Խուան Գոյտիսոլո

իսպանացի գրող

Խուան Գոյտիսլո (իսպ.՝ Juan Goytisolo Gay, հունվարի 5, 1931(1931-01-05)[1][2], Բարսելոնա, Իսպանիա[3] - հունիսի 4, 2017(2017-06-04)[4][5][6][…], Մառակեշ, Մարոկկո[7]), իսպանացի գրող։

Խուան Գոյտիսոլո
իսպ.՝ Juan Goytisolo
Ծննդյան անունիսպ.՝ Juan Goytisolo
Ծնվել էհունվարի 5, 1931(1931-01-05)[1][2]
ԾննդավայրԲարսելոնա, Իսպանիա[3]
Վախճանվել էհունիսի 4, 2017(2017-06-04)[4][5][6][…] (86 տարեկան)
Վախճանի վայրՄառակեշ, Մարոկկո[7]
Մասնագիտությունգրող, սցենարիստ, բանաստեղծ, գրական խմբագիր, լրագրող, վիպասան և ակնարկագիր
Քաղաքացիություն Իսպանիա[8]
ԿրթությունԲարսելոնայի համալսարան (1954)
Ժանրերվեպ և էսսե
Գրական ուղղություններ50-ականների սերունդ
Ուշագրավ աշխատանքներCount Julian?
Պարգևներ
ԱմուսինMonique Lange?
ԱզգականներAntonio Goytisolo Digat?[10] և Agustín Goytisolo?
 Juan Goytisolo Վիքիպահեստում

1956 թվականից ապրում է Փարիզում։ Դեռ առաջին գրքերում՝ «Ձեռքի ճարտարությունը» (1954), «Թախիծը դրախտում» (1955), բացահայտել է իր քննադատական վերաբերմունքը դիկտատոր Ֆրանկոյի վարչակարգի նկատմամբ։ «Կրկես» (1957), «Տոներ» (1958), «Ալևբախություն» (1958) եռերգությունում և «Որպեսզի ապրել այստեղ» (1960) պատմվածքների ժողովածուում պատկերել է Իսպանիայի հասարակ մարդկանց կյանքը։ Գոյտիսլոն «երիտասարդ» կամ «օբյեկտիվ» վեպերի սկզբնավորողներից է, որոնց տեսական խնդիրներն արտահայտել է իր քննադատական հոդվածներում («Վեպի խնդիրները», 1959, ժողովածու)։ «Հատուկ նշաններ» (1966) վեպում ձգտում է Իսպանիայի պատմության հետ մեկտեղ տալ ժամանակակից իսպանական մտավորականության հոգեբանական խոր վերլուծությունը։

Աշխատանքներ խմբագրել

Պատմվածքներ խմբագրել

  • «Թախիծը դրախտում» (1954)
  • «Կրկես» (1957)
  • «Որպեսզի ապրել այստեղ» (1960)
  • «Տոներ» (1958)

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 156