Խուան Մարտին դել Պոտրո (իսպ.՝ Juan Martín del Potro, սեպտեմբերի 23, 1988(1988-09-23)[4][5], Տանդիլ, Բուենոս Այրես, Արգենտինա[4]), արգենտինացի պրոֆեսիոնալ թենիսիստ։ 2009 թվականի ԱՄՆ թենիսի բաց առաջնության տիտղոսակիր։ 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե, 2016 թվականի Ռիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր։ ATP մրցաշարերի մենախաղերում նվաճել է 18 տիտղոս, աշխարհի նախկին 4-րդ ռակետ, պատանեկան մրցաշարերում նախկին 3-րդ ռակետ։ 14 տարեկանում հաղթել է Orange Bowl-2002 մենախաղի մրցաշարում։

Խուան Մարտին դել Պոտրո
իսպ.՝ Juan Martín del Potro
Սեռարական
ՔաղաքացիությունԱրգենտինա
Բնակվելու վայրՏանդիլ[1] և Մայամի[2]
Ծննդյան ամսաթիվսեպտեմբերի 23, 1988
ԾննդավայրԱրգենտինա
Հասակ198 սմ սմ
Քաշ97 կգ կգ
Կարիերայի սկիզբ2005
Աշխատող ձեռքաջ
Հարված ձախիցերկձեռքանի
ՄարզիչՖրանկո Դավին,
ֆիտնես Մարտինիանո Օրասի
Պարգևավճար, USD15 663 682
Մենախաղ
Խաղեր Հ/Պ439–174[3]
Ամենաբարձր վարկանիշ4 (հունվարի 11, 2010)
Ներկայիս վարկանիշ38 (դեկտեմբերի 5, 2016)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիա1/4 եզրափակիչ (2009, 2012)
Ֆրանսիա1/2 եզրափակիչ (2009)
Ուիմբլդոն1/2 եզրափակիչ (2013)
ԱՄՆՀաղթանակ (2009)
Օլիմպիական խաղեր
Զուգախաղ
Խաղեր Հ/Պ41–44
Ամենաբարձր վարկանիշ105 (մայիսի 25, 2009)
Թարմացվել է՝ 2016 թ. դեկտեմբերի 9

Ընդհանուր տեղեկություն խմբագրել

Խուան Մարտինի հարը՝ Դանիել, մայրը՝ Պատրիսիա և քույրը՝ Ջուլիետա։ Խուան Մարտինը իրենց տան միակ պրոֆեսիոնալ սպորտսմենը չի, նրա հայրը եղել է պրոֆեսիոնալ ռեկբի խաղացող։ Հարազատների և ծանոթների շրջապատում Խուան Մարտինին ճանաչում են նաև Էնանո, Պոլիտո և Դելպո անվամբ։

Առաջին անգամ նա թենիսով զբաղվել է 7 տարեկանից, առաջին մարզիչը եղել է արգենտինացի Մարսելո Գոմեսը։ Սիրելի ծածկույթը հարդ՝ կոշտ կորտ։

Որպես թենիսին փոխարինող սիրելի և հետաքրքիր զբաղմունք արգենտինացին ազատ ժամանակ հետաքրքրվում է ճարտարապետությամբ, և ի առիթով ասել է՝ եթե չդառնայի պրոֆեսիոնալ թենիսիստ, ապա լուրջ կզբաղվեի ճարտարապետությամբ։

