Խուրջին, երկու կից բաժիններից բաղկացած պարկ։ Լինում է մեծ (գրաստի վրա բարձելու) և փոքր (ուսապարկ)։ Գործվում է բրդյա կամ բամբակյա գունավոր թելերից, կապերտի հյուսվածքով, զարդարվում երկրաչափական, ոճավորված բուսական (կենաց ծառ, ծաղիկներ, տերևներ և այլն) և այլ նախշերով։ Բաժիններից յուրաքանչյուրի բերանը փակում են կաշվե, մետաղե կամ պարանից օղերի մեջ անցկացրած կապիչով։ Խուրջինն օգտագործել են Հայաստանի համարյա բոլոր շրջաններում (հատկապես՝ լեռնային)։ Այժմ գործածվում է հազվադեպ։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 103