Խորվաթիայի ազգային թատրոն

Խորվաթիայի ազգային թատրոն (խորվ.՝ Hrvatsko narodno kazalište u Zagrebu; հայտնի է նաև HNK Zagreb տառանվամբ), ազգային թատրոն Խորվաթիայի Զագրեբ քաղաքում։ Այն Խորվաթիայի ամենահին և գլխավոր թատրոնն է։ Թատրոնը երկրի մշակութային կյանքում ունի մեծ նշանակություն։ Կառուցված է իտալական նեոբարոկկո ոճով։ Ազգային թատրոնը ենթակա է Խորվաթիայի մշակույթի նախարարությանը։

Խորվաթիայի ազգային թատրոն
խորվ.՝ Hrvatsko narodno kazalište u Zagrebu
Տեսակօպերային թատրոն և թատրոն
ԵրկիրԽորվաթիա
Գտնվելու վայրըԶագրեբ
Հիմնադրման ամսաթիվ1985 թվականի հոկտեմբերի 14
ՃարտարապետFellner & Helmer
Կայքhnk.hr
 Croatian National Theater in Zagreb Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Թատրոնը Խորվաթիայի տարածքում ամենահինն է։ Կառուցվել է 1836 թվականին, որը գտնվում է «Հին Ռատուշայի» տարածքում։

Ազգային թատրոնի կարգավիճակ ստացել է 1860 թվականին, իսկ արդեն հաջորդ տարի կառույցը սկսեց ստանալ պետական օժանդակություն, ինչը նրան դարձրեց Ազգային թատրոնների եվրոպական ասոցիացիայի անդամ։

1870 թվականին թատրոնը ունեցավ իր սեփական օպերային թատերախումբը։

1895 թվականին Խորվաթիայի ազգային թատրոնը տեղափոխվել է նորակառույց մասնաշենք, որը գտնվում էր Զագրեբի կենտրոնում՝ մարշալ Տիտոյի հրապարակում, որտեղ էլ գտնվում է մինչ օրս։ Թատրոնի նոր շենքի բացմանը ներկա է եղել ավստրո- հունգարական կայսր Ֆրանց Յոզեֆ I-ը։ Կառույցը նախագծվել է ավստրիացի ճարտարապետներ Ֆերդինանդ Ֆելների և Հերման Հելմերի կողմից, որոնց գլխավորած ճարտարապետական բյուրոն կառուցել է թատրոններ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում։ 1995 թվականի հոկտեմբերի 14-ին թատրոնը մեծ շուքով նշել է հիմնադրման 100 ամյակը։

1905 թվականին թատրոնի մուտքի մոտ խորվաթ հայտնի նկարիչ և ճարտարապետ Իվան Մեշտրովիչը քանդակել է «Կյանքի աղբյուր» հուշարձանը։

Խորվաթական ազգային թատրոնում աշխատել են մի շարք առաջատար նկարիչներ։ Այսպես, թատրոնի առաջին տնօրենը եղել է Իվան Զայցը։ 35 տարի թատրոնի օպերային դիրիժոր է եղել Յակով Գոտովացը։ Թատրոնում է աշխատել նաև խորվաթ ռեժիսոր Բրանկո Գավելլան, ինչպես նաև խորվաթ պրիմա- բալետպարուհի Միա Սլավենսկան։

Զագրեբյան թատրոնի բեմում հանդես են եկել մի շարք հայտնի դեմքեր։ Դրանց թվում են Ֆերենց Լիստը, Սառա Բեռնարը, Ֆրանց Լեհարը, Ռիխարդ Շտրաուսը, Ժերար Ֆիլիպը, Վիվիեն Լին, Ժան Լուի Բարոն, Պիտեր Բրուքը, Մարիո դել Մոնակոն, Խոսե Կարրերասը։

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խորվաթիայի ազգային թատրոն» հոդվածին։