Սպորտային կարիերան խմբագրել

 
US Open-2006, որակավորման փուլ

2002 թվականին, 14 տարեկանում Պոտրոն նվաճում է իր առաջին տիտղոսը Orange Bowl: 2005 թվականին ITF Futures պատանեկան մրցաշարերում նվաճում է երեք տիտղոս։ Նույն տարվա նոյեմբերին նա արդեն մասնակցում է Մոնտեվիդեոում անցկացվող ATP Challenger Series երիտասարդների մրցաշարին և մի քանի հաղթանակ տանում։ 2006 թվականի սկզբին առաջին անգամ մասնակցում է ATP-տուրի (պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիա) մրցաշարերին։ Իր առաջին խաղն ATP մրցաշարում անցկացրել է Վինա-դել-Մարում, որտեղ 6:2, 6:2 հաշվով պարտության է մատնել իսպանացի թենիսիստ Ալբերտ Պորտասին։ Հաջորդ այդպիսի մրցաշարում նա պարտություն է կրում Ֆերնանդո Գոնսալեսից (3:6, 6:7(4))։ 2006 թվականին նա մասնակցում է ATP շարքի ևս երեք մրցաշարերի և երեքում էլ պարտվում հենց առաջին փուլում։ Մեծ սաղավարտ ի մրցաշարերում նրա դեբյուտը եղել է 2006 թվականի Ֆրանսիայի թենիսի բաց առաջնությունում, որտեղ ևս զիջում է հենց առաջին փուլում՝ պարտվելով Խուան Կառլոս Ֆեռերոյին 3:6, 6:2, 2:6, 4:6 հաշվով։ Նույն տարվա հուլիսին Գերմանիայի Շտուտգարդ քաղաքում անցկացվող համանուն մրցաշարում հասել է մինչև 3-րդ փուլ, իսկ Ումագում ATP մրցաշարերում կարիերայում առաջին անգամ խաղացել 4-րդ փուլում։ Օգոստոսի սկզբին նվաճել է ATP Challenger Series շարքի մրցաշարի տիտղոս։ Նույն ամսում իր դեբյուտն է տոնում նաև ԱՄՆ թենիսի բաց առաջնությունում, բայց պարտություն է կրում առաջին փուլում ու դուրս մնում հետագա պայքարից։ Հոկտեմբերին հասնում է Տոկիոյի մրցաշարի 3-րդ փուլ, ինչի շնորհիվ կարիերայում առաջին անգամ տեղ է զբաղեցնում վարկանշային աղյուսակի առաջին հարյուրյակի լավագույն թենիսիստների շարքում։ Հոկտեմբերի վերջին հասել է Բազելի մրցաշարի քառորդ եզրափակիչ փուլ։

2007-08 խմբագրել

 
Վաշինգտոնի մրցաշար

2007 թվականը 18-ամյա Պոտրոն սկսեց արդեն առաջին հարյուրյակում գտնվող կայացած թենիսիստ։ Մրցաշրջանն սկսում է Ադելաիդայում անցկացվող մրցաշարից և հասնում մինչև կիսաեզրափակիչ, բայց հաջորդ՝ Օկլենդի մրցաշարում պարտվում առաջին փուլում։ Դեբյուտն Ավստրալիայի թենիսի բաց առաջնությունում ավարտվեց 2-րդ փուլում՝ Ֆերնանդո Գոնսալեսի հետ հանդիպման 5-րդ սեթի 6:7(7), 6:4, 7:6(3), 4:6,0:4 հաշվի ժամանակ վնասվածքի պատճառով հրաժարվում է հետագա պայքարից։ Փետրվարի սկզբին Արգենտինայի հավաքականի կազմում իր դեբյուտն է ունենում նաև Դևիսի գավաթի մրցաշարում։ Այնուհետև անընդմեջ մասնակցում է երեք մրցաշարերի և երեքում էլ պարտվում 2-րդ փուլում։ Որից հետո Մայամիում անցկացվող Մաստերս մրցաշարում հասնում է մինչև քառորդ եզրափակիչ։

Հունիսին Նոթինգհեմում անցկացվող մրցաշարում հասնում է մինչև քառորդ եզրափակիչ, այնուհետև իր դեբյուտն է ունենում իր համար Մեծ սաղավարտի վերջին՝ Ուիմբլդոնի մրցաշարում։ Այդ մրցաշարում նա կարիերայում առաջին անգամ խաղում է այդ ժամանակավա առաջին ռակետ Ռոջեր Ֆեդերերի հետ և պարտվում 2-րդ փուլում՝ 2:6, 5:7, 1:6 հաշվով։ Օգոստոսի սկզբին Ինդիանապոլսում զուգախաղերում նվաճում է իր առաջին տիտղոսը։ ԱՄՆ-ի թենիսի բաց առաջնությունում առաջին անգամ հասնում է 3-րդ փուլ, ինչի արդյունքում տարին վարարտում է վարկանշային աղյուսակի 44-րդ հորիզոնականում։

2008 թվականը Պոտրոյի կարիերայում դարձավ շրջադարձային։ Չնայած որ տարվա սկզբի նրա ելույթները խոստումնալից չէին՝ այն բոլոր մրցաշարերը, որոնց նա մասնակցում էր ավարտվում էր առաջին իսկ փուլում, որոշներում էլ վնասվածքի պատճառով ստիպված հրաժարվում է մասնակցությունից։ Միայն մայիսին է հաջողվում վերականգնվել և մասնակցում է Մյունխենի մրցաշարին ու հասնում մինչև 4-րդ փուլ։ Բայց ահա Ֆրանսիայի բաց առաջնությունում պարտվում է 2-րդ փուլում։ Այնուհետև խոտածածկ կորտերով մրցաշրջանում Հերտոգենբոս քաղաքում անցկացվող մրցաշարում հասնում է մինչև կիսաեզրափակիչ, իսկ Ուիմբլդոնի մրցաշարում պարտվում 2-րդ փուլում։

