«Խրճիթը» (անգլ.՝ The Shack), ռեժիսոր Սթյուարթ Հեզելդայնի ամերիկյան ֆենտեզի-դրամա, որը հիմնված է Ուիլյամ Պ. Յանգի համանուն վեպի վրա։ Գլխավոր դերակատարներն են՝ Սեմ Ուորթինգտոնը, Օկտավիա Սպենսերը, Ռադա Միտչելը և Գրեմ Գրինը։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2017 թվականի մարտի 1-ին։

Խրճիթը
անգլ.՝ The Shack
Երկիր ԱՄՆ
Ժանրվեպի էկրանավորում, ֆենթեզի ֆիլմ և դրամա
ՀիմքԽրճիթը
Թվականմարտի 3, 2017 և ապրիլի 6, 2017[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՍտյուարտ Հեզելդայն
ՊրոդյուսերՋիլ Նեթեր
Սցենարի հեղինակՋոն Ֆուսկո և Դեսթին Դենիել Քրեթոն[2]
ԴերակատարներՍեմ Ուորթինգտոն, Օկտավիա Սպենսեր, Ավիվ Ալուշ, Ռադա Միթչել, Ալիսե Բրագա, Քիմ ՄակԳրոու, Գրեհեմ Գրին[2], Գեյջ Մանրո[2], Ռայան Ռոբինս[2], Մեգան Շարպանտիե, Էմիլի Հոլմս և Ջեյ Բրազո
ՕպերատորԴեքլան Քուին
ԵրաժշտությունԱարոն Զիգման
ՄոնտաժՈւիլյամ Սթեյնքամփ
Պատմվածքի վայրՕրեգոն
Նկարահանման վայրՎանկուվեր
Տևողություն132 րոպե
Բյուջե20 000 000 $[3]
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Առեղծվածային իրադարձություններ են տեղի ունենում Մաք Ֆիլիպսի կյանքում՝ վերապրելով ընտանեկան ողբերգություն։ Նա մեկուսացած խրճիթում անհատապես հրավեր է ստացել հանդիպելու Բարձրյալին։ Այդ հանդիպման շնորհիվ՝ Մաքն իր համար բացել է կարևոր ճշմարտություններ, որոնք ընդմիշտ փոխել են նրա կյանքը։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Սեմ Ուորթինգտոն Մաք Ֆիլլիպս Մաք Ֆիլլիպս
Օկտավիա Սպենսեր Պապա / Էլոիզա Պապա / Էլոիզա
Ռադա Միթչել Նեն Նեն
Գրեմ Գրին Պապա Պապա
Ռայան Ռոբբինս Էմիլ Դյուսեթ Էմիլ Դյուսեթ
Թիմ Մաքգրո Վիլլի Վիլլի
Մեգան Շարպանտիե Քեյթ Ֆիլիպս Քեյթ Ֆիլիպս
Դերեք Հեմիլթոն Մաքի հայր Մաքի հայր
Ավիվ Ալուշ Հիսուս Քրիստոս Հիսուս Քրիստոս

Ստեղծման պատմություն խմբագրել

2013 թվականի ապրիլի 22-ին Summit Entertainment ընկերությունն իրավունք է ստացել էկրանավորելու Ուիլյամ Պ. Յանգի «Խրճիթ» վեպը։ Ջոն Ֆուսկոն սկսել է աշխատել սցենարի վրա[4]։ Որոշ ժամանակ անց հաստատվել է, որ Ֆորեսթ Ուիթաքերը բանակցություններ է վարում ստուդիայի հետ, որպեսզի դառնա ֆիլմի ռեժիսոր և կատարի երկրորդական դեր[5]։ Սակայն 2014 թվականի նոյեմբերի 5-ին հայտնի է դարձել, որ ռեժիսորի աթոռը զբաղեցրել է Սթյուարթ Հեզելդայնը[6]։

2015 թվականի մարտի 6-ին հաստատվել է, որ ֆիլմում Աստծո դերը ստացել է Օկտավիա Սպենսերը[7]։ 2015 թվականի ապրիլի 30-ին վեպի էկրանավորման գլխավոր դերը ստացել է Սեմ Ուորթինգտոնը[8]։ Միաժամանակ, որոշ ժամանակ անց, դերասանական կազմին են միացել Գրեմ Գրինը, Ռադա Միտչելը և Ավիվ Ալուշը[9]։

Նկարահանումներ խմբագրել

Նկարահանումներն սկսվել են 2015 թվականի հունիսի 8-ին Կանադայի Վանկուվեր քաղաքում։

Մարքեթինգ խմբագրել

Ֆիլմի առաջին թրեյլերը թողարկվել է 2016 թվականի դեկտեմբերի 1-ին[10]։

Երաժշտություն խմբագրել

Քրիստոնեական ռոք խումբ «Skillet»-ն իրենց «Unleashed» ալբոմից թողարկել է «Stars» երգի ակուստիկ տարբերակը, որն օգտագործվել է ֆիլմի տեսահոլովակում[11]։

Քննադատություն խմբագրել

«Խրճիթ» ֆիլմը, ընդհանուր առմամբ, քննադատների կողմից ստացել է բացասական կարծիքներ։ «Rotten Tomatoes» կայքում ֆիլմի վարկանիշը 19% է, ըստ 67 գրախոսությունների միջին բալը 10-ից 3,9։ Կայքի քննադատական կոնսենսուսը հայտնում է.

  Անվիճելի արժանի գաղափարով «Խրճիթը» վնասել է սցենարը, որը հոգևոր վերելքը խառնել է մելոդրամատիկ կլիշեների և բռնապետական քարոզների հետ[12]։  

«Metacritic» կայքում ֆիլմը 100-ից վաստակել է 32 միավոր՝ ըստ քննադատների 18 գրախոսությունների, որը համապատասխանում է «ընդհանուր առմամբ անբարենպաստ արձագանքներ» կարգավիճակին[13]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. http://www.imdb.com/title/tt2872518/business?ref_=tt_dt_bus
  4. «Summit Buys Screen Rights To Runaway Bestseller 'The Shack'» (անգլերեն). deadline.com. 2013 թ․ ապրիլի 22.
  5. «Forest Whitaker In Talks To Direct And Co-Star In Summit's 'The Shack'» (անգլերեն). deadline.com. 2014 թ․ հունվարի 30.
  6. «Faith-Based Bestseller 'The Shack' Film Finds Director In Stuart Hazeldine» (անգլերեն). deadline.com. 2014 թ․ նոյեմբերի 4.
  7. «Octavia Spencer to Play God in The Shack» (անգլերեն). movieweb.com. 2015 թ․ մարտի 6.
  8. «Sam Worthington to Star in 'The Shack' With Octavia Spencer (EXCLUSIVE)» (անգլերեն). variety.com. 2015 թ․ ապրիլի 30.
  9. «'The Shack' Movie: Graham Greene & Others Join Cast Of Lionsgate's Faith-Based Pic» (անգլերեն). deadline.com. 2015 թ․ հունիսի 5.
  10. «'The Shack' Trailer: Sam Worthington Meets The Holy Trinity» (անգլերեն). deadline.com. 2016 թ․ դեկտեմբերի 1.
  11. «Skillet -"Stars" (The Shack Version)». 2017 թ․ հունվարի 27.
  12. «The Shack на сайте Rotten Tomatoes».
  13. «The Shack на сайте Metacritic».

Արտաքին հղումներ խմբագրել