Խունտա (իսպ.՝ junta` ժողով, ժողովրդական ժողով) զինվորականների խումբ, որն իշխանության է եկել բռնի ճանապարհով իրականացված հեղաշրջման արդյունքում և որպես կանոն իրականացնում է բռնապետական կառավարում` տեռորի ճանապարհով։ Իսպանախոս երկրներում այդպես են կոչվում նաև միավորումներն ու պետական մարմինները։ Սկզբնապես տերմինը ձևավորվել է Իսպանիայում և նշանակում է դաշինք, խորհրդատվական ժողով։ Մասնավորապես մինչև XVI դարը կիրառվել է կորտեսների հավաքների առնչությամբ։ 1808 թվականին աշխարհիկ և հոգևոր իշխանության ներկայացուցիչներից կազմված խունտան Իսպանիայի արքա ընտրեց Նապոլեոնի եղբայր Ժոզեֆ Բոնապարտին։ Սա հանգեցրեց հեղափոխության, որը ղեկավարում էին բազմաթիվ նահանգային խունտաներ։ Արդյունքում XIX—XX դարերում Իսպանիան ծվատող բազմաթիվ քաղաքացիական պատերազմների արդյունքում իշխանության էին գալիս ազատականների, արմատականների և այլ խունտաներ։ Այսօր տարբեր լեզուներում խունտան բառը ձեռք է բերել ընդհանրական իմաստ և օգտագործվում է ոչ միայն իսպանալեզու երկրների առնչությամբ, այլև բոլոր այն երկրների որտեղ զինված հեղափոխության արդյունքում հաստատվել է բռնապետություն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 102