Հուլիսի սկզբից սկսվում է Պոտրոյի երկար սպասված հաղթանակների շարանը։ ATP-տուրում նա առաջին անգամ նվաճում է մենախաղի տիտղոս՝ արդեն իրեն ծանոթ Շտուտգարդի մրցաշարի եզրափակչում 6:4, 7:5 հաշվով հաղթում է ֆրանսիացի Ռիշար Գասկեյին։ Հաջորդ մրցաշարում ևս դառնում է տիտղոսակիր՝ Կիցբյուելում անցկացվող մրցաշարի եզրափակչում 6:2, 6:1 հաշվով հաղթում է Յուրգեն Մելցերին։ Եվրոպական մրցաշարերից տեղափոխվելով Ամերիկյան մրցաշարեր՝ գրունտից հարդ կորտեր Պոտրոն շարունակում է իր հաղթարշավը:Սկզբում նա նվաճում է Լոս Անջելոսի, այնուհետև Վաշինգտոնի մրցաշարերի տիտղոսները, արդյունքում ԱՄՆ-ի բաց առաջնության մեկնարկից առաջ 19-ը անընդմեջ խաղային հաղթանակ է տոնում և նվաճում 4 տիտղոս՝ Շտուտգարդ, Կիցբյուել, Վաշինգտոն և Լոս Անջելոս՝ առաջին երկուսը գրունտի, վերջին եկուսը՝ հարդ կորտերում։ Այդպիսի շռնդալից հաղթանակներից հետո Խուան Մարտին դել Պոտրոն կարիերայում առաջին անգամ հայտնվում է աշխարհի 20 լավագույն թենիսիստների շարքում, և զբաղեցնում 17-րդ հորիզոնականը։

ԱՄՆ-ի բաց առաջնությունում Պոտրոն ևս 4 անընդմեջ հաղթանակ է տոնում, այն հասցնելով 23-ի, բայց քառորդ եզրափակչում, լարված պայքարում 6:7(2), 6:7(1), 6:4, 5:7 հաշվով զիջում է բրիտանացի Էնդի Մարեյին։ Դա Պոտրոյի կարիերայում Մեծ սաղավարտի մրցաշարքի մրցաշարում առաջին քառորդ եզրափակիչն էր, իսկ Մարեյը կարիերայում առաջին անգամ հասնում է Մեծ սաղավարտի մրցաշարի կիսաեզրափակիչ։ 23 անընդմեջ հաղթանակով Պոտրոն հավասարվում է իսպանացի Ռաֆայել Նադալին, ով այդպիսի հաջողության էր հասել 2008 թվականին։ Ինչպես նաև այդ հաղթանակների շարանը վերջին 20 տարիների ընթացքում ամենաերկարատևն էր առաջին տասնյակում չգտնվող թենիսիստի համար։

ԱՄՆ-ի բաց առաջնությունից անմիջապես հետո Խուան Մարտինը Դևիսի գավաթի խաղերում երկու խաղից երկու հաղթանակ է տանում, ինչի արդյունքում Արգենտինայի հավաքականը կիսաեզրափակչում հաղթում է Ռուսաստանի հավաքականին և Պոտրոն առաջին անգամ խաղում է Դևիսի գավաթի եզրափակչում։

Հոկտեմբերի սկզբին մասնակցում է Տոկիոյի մրցաշարին, հասնում մինչև եզրափակիչ, սակայն հինգերորդ եզրափակչում պարտվում է։ Վիեննայի մրցաշարում պարտվում է առաջին փուլում։ Մադրիդի Մաստերս մրցաշարում հասնում մինչև քառորդ եզրափակիչ։ Բազելի և Փարիզի Մաստերս մրցաշարերում հաջորդաբար կիսաեզրափակչում, այնուհետև 3-րդ փուլում պարտություն է կրում իր հայրենակից Դավիդ Նալբանդյանից։ Տարեվերջին կարիերայում առաջին անգամ մասնակցում է ATP ամփոփիչ մրցաշարին, որտեղ խմբային փուլի առաջին խաղում հաղթում է ֆրանսիացի Ժո-Վիլֆրիդ Ցոնգային, իսկ հաջորդ երկու հանդիպումներում հաջորդաբար պարտվում է սերբ Նովակ Ջոկովիչին և ռուս Նիկոլայ Դավիդենկոյին, այդպիսով ելույթներն ավարտելով խմբային փուլում։ Տարեվերջին կարիերայում առաջին անգամ հայտնվում է աշխարհի 10 լավագույն թենիսիստների շարքում և զբաղեցնում 9-րդ հորիզոնականը։

