Խորհրդավոր պարտեզը (ֆիլմ, 2020)

«Խորհրդավոր պարտեզը»(անգլ.՝ The Secret Garden), ռեժիսոր Մարկ Մանդենի ֆանտաստիկ ֆիլմը, որը հիմնված է բրիտանացի գրող Ֆրենսիս Էլիզա Բարնեթի դասական վեպի վրա, որն առաջին անգամ լույս է տեսել 1911 թվականին։ Ֆիլմում գլխավոր դերերը խաղացել են Քոլին Ֆերթը, Ջուլի Ուոլթերսը և Դիքսի Էգրիքսը։ Պրոդյուսերը Դևիդ Հայմանն է։

Խորհրդավոր պարտեզը
անգլ.՝ The Secret Garden
Երկիր Միացյալ Թագավորություն
Ժանրֆենթեզի ֆիլմ և վեպի էկրանավորում
ՀիմքԽորհրդավոր պարտեզը
Թվականհոկտեմբերի 15, 2020 և հուլիսի 8, 2020
Լեզուանգլերեն
ՌեժիսորՄարկ Մանդեն
ՊրոդյուսերՌոզի Ալիսոն և Դևիդ Հեյման
Սցենարի հեղինակՋեք Թորն
ԴերակատարներՔոլին Ֆերթ, Ջուլի Ուոլթերս և Դիքսի Էգերիքս
ՕպերատորԼոլ Քրոուլի
ԵրաժշտությունԴարիո Մարիանելլի
ՄոնտաժԼյուկ Դանքլի
ԿինոընկերությունHeyday Films և StudioCanal
Տևողություն99 րոպե

Սյուժե խմբագրել

Հանկարծակի որբացած Մերին (Դիքսի Էգերիքսը) ստիպված է տեղափոխվել հորեղբոր գաղտնիքներով պարուրված առանձնատունը Անգլիայում(Քոլին Ֆիրթ)։ Ըստ կանոնների խստիվ արգելված է սենյակից դուրս գալ ևշրջել հսկայական տան միջանցքներով, բայց մի օր Մերին կգտնի գաղտնի դուռ, որը տանում է դեպի զարմանալի աշխարհ, որտեղ իրականանում է յուրաքանչյուր ցանկություն `խորհրդավոր այգի...

Դերերում խմբագրել

  • Քոլին Ֆերթ- Լորդ Արչիբալդ Քրեյվեն
  • Ամիր Ուիլսոն - Դիկոն
  • Ջուլի Ուոլթերս - տիկին Մեդլոք
  • Մեյվ Դերմոդի - Էլիս
  • Դիքսի Էգերիկս - Մերի Լենոքս
  • Ջեմա Պաուել - Գրեյս Քրեյվեն
  • Էդան Հյորխեսթt - Քոլին Քրեյվեն
  • Սոնիա Գոսվամի - Աայա
  • Էնն Լեյսի - տիկին Փիտչեր
  • Պոլ Ջու Ռեյմոնդ-Ասան

Արտադրություն խմբագրել

2016-ի հունիսին հաղորդվել է, որ Heyday Films և StudioCanal ընկերությունները միավորվել են նկարահանելու «Խորհրդավոր պարտեզ» գրքի նոր տարբերակը և վարձել են Ջեք Թորնին`սցենարը գրելու համար[1]։

2018 թվականի հունվարին Մարկ Մանդենը նշանակվել է առաջիկա ֆիլմի ռեժիսոր։ Ապրիլին Քոլին Ֆերթը և Ջուլի Ուոլթերսը միացել են դերասանական կազմին[2]։ Ամսվա վերջին նկարահանումները մեկնարկել են[3][4][5]։

Ֆիլմի մի մասը նկարահանվել է Յորքշիրում[6]։ Նկարահանումները տեղի են ունեցել Այֆորդ Մենորի պարտեզներում, Բատի մերձակայքում և Բոդնանսի պարտեզում ՝ Հյուսիսային Ուելսի Քոնվեի շրջակայքում[7][8]։ Նկարահանման վայրերը ներառում ենrebah Gardens, Cornwall, Abbotsbury Subtropical Gardens, Dorset & Puzzlewood, Forest of Dean и Helmsley Walled Garden հյուսիսային Յորկշիրում։

Սկզբնապես, 2018 թվականի մայիսին, ֆիլմը գնվել է Global Road Entertainment- ի կողմից Հյուսիսային Ամերիկայում ցուցադրության համար։ 2019-ի մարտին ցուցադրման իրավունքն են ձեռք բերել նաև STXfilms- ում[9][10][11]։

Մարքեթինգ խմբագրել

StudioCanal ընկերությունը 2019 թվականի սեպտեմբերի 17-ին հրապարակել է ֆիլմի առաջին թրեյլերը։ Դրա տեղայնացված տարբերակը համցանցում հայտնվել է հոկտեմբերի 31-ին։

Թողարկման ամսաթիվ խմբագրել

Ֆրանսիայում «Խորհրդավոր պարտեզը» ֆիլմի պրեմիերան տեղի կունենա ապրիլի 15-ին, Մեծ Բրիտանիայում, ապրիլի 17-ին, Ռուսաստանում ՝ ապրիլի 30-ին։ Ցուցադրության իրավունք ձեռք են բերել նաև Ավստրալիան, Իտալիան, Նոր Զելանդիան, Իռլանդիան, ԱՄՆ-ն, Հունաստանը, Վիետնամը և Պորտուգալիան։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. David Heyman And Studio Canal Reteam For Classic Tale ‘The Secret Garden’, Tap Jack Thorne To Adapt
  2. Marc Munden To Helm ‘The Secret Garden’ For David Heyman & Studiocanal
  3. Tang, Estelle (2018 թ․ մայիսի 14). «There's Going to Be a 'The Secret Garden' Movie and Colin Firth Is in It». Elle. Վերցված է 2019 թ․ մարտի 26-ին.
  4. Colin Firth, Julie Walters Discover ‘The Secret Garden’ For Studiocanal, Heyday Films
  5. Global Road Digs ‘The Secret Garden’ In North American Distribution Deal – Cannes
  6. Newton, Grace (2019 թ․ մարտի 4). «The Secret Garden: The Yorkshire locations that appear in new Colin Firth and Julie Walters film». Yorkshire Post. Վերցված է 2019 թ․ մարտի 26-ին.
  7. The Secret Garden (2020) - IMDb, Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 9-ին
  8. Jones, Mari (2018 թ․ հունիսի 28). «Major Hollywood film is being shot in this North Wales garden». North Wales Live. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  9. Cannes: Global Road Buys 'The Secret Garden' for North America
  10. STXfilms To Uncover ‘The Secret Garden’ Starring Colin Firth & Julie Walters
  11. STX Nabs Colin Firth-Starring 'The Secret Garden' for North America

Արտաքին հղումներ խմբագրել