Խուան Ֆեռնանդո Կինտերո Պանիագուա (իսպ.՝ Juan Fernando Quintero Paniagua, հունվարի 18, 1993(1993-01-18)[1][2][3], Բառանկիլյա, Կոլումբիա), կոլումբիացի ֆուտբոլիստ, Կոլումբիայի ազգային հավաքականի և «Ռիվեր Պլեյտ» ակումբի կիսապաշտպան։ 2014 և 2018 թվականների աշխարհի առաջնությունների մասնակից։

Խուան Ֆեռնանդո Կինտերո Պանիագուա
Juan Fernando Quintero Paniagua
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Կոլումբիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 18, 1993(1993-01-18)[1][2][3] (31 տարեկան)
Ծննդավայր Բառանկիլյա, Կոլումբիա
Հասակ 170 սմ
Քաշ 67 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ռիվեր Պլեյտ
Համար 8
Պատանեկան կարիերա
2004-2009 Կոլումբիա Էնվիգադո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2009-2011 Կոլումբիա Էնվիգադո 40 (4)
2012 Կոլումբիա Ատլետիկո Նասիոնալ 9 (1)
2012-2013 Իտալիա Պեսկարա 17 (1)
2013 — այժմ Պորտուգալիա Պորտու 35 (6)
2013  Պորտուգալիա Պորտու Բ 1 (0)
2015—2016  Ֆրանսիա Ռեն 12 (1)
2015  Ֆրանսիա Ռեն II 1 (0)
2017  Կոլումբիա Ինդեպենդենտե Մեդելին 25 (13)
2018 — այժմ  Արգենտինա Ռիվեր Պլեյտ 13 (1)
Ազգային հավաքական
2013 Կոլումբիա Կոլումբիա (մինչև 20) 13 (8)
2016 Կոլումբիա Կոլումբիա (օլիմպ.) 2 (1)
2012 — այժմ Կոլումբիա Կոլումբիա 17 (3)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

 
Կինտերոն «Ռենի» կազմում մարզվելիս

Կինտերոն «Էնվիգադո» ֆուտբոլային ակումբի սան է։ 2007 թվականին նա կատարել է իր նորամուտը ակումբի երիտասարդական թիմում և երկու տարի անց ընդգրկվել հիմնական կազմում։ 2009 թվականի մարտի 6-ին «Ինդեպենդենտե Մեդելին» ակումբի դեմ խաղում Խուանը կատարել է իր նորամուտը Կոլումբիայի առաջնությունում[4]։ Սեպտեմբերի 12-ին «Կուկուտա Դեպորտիվո» ակումբի դեմ խաղում նա խփել է իր առաջին գոլը «Էնվիգադոյի» կազմում։ Տարվա վերջին առաջնության շրջանակներում կայացած հանդիպումներից մեկում Կինտերոն ստացել է մեծ ու փոքր սրունքոսկրների կոտրվածք։

2011 թվականի դեկտեմբերին Կինտերոն վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է «Ատլետիկո Նասիոնալ»։ 2012 թվականի հունվարի 30-ին «Դեպորտիվո Կալիի» դեմ խաղում նա կատարաել է իր նորամուտը ակումբի կազմում[5]։ Փետրվարի 19-ին «Միլոնարիոսի» դեմ խաղում նա խփել է իր առաջին գոլը «Ատլետիկո Նասիոնալի» կազմում և օգնել թիմին հաղթել 2:3 հաշվով[6]։

2012 թվականի հուլիսի 20-ին Կինտերոն պայմանագիր է կնքել իտալական «Պեսկարա» ակումբի հետ։ Օգոստոսի 28-ին «Ինտերի» դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Սերիա Ա-ում[7]։ Սեպտեմբերի 23-ին կայացած «Բոլոնյայի» դեմ խաղում Խուանը հեղինակել է իր առաջին գոլը ակումբի կազմում[8]։

2013 թվականի հուլիսի 13-ին Խուանը պայմանագիր է կնքել «Պորտուի» հետ. տրանսֆերի արժեքը կազմել է 5 մլն եվրո, իսկ պայմանագրում խաղացողի հրաժարման գումարը նշվել է 40 մլն եվրո։ Ֆուտբոլիստն ինքը հետևյալ կերպ է մեկնաբանել իր հեռանալն ակումբից. «Ես միշտ ուզում էի խաղալ «Պորտուում»։ Ես շատ ուրախ եմ, որովհետև արել եմ կարևոր քայլ իմ կարիերայում»[9]։ Օգոստոսի 18-ին «Վիտորիա» (Սետուբալ) ակումբի դեմ խաղում Կինտերոն կատարել է իր նորամուտը Սանգրիշ լիգայում[10]։ Նույն հանդիպման ընթացքում նա խփել է իր առաջին գոլը հօգուտ «վիշապների»։ Նոր ակումբի կազմում անցկացրած իր առաջին մրցաշրջանում Խուանը թիմի հետ նվաճել է Պորտուգալիայի Սուպերգավաթը։ 2015 թվականի օգոստոսի 31-ին նա վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է ֆրանսիական «Ռեն» 19 մլն եվրոյով գնելու իրավունքով։ Հոկտեմբերի 18-ին «Նիս» ակումբի դեմ խաղում Կինտերոն կատարել է իր նորամուտը Լիգա 1-ում[11]։ Դեկտեմբերի 11-ին «Կան» ակումբի դեմ խաղում նա խփել է իր առաջին գոլը «Ռենի» կազմում[12]։