2009-10 խմբագրել

 
US Open-2009, հաղթանակ

2009 թվականը Խուան Մարտինը սկսում է Օկլենդի մրցաշարի հաղթանակով։ Եզրափակչում 6:4, 6:4 հաշվով հաղթում է ամերիկացի Սեմ Քուերիին և ATP մրցաշարերի մենախաղերում նվաճում իր 5-րդ տիտղոսը։ Ավստրալիայի թենիսի բաց առաջնությունում հասնում է մինչև քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվում է Ռոջեր Ֆեդերերին։ Ինչպես նաև հաջորդ երեք մրցաշարերում՝ Սան-Խոսե, Մեմֆիս և Ինդիան Ուելսի Մաստերս մրցաշարերում ևս հասնում է մինչև քառորդ եզրափակիչ։ Եվ վերջապես հաջորդ Մաստերս մրցաշարում հասնում է կիսաեզրափակիչ։ Դրա համար քառորդ եզրափակչում նրանից պահանջվում է իր ճանապարհից հեռացնել այդ ժամանակվա առաջին ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալին (6:4, 3:6, 7:6(3)), իսկ ահա կիսաեզրափակչում 1:6, 7:5, 2:6 հաշվով պարտվում է բրիտանացի Էնդի Մարեյին։ Մինչ եվրոպոկան մրցաշարերի մեկնարկը Պոտրոն զբաղեցնում է համաշխարհային վարկանշային աղյուսակի 5-րդ հորիզոնականը։ Գրունտով կորտերում առաջին խաղն անցկացնում է Մոնտե Կարլոյի Մաստերս մրցաշարում և 6:4, 1:6, 4:6 հաշվով պարտվում խորվաթ Իվան Լյուբիչիչին։ Հաջորդ՝ Հռոմի Մաստերս մրցաշարում ավելի հաջող ելույթ է ունենում և հասնում մինչև քառորդ եզրափակիչ։ Մադրիդի Մաստերսում՝ կիսաեզրափակիչ, որտեղ ևս պարտվում է Ռոջեր Ֆեդերերին։ Նրան է պարտվում նաև Մեծ սաղավարտ (թենիս)ի մրցաշարքի՝ Ֆրանսիայի թենիսի բաց առաջնության իր համար առաջին կիսաեզրափակչում՝ 6:3, 6:7(2), 6:2, 1:6, 4:6 հաշվով։ Այնուհետև Ուիմբլդոնի մրցաշարի 2-րդ փուլում պարտվում է ավստրալիացի Լլեյտոն Հյուիթին։ Օգոստոսի սկզբին պաշտպանում է Վաշինգտոնում նախորդ տարի նվաճած տիտղոսը՝ եզրափակչում 3:6, 7:5, 7:6(6) հաշվով հաղթանակ տանելով այդ պահի 5-րդ ռակետ, ամերիկացի Էնդի Ռոդիկի նկատմամբ։ Մոնրեալի Մաստերսում, քառորդ եզրափակչում 7:6(5), 6:1 հաշվով նորից հաղթում է Նադալին, այնուհետև կիսաեզրափակչում 4:6, 6:2, 7:5 հաշվով Ռոդիկին, իսկ ահա եզրափակչում 7:6(4), 6:7(3), 1:6 հաշվով զիջում է Մարեյին։

Այսպիսով նա նախապատրաստվում է ԱՄՆ թենիսի բաց առաջնությանը, որտեղ հանդես է գալիս 6-րդ համարի ներքո և կարիերայում առաջին անգամ Մեծ սաղավարտի տիտղոս նվաճում։ Կիսաեզրափակչում հաղթում է Ռաֆայել Նադալին, իսկ ահա եզրափակչում Ռոջեր Ֆեդերերին, ով մինչ այդ հանդիպումը այդ նույն մրցաշարում անընդմեջ 40 հաղթանակ և 5 տիտղոս էր նվաճել։ Եվ Խուան Մարտինը 1977 թվականից՝ Գիլերմո Վիլասից հետո դարռնում է առաջին արգենտինացի թենիսիստը, ով ԱՄՆ-ի բաց առաջնության մենախաղերում տիտղոս է նվաճում։

