Խրիստո Սմիռնենսկի (Խրիստո Դիմիտրով Իզմիռլիև) (բուլղար․՝ Христо Смирненски, սեպտեմբերի 17 (սեպտեմբերի 29), 1898, Կուշկու, Օսմանյան կայսրություն - հունիսի 18, 1923, Սոֆիա), բուլղարացի բանաստեղծ։

Խրիստո Սմիռնենսկի
Христо Смирненски
Ծննդյան անունբուլղար․՝ Христо Димитров Измирлиев
Ծնվել էսեպտեմբերի 17, 1898(1898-09-17)[1]
ԾննդավայրԿիլկիս, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էհունիսի 18, 1923(1923-06-18)[2] (24 տարեկան)
Վախճանի վայրՍոֆիա, Բուլղարիա[2]
ԳերեզմանՍոֆիայի կենտրոնական գերեզմանատուն
Մասնագիտությունգրող, լրագրող և բանաստեղծ
Լեզուբուլղարերեն
Ազգությունբուլղարացի
Քաղաքացիություն Բուլղարիա և  Օսմանյան կայսրություն
Ժանրերպոեզիա
Ուշագրավ աշխատանքներQ11798759?
 Hristo Smirnenski Վիքիպահեստում

ԲԿԿ (տեսնյակներ) անդամ 1921 թվականից։

Կենսագրություն խմբագրել

Սովորել է տեխնիկական և զինվորական ուսումնարաններում։ Բուլղարական գրականության մեջ սոցիալիստական ռեալիզմի սկզբնավորողներից է։ Առաջինն է ստեղծել պրոլետար հեղափոխականների գեղարվեստական կերպարներ, երգել գալիք համաշխարհային հեղափոխությունը («Ռուսական Պրոմեթեոսը», «Ցոհան», «Կարլ Լիբկնեխտ», «Ռոզա Լյուքսեմբուրգ», պոեմներ)։ Հոկտեմբերյան հեղափոխությանը և Ռուսաստանում քաղաքացիական պատերազմին է նվիրել «Հյուսիսափայլ», «Կարմիր էսկադրոններ» (1920), «Հյուսիսային Սպարտակ», «Մոսկվա» (1921) ստեղծագործությունները։

«Թող լինի լույս» (1922) ժողովածուում տեղ գտած շատ գործեր ներթափանցված են սիրով ու կարեկցանքով դեպի «Այս դաժան աշխարհի» ընչազուրկները և խոր ատելությամբ՝ դեպի նրանց հարստահարողները։ Սմիռնենսկին տաղանդավոր երգիծաբան է («Pro patria», 1919, «Կրոնշտադտ», 1921, «Քաղաքական ձմեռ», 1921 և այլն)։ Սմիռնինսկու լավագույն պոեմներն ու բանաստեղծությունները բազմիցս թարգմանվել են հայերեն և տպագրվել մամուլում։

Ընտրյալ աշխատանքներ խմբագրել

  • 1920 - «Հյուսիսային Սպարտակ»
  • 1922 - «Թող լինի լույս»
  • 1924 - «Ձմեռային Երեկո»
  • «Լյուքսեմբուրգ Ռոզա»
  • «Աշխարհիկ Ռուսաստան»
  • «Հյուր հրեշին»։

Հիշատակ խմբագրել

  • Ի պատիվ բանաստեղծի բուլղարական Սմիռնենսկի գյուղը կոչվել է նրա անունով։
  • Ի պատիվ բանաստեղծի Սմիռնենսկի քիթ անունով է կոչվել Հարավային Շետլանդյան կղզեխումբը (Smirnenski Point

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Смирненский Христо // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խրիստո Սմիռնենսկի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։