2017 թվականի սկզբին Խուանը վերադարձել է հայրենիք, որտեղ վարձավճարային հիմունքներով միացել է «Ինդեպենդենտե Մեդելին» ակումբին։ Փետրվարի 6-ին «Միլոնարիոս» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտն ակումբում[13]։ Փետրվարի 19-ին «Օնսե Կալդաս» ակումբի դեմ խաղում Կինտերոն խփել է իր առաջին գոլն ակումբում[14]։ 2018 թվականի սկզբին Խուանը վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է արգենտինական «Ռիվեր Պլեյտ»։ Փետրվարի 4-ին կայացած «Օլիմպո» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Արգենտինայի առաջնությունում[15]։ Ապրիլի 22-ին Սարանդիի «Արսենալ» ակումբի դեմ խաղում Կինտերոն խփել է իր առաջին գոլը «Ռիվեր Պլեյտի» կազմում[16]։

Միջազգային կարիերա խմբագրել

2012 թվականի հոկտեմբերի 17-ին՝ Կամերունի հավաքականի դեմ ընկերական խաղի ժամանակ Խուան Կինտերոն կատարել է իր նորամուտը Կոլումբիայի հավաքականի կազմում[17]։

2013 թվականի սկզբին Կինտերոն Կոլումբիայի երիտասարդական հավաքականի կազմում դարձել է Արգենտինայում կայացած Հարավային Ամերիկայի երիտասարդական առաջնության չեմպիոն։ Մրցաշարում նա խաղացել է Բոլովիայի[18], Էկվադորի[19], Ուրուգվայի[20], Արգենտինայի[21], Պերուի[22] և երկու անգամ Պարագվայի[23][24] ու Չիլիի հավաքականների դեմ խաղերին[25][26]։ Արգենտինայի, Չիլիի, Պարագվայի, Էկվադորի և Պերուի հավաքականների դեմ խաղերում Կինտերոն դարձել է գոլի հեղինակ։

Նույն տարվա ամռանը Կինտերոն մասնակցել է Թուրքիայում կայացած աշխարհի երիտասարդական առաջնությանը։ Մրցաշարում նա մասնակցել է Ավստրալիայի[27], Թուրքիայի[28], Սալվադորի[29] և Հյուսիսային Կորեայի հավաքականների[30] դեմ խաղերին։ Սալվադորի, Թուրքիայի և Կորեայի դեմ խաղերում Խուանը խփել է երեք գոլ։

2014 թվականին Կինտերոն հիմնական թիմի կազմում մասնակցել է Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնությանը։ Կոտ դ'Իվուարի հավաքականի դեմ խաղի ժամանակ Խուանը խփել է իր առաջին գոլն ազգային հավաքականի կազմում[31]։

2018 թվականին Խուանը մասնակցել է Ռուսաստանում անցկացվող աշխարհի առաջնությանը։ Մրցաշարի ընթացքում մասնակցել է Ճապոնիայի[32], Լեհաստանի[33], Սենեգալի[34] և Անգլիայի[35].Հունիսի 19-ին Սարանսկի «Մորդովիա Արենա» խաղադաշտում՝ Ճապոնիայի դեմ խաղի ժամանակ դարձել է գոլի հեղինակ։

Վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2018 թվականի հուլիսի 5-ի դրությամբ
Ելույթներ Լիգա Ակումբ[* 1] մայրցամաք. Այլ[* 2] Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
  Էնվիգադո Պրիմերա Ա 2009 11 1 0 0 0 0 0 0 11 1
2010 18 3 0 0 0 0 0 0 18 3
2011 14 1 2 0 0 0 0 0 16 1
Ընդհանուր 43 5 2 0 0 0 0 0 45 5
  Ատլետիկո Նասիոնալ Պրիմերա Ա 2012 15 2 6 2 7 0 0 0 28 4
Ընդհանուր 15 2 6 2 7 0 0 0 28 4
  Պեսկարա Սերիա Ա 2012/13 17 1 0 0 0 0 0 0 17 1
Ընդհանուր 17 1 0 0 0 0 0 0 17 1
  Պորտու Սագրիշ լիգա 2013/14 22 4 6 0 6 0 34 4
2014/15 20 2 5 1 5 0 30 3
Ընդհանուր 42 6 11 1 11 0 64 7
  Ռեն (վարձավճար) Լիգա 1 2015/16 12 1 2 0 14 1
Ընդհանուր 12 1 2 0 14 1
  Ինդեպենդենտե Մեդելին (վարձավճար) Պրիմերա Ա 2017 25 13 6 1 5 2 36 16
Ընդհանուր 25 13 6 1 5 2 36 16
  Ռիվեր Պլեյտ (վարձավճար) Պրիմերա Դիվիսիոն 2017/18 13 1 4 0 17 1
Ընդհանուր 13 1 4 0 17 1
Ամբողջ կարիերա 167 29 27 4 27 2 0 0 221 35
  1. «Գավաթներ» սյունակում ընդգրկված են ազգային գավաթների, լիգայի գավաթների և սուպերգավաթների խաղերն ու գոլերը։
  2. Այլ պաշտոնական հանդիպումներ