ԱՄՆ-ի բաց առաջնությունում հաղթելուց հետո Պոտրոն մինչ հոկտեմբեր չի մասնակցում ոչ մի մրցաշարի։ Միայն հոկտեմբերին մասնակցում է Տոկիոյի մրցաշարին և առաջին իսկ փուլում պարտվում այդ պահին աշխարհի 189-րդ ռակետ, ֆրանսիացի Էդուար Ռոժե-Վեսելինին։ Նույն արդյունքն է գրանցում նաև Շանհայի մրցաշարում։ Փարիզի Մաստերս մրցաշարում հասնում է մինչև քառորդ եզրափակիչ։ Այնուհետև կարիերայում երկրորդ անգամ մասնակցում է ATP ամփոփիչ մրցաշարին, բայց այս անգամ նրան հաջողվում է հասնել եզրափակիչ փուլ։ Այստեղ խմբային փուլի երեք խաղերից հաղթում է երկուսում՝ Ֆերնանդո Վերդասկոյին և Ռոջեր Ֆեդերերին, իսկ կիսաեզրափակչում՝ Ռոբին Սոդերլինգին, ապա եզրափակչում պարտվում ռուս Նիկոլայ Դավիդենկոյին։ Եվ այսպիսով տարին ավարտում ATP վարկանշային աղյուսակի 5-րդ հորիզոնականում։ 2010 թվականի առաջին պաշտոնական խաղը, որին մասնակցում է Պոտրոն Ավստրալիայի թենիսի բաց առաջնությունն է, որտեղ հասնում է մինչև քառորդ եզրափակիչ։ Մինչ այդ մրցաշարի մեկնարկը Պոտրոն կարիերայում համաշխարհային դասակարգման աղյուսակում բարձրանում է իր համար ամենաբարձ՝ 4-րդ հորիզոնական։ Ավստրալիայից հետո մարզումների ժամանակ ստացած դաստակի վնասվածքի պատճառով ստիպված բաց է թողնում տարվա մեծ մասը, և վերադառնում միայն սեպտեմբերի վերջին ու մասնակցում Բանկոկի մրցաշարին, սակայն պարտվում առաջին իսկ փուլում։ Մինչ տարեվերջ մասնակցում է միայն Տոկիոյի մրցաշարին, որտեղ ևս պարտվում է առաջին փուլում։ Այսպիսով ամբողջ 2010 թվականին մասնակցելով միայն երեք մրցաշարի, տարեվերջին վարկանշային աղյուսակում իջնում մինչև 258-րդ հորիզոնական։

2011-13 խմբագրել

 
Պոտրո, 2012

2011 թվականը Պոտրոն մեկնարկում է Սիդնեյի մրցաշարից և պարտվում 2-րդ փուլում։ Նույն փուլում է ավարտում նաև Ավստրալիայի բաց առաջնությունում իր ելույթները։ Փետրվարին մասնակցում է Սան-Խոսեի և Մեմֆիսի մրցաշարերին ու հասնում մինչև կիսաեզրափակիչ, իսկ ահա Դելրի Բիչում հաջողվում է տիտղոս նվաճել (առաջին տիտղոսը 2009 թվականի ԱՄՆ-ի բաց առաջնությունից հետո)։ Ինդիան-Ուելսի Մաստերս մրցաշարում հասնում է մինչև կիսաեզրափակիչ, իսկ Մայամիի Մաստերսում՝ քառորդ եզրափակիչ։ Ապրիլին մասնակցում է Էշտորիլայի մրցաշարին և տիտղոս նվաճում։ Այնուհետև Մադրիդի Մաստերսում, Ֆրանսիայի բաց առաջնությունում, հետո արդեն խոտածածկ կորտերում՝ Լոնդոնում հասնում է մինչև 3-րդ փուլ։ Ուիմբլդոնի մրցաշարում մի քայլ առաջ է գնում՝ հասնելով 4-րդ փուլ։

Հուլիսի վերջին մասնակցում է Լոս Անջելոսի մրցաշարին և ավարտում ելույթները քառորդ եզրափակչում, Մոնրեալի և Ցինցինատիի Մաստերս մրցաշարերում՝ 2-րդ փուլում։ Անհաջող է ելույթ ունենում նաև ԱՄՆ-ի թենիսի բաց առաջնությանը՝ մրցաշարից դուրս մնալով 3-րդ փուլում։ Տարեվերջին մասնակցում է ևս երեք մրցաշարի՝ Ստոկհոլմ՝ 2-րդ փուլ, Վիենա՝ եզրափակիչ, և Վալենսիա՝ կիսաեզրափակիչ։ Տարեվերջին նրան հաջողվում է վերադառնալ համաշխարհային էլիտայի շարքեր՝ զբաղեցնելով 11-րդ հորիզոնականը։

