Խորշաբույս
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Խուլեղինջածաղկավորներ (Lamiales)
Ընտանիք Խորշաբուսազգիներ (Lentibulariaceae)
Ցեղ Խորշաբույս (Utricularia)
L., 1753
Տարածվածություն

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Խորշաբույս (լատ․՝ Utricularia), խորշաբույսազգիների ընտանիքի միջատակեր բույսերի ցեղ։ Աճում է լճերում և ճահիճներում, որոշ տեսակներ էպիֆիաներ են։ Մեծ մասը զուրկ է արմատներից, տերևները բաժանված են բարակ, թելանման մասերի, որոնք վերջանում են բշտերով։ Բշտիկը կանաչ կամ կապտականաչ գույնի է, ունի «երախ», որը ծածկված է փականով։ «Երախի» շուրջը կան լորձային խոզանիկներ։ Երբ ջրային միջատը հպվում է փականին, այն բացվում է, և միջատն ընկնում է ներս ու մարսվում։ Հայտնի է խորշաբույսի մոտ 250 տեսակ։ Խորշաբույսեր աճում են նաև Հայաստանում՝ Լոռու, Գեղարքունիքի մարզերում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 90
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խորշաբույս» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խորշաբույս» հոդվածին։