Խուան Մարսե

իսպանացի գրող

Խուան Մարսե (իսպ.՝ Juan Marsé, հունվարի 8, 1933(1933-01-08)[1][2][3][…], Բարսելոնա, Իսպանիա[4] - հուլիսի 18, 2020(2020-07-18)[5][6][7][…], Բարսելոնա, Իսպանիա[5][6]), իսպանացի արձակագիր։ Բարսելոնյան դպրոց կոչվող գրական խմբակի գրողներից է։

Խուան Մարսե
իսպ.՝ Juan Marsé Carbó
Ծննդյան անունիսպ.՝ Juan Domingo Antonio Faneca Roca
Ծնվել էհունվարի 8, 1933(1933-01-08)[1][2][3][…]
ԾննդավայրԲարսելոնա, Իսպանիա[4]
Վախճանվել էհուլիսի 18, 2020(2020-07-18)[5][6][7][…] (87 տարեկան)
Վախճանի վայրԲարսելոնա, Իսպանիա[5][6]
Գրական անունJuan Marsé
Մասնագիտությունգրող, սյունակագիր, վիպասան և սցենարիստ
Լեզուիսպաներեն
Քաղաքացիություն Իսպանիա
Ժանրերվեպ
Գրական ուղղություններ50-ականների սերունդ
Ուշագրավ աշխատանքներQ6175037?, Si te dicen que caí?, Q6155511?, Q19949904? և El embrujo de Shanghai?
ԿուսակցությունԻսպանիայի կոմունիստական կուսակցություն
Պարգևներ
ԶավակներԲերտա Մարսե
Изображение автографа
 Juan Marsé Վիքիպահեստում

Ծննդյան պահից կորցնելով մորը՝ որդեգրվել է այլ ընտանիքի կողմից և ստացել նոր ազգանուն։ Զբաղվել է ոսկերչությամբ, աշխատել ամսագրի խմբագրությունում։ Առաջին ստեղծագործությունները 1958 թվականին մամուլում տպագրված նովելներն են եղել, իսկ հաջորդ տարի արդեն արժանացել է Սեզամ մրցանակին։ Արձակից բացի, զբաղվել է նաև լրագրությամբ, գրում է սցենարներ։ Ստեղծագործությունների մեծ մասը վերաբերում են ետֆրանկիստական Բարսելոնին, որտեղ նա անդրադառնում է բարոյական ու սոցիալական անկմանը, դասային անհավասարությանը, աշխատավորների և համալսարանական բուրժուազիայի բախմանը, ինչպես նաև կորած մանկությանը։ Նրա ոճն աչքի է ընկնում հեգնանքով, հաճախ՝ սարկազմով, երբեմն նաև ծաղրանքի հասնող դաժան սատիրայով։ 2008 թվականին արժանացել է Սերվանտեսի մրցանակի, ինչը շատերը համարում են գրողների այդ հրաշալի սերնդի համընդհանուր գնահատական։

Աղբյուրներ խմբագրել

  • Արդի իսպանալեզու պատմվածք, հատոր 1, Երևան, «Գրական էտալոն», 2011, էջ 282։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խուան Մարսե» հոդվածին։