2012 թվականը նույնպես սկսում է Սիդնեի մրցաշարից, այնուհետև Ավստրալիայի բաց առաջնությունում գրանցում է միևնույն արդյունքը՝ քառորդ եզրափակիչ, վերջինում պարտվելով Ռոջեր Ֆեդերերին։ Նրան է պարտվում նաև Ռոտերդամի մրցաշարի եզրափակչում։ Հաջորդ՝ Մարսելի մրցաշարում դառնում է տիտղոսակիր՝ 6:4, 6:4 հաշվով հաղթելով Միքայել Լոդրին։ Դուբայի մրցաշարում ևս հաջող է հանդես գալիս՝ հասնում մինչև կիսաեզրափակիչ և նույն տարում արդեն երրորդ անգամ պարտվում Ֆեդերերին։ Չորրորդ պարտությունը Ֆեդերերին իրեն երկար սպասել չի տալիս՝ Ինդիան-Ուելս Մաստերս մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Մայամի Մաստերսում ավարտում է ելույթները 4-րդ փուլում։

Գրունտով կորտերի մրցաշրջանում առաջինը մասնակցում է Էշտորիլայի մրցաշարին և պաշտպանում նախորդ տարի նվաճած տիտղոսը՝ եզրափակչում 6:4, 6:2 հաշվով հաղթելով Ռիշար Գասկեյին:Դրան հետևում է Մադրիդի Մաստերսի կիսաեզրափակիչը և Ռոլան Գարոսի քառորդ եզրափակիչը, որտեղ առաջինում պարտվում է Թոմաշ Բերդիխին, այնուհետև առաջին եկու սեթերում առավելություն ունենալով Ֆեդերերի նկատմամբ տանուլ է տալիս մրցավեճը։ Համեմատաբար ավելի հաջող է ստացվում խոտածածկ կորտերի մրցաշրջանը, նախ նա հասնում է Ուիմբլդոնի մրցաշարի 4-րդ փուլ, այնուհետև նվաճում է Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալ՝ եզրափակիչ դուրս գալու համար հերթական անգամ պարտվում Ֆեդերերին, իսկ ահա բրոնզի համար պայքարում հաղթում Նովակ Ջոկովիչին։ Այնուհետև Նովակը հաղթանակների շարք է անցկացնում հարավամերիկյան մրցաշարերում, նախ Պոտրոյին հաղթում է Ցինցինատիի կիսաեզրափակչում, ապա ԱՄՆ-ի բաց առաջնության քառորդ եզրափակչում։

Աշնանը երկու տիտղոս է նվաճում փակ դահլիճներում՝ Վիենայում և Բազելում, որտեղ արգենտինացին ութ անընդմեջ պարտությունից հետո վերջապես հաղթում է Ֆեդերերին։ Այնուհետև 2009 թվականից հետո առաջին անգամ մասնակցում է ATP ամփոփիչ մրցաշարին և հասնում կիսաեզրափակիչ։

2010 թվականին առաջինը մասնակցում է Ավստրալիայի բաց առաջնությանն ու պարտվում 3-րդ փուլում, բայց հարդ կորտերի մրցաշրջանում նա արագորեն վերականգնում է խաղամակարդակն ու նվաճում Ռոտերդամի միցաշարի տիտղոսը, հասնում Դուբայի մրցաշարի կիսաեզրափակիչ, և Ինդիան-Ուելս Մաստերս մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ հինգ անընդմեջ պարտությունից հետո հաջողվում է 4:6, 6:4, 6:4 հաշվով հաղթել Նովակ Ջոկովիչին։

Գրունտով կորտերի մրցաշրջանն այնքան էլ հաջող չէր, և դրան ավելացրած նա ինչ որ վարակիչ հիվանդույամբ է հիվանդանում, ինչի պատճառով հրաժարվում է մի քանի մրցաշարի մասնակցությունից, ներառյալ Ֆրանսիայի թենիսի բաց առաջնությունը։

Խոտածածկ կորտերով մրցաշրջանում արդեն առողջական խնդիրներ չուներ և վերադարձից քիչ անց վերականգնում է նախկին խաղամակարդակը։ Ուիմբլդոնի մրցաշարում կարիերայում առաջին անգամ հասնում է կիսաեզրափակիչ փուլ՝ քառորդ եզրափակչում պարտության մատնելով իսպանացի Դավիդ Ֆերերին, իսկ ահա կիսաեզրափակչում, գրեթե հավասար պայքարում մոտավորապես 4 ժամ 30 րոպեում, վճռորոշ՝ 5-րդ սեթում պարտվում Ջոկովիչին։

Տարեվերջի վարկանիշը խմբագրել

Տարի Մենախաղերի
վարկանիշ
Զուգախաղերի
վարկանիշ
2015 590
2014 137 579
2013 5 796
2012 7 563
2011 11 185
2010 258
2009 5 118
2008 9 262
2007 44 178
2006 92 252
2005 157 291
2004 1 047 1 349

Մեծ սաղավարտի մրցաշարերի եզրափակիչ (մենախաղեր1) խմբագրել

Հաղթանակ (1) խմբագրել

Տարի Մրցաշար Ծածկույթ Մրցակից Հաշիվ
1. 2009 ԱՄՆ թենիսի բաց առաջնություն Հարդ   Շվեյցարիա Ռոջեր Ֆեդերեր 3-6 7-6(5) 4-6 7-6(4) 6-2

Masters մրցաշարերի եզրափակիչ (մենախաղեր1) խմբագրել

Պարտություն (1) խմբագրել

Տարի Մրցաշար Ծածկույթ Մրցակից Հաշիվ
1. 2009 Լոնդոն, Մեծ Բրիտանիա Հարդ   Ռուսաստան Նիկոլայ Դավիդենկո 3-6 4-6

Օլիմպիական խաղերում մենախաղերի եզրափակիչ (1) խմբագրել

Պարտություն (1) խմբագրել

Տարի Մրցաշար Ծածկույթ Եզրափակչի մրցակիցը Հաշիվ
1. Ամառային օլիմպիական խաղեր 2016 Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա Կոշտ   Միացյալ Թագավորություն Էնդի Մարեյ 5-7 6-4 2-6 5-7

Մենախաղերում ATP մրցաշարերի եզրափակիչ (27) խմբագրել

Հաղթանակ (19) խմբագրել

Տիտղոսներ (2009-ից առաջ/հետո)
Մեծ սաղավարտի մրցաշարեր (1)
Մաստերս տիտղոսներ (0)
Ամառային օլիմպիական խաղեր (0)
Մաստերս մրցաշարեր / ATP Masters 1000 (0)
ATP International Gold / ATP 500 (8)
ATP International / ATP 250 (10+1)
Տիտղոսներ
ըստ ծածկույթի
Տիտղոսներ
ըստ անցկացման վայրի
Կոշտ (15+1) Դահլիճ (6)
Կավ (4)
Խոտ (0) Բաց կորտ (13+1)
Գորգ (0)
Տարի Մրցաշար Ծածկույթ Եզրափակչի մրցակիցը Հաշիվ
1. 2008, հունիսի 13 Mercedes Cup 2008 Շտուտգարդ, Գերմանիա Կավ   Ֆրանսիա Ռիշար Գասկե 6-4 7-5
2. 2008, հուլիսի 20 Ավստրիայի թենիսի մրցաշար Կիցբյուել, Ավստրիա Կավ   Ավստրիա Յուրգեն Մյուլեր 6-2 6-1
3. 2008, օգոստոսի 10 Countrywide Classic Լոս Անջելոս, ԱՄՆ Կոշտ   ԱՄՆ Էնդի Ռոդիկ 6-1 7-6(2)
4. 2008, օգոստոսի 17 Legg Mason Tennis Classic Վաշինգտոն, ԱՄՆ Կոշտ   Սերբիա Վիկտոր Տրոեցկի 6-3 6-3
5. 2009, հունվարի 17 Heineken Open 2009 Օկլենդ, Նոր Զելանդիա Կոշտ   ԱՄՆ Սեմ Քուերի 6-4 6-4
6. 2009, օգոստոսի 9 Legg Mason Tennis Classic Վաշինգտոն, ԱՄՆ (2) Հարդ   ԱՄՆ Էնդի Ռոդիկ 3-6 7-5 7-6(6)
7. 2009, սեպտեմբերի 14 ԱՄՆ թենիսի բաց առաջնություն Կոշտ   Շվեյցարիա Ռոջեր Ֆեդերեր 3-6 7-6(5) 4-6 7-6(4) 6-2
8. 2011, փետրվարի 27 Դելրի-Բիչի միջազգային թենիսի մրցաշար Դելրի-Բիչ, ԱՄՆ Կոշտ   Սերբիա Յանկո Տիպսարևիչ 6-4 6-4
9. 2011, մայիսի 1 Էշտորիլայի թենիսի մրցաշար Օեյրաշ, Պորտուգալիա Կավ   Իսպանիա Ֆերնանդո Վերդասկո 6-2 6-2
10. 2012, փետրվարի 26 Բուշ դո Ռոնի թենիսի մրցաշար Մարսել, Ֆրանսիա Կոշտ(i)   Ֆրանսիա Միքաել Լոդրա 6-4 6-4
11. 2012, մայիսի 6 Էշտորիլայի թենիսի մրցաշար Օեյրաշ, Պորտուգալիա (2) Կավ   Ֆրանսիա Ռիշար Գասկե 6-4 6-2
12. 2012, հոկտեմբերի 21 Erste Bank Open 2012 Վիեննա Ավստրիա Կոշտ(i)   Սլովակիա Գրեգա Ժեմլյա 7-5 6-3
13. 2012, հոկտեմբերի 28 Swiss Indoors Basel 2012 Բազել, Շվեյցարիա Կոշտ(i)   Շվեյցարիա Ռոջեր Ֆեդերեր 6-4 6-7(5) 7-6(3)
14. 2013, փետրվարի 17 ABN AMRO World Tennis Tournament 2013 Ռոտերդամ, Հոլանդիա Կոշտ(i)   Ֆրանսիա Ժուլիեն Բենետո 7-6(2) 6-3
15. 2013, օգոստոսի 4 Citi Open 2013 Վաշինգտոն, ԱՄՆ(3) Կոշտ   ԱՄՆ Ջոն Իզներ 3-6 6-1 6-2
16. 2013, հոկտեմբերի 6 Ճապոնիայի թենիսի մրցաշար Տոկիո, Ճապոնիա Կոշտ   Կանադա Միլոշ Ռաոնիչ 7-6(5) 7-5
17. 2013, հոկտեմբերի 27 Swiss Indoors Basel 2012 Բազել, Շվեյցարիա (2) Կոշտ(i)   Շվեյցարիա Ռոջեր Ֆեդերեր 7-6(3) 2-6 6-4
18. 2014, հունվարի 11 Սիդնեյի թենիսի մրցաշար Սիդնեյ, Ավստրալիա Կոշտ   Ավստրալիա Բերնարդ Տոմիչ 6-3 6-1
19. 2016, հոկտեմբերի 23 Ստոկհոլմի թենիսի մրցաշար Ստոկհոլմ, Շվեդիա Հարդ(i)   ԱՄՆ Ջեկ Սոկ 7-5 6-1

Պարտություններ (8) խմբագրել

Տարի Մրցաշար Ծածկույթ Եզրափակչի մրցակիցը Հաշիվ
1. 2008, հոկտեմբերի 5 Ճապոնիայի թենիսի մրցաշար Տոկիո, Ճապոնիա Կոշտ   Չեխիա Տոմաշ Բերդիխ 1-6 4-6
2. 2009, օգոստոսի 16 Rogers Masters Մոնրեալ, Կանադա Կոշտ   Միացյալ Թագավորություն Էնդի Մարեյ 7-6(4) 6-7(3) 1-6
3. 2009, նորեմբերի 29 ATP Ամփոփիչ մրցաշար Լոնդոն, Մեծ Բրիտանիա Կոշտ(i)   Ռուսաստան Նիկոլայ Դավիդենկո 3-6 4-6
4. 2011, հոկտեմբերի 30 Erste Bank Open 2011 Վիեննա, Ավստրիա Կոշտ(i)   Ֆրանսիա Ժո-Վիլֆրիդ Ցոնգա 7-6(5) 3-6 4-6
5. 2012, փետրվարի 19 ABN AMRO World Tennis Tournament Ռոտերդամ, Հոլանդիա Կոշտ(i)   Շվեյցարիա Ռոջեր Ֆեդերեր 1-6 4-6
6. 2013, մարտի 17 BNP Paribas Open Indian Wells Ինդիան-Ուելս, ԱՄՆ Կոշտ   Իսպանիա Ռաֆայել Նադալ 6-4 3-6 4-6
7. 2013, հոկտեմբերի 13 Shanghai ATP Masters 1000 Շանհայ, Չինաստան Կոշտ   Սերբիա Նովակ Ջոկովիչ 1-6 6-3 6-7(3)
8. 2016, օգոստոսի 14 Ամառային օլիմպիական խաղեր 2016 Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա Կոշտ   Միացյալ Թագավորություն Էնդի Մարեյ 5-7 6-4 2-6 5-7

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խուան Մարտին դել Պոտրո» հոդվածին։