Գոլերը Կոլումբիայի հավաքականում խմբագրել

Ամսաթիվ Վայր Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցություն
1. 19 հուլիսի, 2014 Ազգային մարզադաշտ, Բրազիլիա, Բրազիլիա   Կոտ դ'Իվուար 2:0 2:1 Աշխարհի առաջնություն 2014
2. 23 մարտի, 2018 Ստադ դը Ֆրանս, Սեն Դենի, Ֆրանսիա   Ֆրանսիա 3:2 3:2 Ընկերական խաղ
3. 19 հուլիսի, 2018 Մորդովիա Արենա, Սարանսկ, Ռուսաստան   Ճապոնիա 1:1 1:2 Աշխարհի առաջնություն 2018

Ձեռքբերումներ խմբագրել

Թիմային

  «Պորտու»

  • Պորտուգալիայի Սուպերգավաթ – 2013

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Էնվիգադո VS. Ինդեպենդենտե Մեդելին 2:1» (անգլերեն). soccerway.com. 2009 թ․ մարտի 6.
  5. «Ատլետիկո Նասիոնալ VS. Դեպորտիվո Կալի 4:0» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ հունվարի 30.
  6. «Միլոնարիոս VS. Ատլետիկո Նասիոնալ 2:3» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ փետրվարի 19.
  7. «Պեսկարա VS. Ինտեր 0:3» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ օգոստոսի 26.
  8. «Բոլոնյա VS. Պեսկարա 1:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ դեկտեմբերի 11.
  9. Полузащитник Кинтеро перешёл из «Пескары» в «Порту»
  10. «Վիտորիա Սետուբալ VS. Պորտու 1:3» (անգլերեն). soccerway.com. 2013-08-187.
  11. «Ռեն VS. Նիս 1:4» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հոկտեմբերի 18.
  12. «Ռեն VS. Կան 1:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ դեկտեմբերի 11.
  13. «Միլոնարիոս VS. Ինդեպենդենտե Մեդելին 1:2» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ փետրվարի 6.
  14. «Ինդեպենդենտե Մեդելին VS. Օնսե Կալդաս 1:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ փետրվարի 19.
  15. «Ռիվեր Պլեյտ VS. Օլիմպո 2:0» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ փետրվարի 4.
  16. «Արսենալ Սարանդի VS. Ռիվեր Պլեյտ 0:3» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ ապրիլի 22.
  17. «Կոլումբիա VS. Կամերուն 3:0» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ հոկտեմբերի 17.
  18. «Կոլումբիա (մինչև 20) VS. Բոլիվիա (մինչև 20) 6:0» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հունվարի 16.
  19. «Կոլումբիա (մինչև 20) VS. Էկվադոր (մինչև 20) 2:1» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հունվարի 21.
  20. «Կոլումբիա (մինչև 20) VS. Ուրուգվայ (մինչև 20) 1:0» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ փետրվարի 4.
  21. «Արգենտինա (մինչև 20) VS. Կոլումբիա (մինչև 20) 3:2» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հունվարի 18.
  22. «Պերու (մինչև 20) VS. Կոլումբիա (մինչև 20) 0:1» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հունվարի 27.
  23. «Պարագվայ (մինչև 20) VS. Կոլումբիա (մինչև 20) 0:1» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հունվարի 10.
  24. «Կոլումբիա (մինչև 20) VS. Պարագվայ (մինչև 20) 2:1» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ փետրվարի 4.
  25. «Չիլի (մինչև 20) VS. Կոլումբիա (մինչև 20) 2:1» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հունվարի 13.
  26. «Չիլի (մինչև 20) VS. Կոլումբիա (մինչև 20) 1:0» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հունվարի 30.
  27. «Կոլումբիա (մինչև 20) VS. Австралия (մինչև 20) 1:1» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հունիսի 22.
  28. «Թուրքիա (մինչև 20) VS. Կոլումբիա (մինչև 20) 0:1» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հունիսի 25.
  29. «Սալվադոր (մինչև 20) VS. Կոլումբիա (մինչև 20) 0:3» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հունիսի 28.
  30. «Կոլումբիա (մինչև 20) VS. Հյուսիսային Կորեա (մինչև 20) 1:1» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հուլիսի 3.
  31. «Կոլումբիա VS Հունաստան 3:0» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ հունիսի 14.
  32. «Կոլումբիա VS. Ճապոնիա 1:2» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 19.
  33. «Լեհաստան VS. Կոլումբիա 0:3» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 24.
  34. «Սենեգալ VS. Կոլումբիա 0:1» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 28.
  35. «Колумбия VS. Англия 1:1» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հուլիսի 3.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խուան Կինտերո» հոդվածին։