Խուջանդ (տաջ.՝ Хуҷанд, պարս.՝ خجند, հին հունարեն՝ Ἀλεξάνδρεια Ἐσχάτη), քաղաք Տաջիկստանի հյուսիսային մասում, Սոգդիյան մարզում։ Սովետական տարիներին կրել է Լենինաբադ անվանումը (սկսած 1936 թ.)։ Բնակչությունը 163 հազար մարդ։ Միջին Ասիայի հնագույն քաղաքներից մեկն է, զարգացած մետաքսագործությամբ։ Սովետական իշխանության տարիներին, Դուշանբեից հետո, Խուջանդը դարձել է հանրապետության արդյունաբերական խոշոր կենտրոն։ Խուջանդում են ՍՍՀՄմետաքսի խոշոր կոմբինատներից մեկը, գրենայի և բամբակազտիչ գործարաններ, կարի, կոշիկի, կահույքի ֆաբրիկաներ, սննդարդյունաբերության ձեռնարկություններ, ապակետարայի, «Տորգմաշ» գործարանները և այլն։ Ունի մանկավարժական ինստիտուտ, տեքստիլ, շինարարական, հաշվապլանային տեխնիկումներ, մանկավարժական, բժշկական և երաժշտական ուսումնարաններ, երաժշտական կոմեդիայի թատրոն, պատմա-հայրենագիտական թանգարան, Տաջիկական ՍՍՀ ԳԱ բուսաբանական այգի։ Խուջանդը հիշատակվում է VII դարի 2-րդ կեսից։
Խուջանդը բնակչության քանակով երկրորդն է մայրաքաղաք Դուշանբեյից հետո։
Տարի
1897
1926
1959
1973
1989
2002
2007
2010
Բնակչություն, հազ. մարդ
30
37
77
113
160
147
149
163
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։