Խուխույ ( իսպ.՝ Jujuy ), պրովինցիա Արգենտինայի հյուսիսարևմտյան հատվածքում։ Սահմանակից է Չիլիին և Բոլիվիային և արևելքում Սալտա պրովինցիային։

Պրովինցիա
Խուխույ
Jujuy
Դրոշ Զինանշան

ԵրկիրԱրգենտինա Արգենտինա
Վարչական կենտրոնՍան Սալվադոր դե Խուխույ
Ներքին բաժանումԿոչինոկա, Էլ Կարմեն, Դոկտոր Մանուել Բելգրանո, Ումաուակա, Լեդեսմա, Պալպալա, Ռինկոնադա, Սան Անտոնիո, Սան Պեդրո, Սանտա Բարբարա, Departamento de Santa Catalina?, Սուսկես, Տիլկարա, Տումբայա, Վալյե Գրանդե և Յավի
Հիմնադրված է1834 թ.
Մակերես53 219 կմ²
ԲԾՄ3433 մետր
Խոսվող լեզուներիսպաներեն
Բնակչություն673 307 մարդ (2010)
Խտություն12,65 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC-3
Փոստային դասիչ4600
ISO 3166-2AR-Y
Պաշտոնական կայքjujuy.gob.ar
Խուխույ (Արգենտինա)##
Խուխույ (Արգենտինա)

Աշխարհագրություն և կլիմա խմբագրել

Տեղանքը հիմնականում լեռնային է։ Խուխույը հնարավոր է բաժանել երեք հիմնական աշխարհագրական տարածքների՝

  • բարձրավանդակներ-3500-5000 մետր բարձրությամբ
  • բլուրներ- 1000-3500 մետր բարձրությամբ
  • սարահարթներ

Պրովինցիայում կան և՛ աղակալած հողեր, և՛ ջունգլիներ։ Կլիման չոր ու կիսաանապատային է։ Լեռնային շրջաններում առավոտվա և գիշերվա ջերմաստիճանների տարբերությունը գնալով մեծանում է, իսկ շրջանից դուրս գտնվող Սան Ֆրանցիսկո գետի հատվածում տեղումները հազվադեպ են։

Պատմություն խմբագրել

 
Ումաուկա կիրճը

Նախակոլումբոսյան դարաշրջանում պրովինցիայի բնակչությունը հիմնականում զբաղվում էր գյուղատնտեսությամբ և Գուանակո լամաների անասնապահությամբ։ Այդ ժամանակներում մարդիկ հիմնականում ապրում էին խրճիթներում և կառուցում էին քարե ամրոցներ թշնամիներից պաշտպանվելու համար։ 1593 թվականին հիմնադրվում է առաջին իսպանական ավանը։ Այն հաճախակի է ենթարկվում տեղի բնիկների կողմից հարձակմանը, բայց մնում ու շարունակում է զարգանալ։ Մայիսյան հեղափոխության և հյուսիսային միացյալ պրովինցիաների անկախության պատերազմնի շրջանում Խուխույում ակտիվ ռազմական գործողությունների էին ընթանում, որոնց հետևանքով մեծ թվով փախստականանների արտագաղթին։ Այս պատերազմում Արգենտինայի անկախության մեջ մեծ դեր ունեցավ գեներալ Մանուել Բելգրանոն։ Պատերազմը մեծ հարված հասցրեց պրովինցիայի տնտեսությանը սակայն շուտով այն սկսեց վերականգնվել։ 19-րդ դարի վերջում մեծ թափ առավ շաքարեղեգի աճեցումը։ 20-րդ դարի սկզբին պրովինցիան երկաթգծերով կապված էր Արգենտինայի և Բոլիվիայի մայրաքաղաքներին։ 1940ական թվականներին պրովինցիայում կառուցվեցին պողպատի արտադրության գործարաններ, իսկ 1960ականների վերջին տարածքում հայտնաբերվեց նավթ։

Տնտեսություն խմբագրել

Շրջանի գյուղական տնտեսությունները հիմնականում զբաղվում են շաքարեղեգի բուծմամբ։ Սա կազմում է Պրովինցիայի համախառն ներքին արդյունքի գրեթե կեսը, իսկ ընդհանուր առմամբ պրովինցիան տալիս է ներքին արտադրության շաքարեղեգի մոտ 30 %-ը։ Երկրորդ կարևորագույն արտադրությունը ծխախոտինն է։ Հիմնականում ծխախոտ աճեցվում է շրջանի հարավարևմտյան հատվածում։ Մշակվում են նաև լոբի,ցիտրուսներ ևլոլիկ։

Տուրիզմ խմբագրել

Շրջանի հիմնական այցելուները (մոտ 80%) հարևան շրջաններից են, Հարավային Ամերիկայից (12 %) և Եվրոպայից (7 %)։ Այցելուների հիմնական ժամանման վայրը Օրասիո Գուսման օդանավակայանն է, որը գտնվում է Սան Սալվադոր դե Խուխույ քաղաքում։ Օդանավակայնը ավիագծերով կապված է Բուենոս Այրեսին և Բոլիվիայի որոշ քաղաքների։

Այցելուներին գրավում են Խուխույի սարահարթերը, շրջանի պատմական անցյալը և Ինկերի ժամանակաշրջանի մնացորդները։

Վարչական բաժանում խմբագրել

 
Արգենտինայի վարչական բաժանումը

Պրովինցիան բաժանված է 16 դեպարտամենտի

Խուխույ պրովինցիայի դեպարտամենտները
Հայերեն
անվանում
Բնօրինակ
անվանում
Բնակչություն,
հազ․ բնակիչ
(2001 թ.)
Բնակչություն,
հազ․ բնակիչ
(2010 թ.)
Տարածք,
կմ2
Խտություն,
մարդ/կմ2
Վարչական
կենտրոն
1
Վալյե Գրանդե Valle Grande
2,4
2,5
962
2,5
Վալյե Գրանդե
2
Դոկտոր Մանուել Բելգրանո Doctor Manuel Belgrano
238,0
265,2
1917
138,4
Սան Սալվադոր դե Խուխույ
3
Կոչինոկա Cochinoca
12,1
12,7
7837
1,6
Աբրա Պամպա
4
Լեդեսմա Ledesma
75,7
81,8
3249
25,2
Լիբրետադոր Խեներալ Սան Մարտին
5
Պալպալա Palpalá
48,2
52,6
467
112,7
Պալպալա
6
Ռինկոնադա Rinconada
2,3
2,5
6407
0,4
Ռինկոնդա
7
Սան Անտոնիո San Antonio
3,7
4,5
690
6,5
Սան Անտոնիո
8
Սան Պեդրո San Pedro
71,0
75,0
2150
34,9
Սան Պեդրո
9
Սանտա Բարբարա Santa Bárbara
17,1
17,7
4448
4,0
Սանտա Կլարա
10
Սանտա Կատալինա Santa Catalina
3,1
2,8
2960
0,9
Սանտա Կատալինա
11
Սուսկես Susques
3,6
3,8
9199
0,4
Սուսկես
12
Տիլկարա Tilcara
10,4
12,3
1845
6,7
Տիլկարա
13
Տումբայա Tumbaya
4,6
4,7
3442
1,4
Տումբայա
14
Ումաուկա Humahuaca
16,8
17,4
3792
4,6
Ումաուկա
15
Էլ Կարմեն El Carmen
84,7
97,0
912
106,4
Էլ Կարմեն
16
Յավի Yavi
18,2
20,8
2942
7,1
Ла-Кьяка

Պատկերասրահ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել