի նկար

Ծաղիկով կինը (Vahine no te Tiare), Պոլ Գոգենի կտավը։

Ծաղիկով կինը
տեսակգեղանկար
նկարիչՊոլ Գոգեն
տարի1891
բարձրություն70,5 սանտիմետր
լայնություն46,5 սանտիմետր
ժանրդիմապատկեր
նյություղաներկ և կտավ
գտնվում էԿառլսբերգի նոր քանդակաքարերի ժողովածու
հավաքածուԿառլսբերգի նոր քանդակաքարերի ժողովածու
սեփականատերWilhelm Hansen? և Helge Jacobsen?
կայք
Ծանոթագրություններ
 Woman with a Flower (Paul Gauguin - Ny Carlsberg Glyptotek) Վիքիպահեստում

Ստեղծման պատմություն խմբագրել

Գոգենը Տահիտի է ժամանել 1891 թվականին։ Իր «Նոա Նոա» գրքում նա նկարագրել է նկարի ստեղծմանը նախորդող իրադարձությունները։ Կինը, որ պատկերված է նկարում, եղել է Գոգենի հարևանուհին։ Մի անգամ նա համարձակվել է մտնել Գոգենի խրճիթը, որպեսզի դիտի պատին փակցված նկարները. դրանք Մանեի, իտալացի պրիմիտիվիստների և ճապոնացի նկարիչների կտավների կրկնօրինակներ էին։ Նկարիչը, օգտվելով այդ առիթից, տաիտուհու դիմանկարի ուրվապատկերն է արել, սակայն վերջինս ընդդիմացել է ու փախել։ Մեկ ժամ անց կինը վերադարձել է` երկար շրջազգեստ հագած ու մազերին ծաղիկ։ Եվրոպական չափանիշներով նա գրավիչ չէր, սակայն գեղեցիկ էր։ Նրա դիմագծերում Գոգենը տեսնում է հիրավի ռաֆայելյան ներդաշնակություն, թախիծ` միախառնված ուրախությանն ու անհայտի նկատմամբ ունեցած վախին։ Նրա դեմքին նայելիս հիշում ես հայտնի արտահայտությունը. «Չկա իդեալական գեղեցկություն` առանց համամասնությունների որոշ տարօրինակության»։

Տաիտացիները քրիստոնեություն են ընդունել ֆրանսիացի միսիոներների թելադրանքով, ինչի հետ և նրանց պարտադրվել է հագուստի եվրոպական ոճը։ Այդ պատճառով կինը մինչ իրեն նկարել թույլ տալը հագել է եվրոպական տոնական զգեստ։

Նկարի կարմիր և դեղին ֆոնը զարդարված է ոճավորված ծաղիկներով, որոնք հանդիպում են նաև Գոգենի` վաղ շրջանի դիմանկարներում։ Կնոջ մազերի ծաղիկը Gardenia taitiensis է, որ բնորոշ է Տահիտիին։ Այս ծաղիկն օգտագործում են օծանելիք պատրաստելու համար։

«Vahine no te Tiare» անվանումը գրված է նկարի կենտրոնի վերևում, իսկ Գոգենի ստորագրությունը` «P. Gauguin 91», դրված է վերին աջ անկյունում[1]։

«Ծաղիկով կինը» նկարչի` տահիտյան շարքի առաջին գործերից է, որ հասել է Եվրոպա։ Սկզբում այն ցուցադրվել է Փարիզում 1892 թվականին, իսկ 1893 թվականին՝ Կոպենհագենում։ Նկարը Կարլսբերգի Նոր գլիպտոտեկին 1927 թվականին փոխանցել է Հելգե Յակոբսենը։ Ներկայումս այն գտնվում է գլիպտոտեկի 65-րդ սրահում MIN 1828 համարի ներքո։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Danielsson, Bengt «Gauguin's Tahitian Titles» (accés restringit). The Burlington Magazine [Londres], vol. 109, núm. 769, abril 1967, p. 228-233. ISSN: 00076287 [Consulta: 29 desembre 2008].

Գրականություն խմբագրել

  • Jens Peter Munk and Kirsten Olesen et al. Post-Impressionism. — Copenhagen: Ny Carlsberg Glyptotek. — С. 102—103. — 147 с. — ISBN 87-7452-109-8
  • Bodelsen M. Gauguin and van Gogh in Copenhagen in 1893. — Copenhagen, 1984. — С. 86—87.
  • Hoog M. Gauguin. Vie et oeuvre. — Fribourg, 1987. — С. 174.