Խրիսոէլեֆանտինային քանդակագործություն

Խրիսոէլեֆանտինային քանդակագործություն (ոսկե - փղոսկրե քանդակագործություն) ( հուն․՝ χρυσός - ոսկի և ελεφάντινος - փղոսկր), ոսկու և փղոսկրի կիրառմամբ քանդակագործություն։

Այրված խրիսոէլեֆանտինային արձանի բեկորներ, ենթադրկալ՝ պատկերված է Ապոլոնը (Դելֆիի հնագիտական թանգարան)

Մ. թ. ա. 5-րդ դարում Հին Հունաստանում այդ տեխնիկայով ստեղծվել են աստվածների վիթխարի արձաններ՝ քանդակագործ Ֆիդիասի Օլիմպիական Զևսը, Աթենաս Պարթենոսը և այլն։ Մերկ մարմին պատկերելու համար փղոսկրե թերթերը փակցնում էին փայտե հիմնակմախքին, իսկ ոսկուց պատրաստում էին մազերն ու հագուստը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 94