Խորխե Ռանդոյի թանգարան, էքսպրեսիոնիզմին նվիրված առաջին թանգարանը Իսպանիայում, որը նվիրված է նկարիչ Խորխե Ռանդոյին և այստեղ պահպանվում են նրա նկարները, ինչպես նաև անցկացվում են ազգային[1][2][3] և օտարազգի նկարիչների ցուցահանդեսներ՝ կապված այս գծի հետ։ Թանգարանը պաշտոնապես բացվել է 2014 թվականի մայիսի 28-ին[4][5][6][7]։

Խորխե Ռանդոյի թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Իսպանիա
ՏեղագրությունՄալագա
ՎայրՄալագա
ՀասցեCalle Cruz del Molinillo 12
Հիմնադրվել է2014
Կայքmuseojorgerando.org/index.html
Քարտեզ
Քարտեզ

Թանգարան խմբագրել

 
Խորխե Ռանդոյի թանգարանի ճակատամասը

Թանգարանի առաքելությունը կենտրոնացած է Խորխե Ռանդոյի ստեղծագործությունների ուսումնասիրման և տարածման, ինչպես նաև էքսպրեսիոնիզմի պոետիկայի ուսումնասիրության վրա[8]։ Էքսպրեսիոնիզմը գեղարվեստական շարժում է, որը հեղաշրջում է ժամանակակից Արևմտյան մշակույթում XIX դարից մինչև մեր օրերը։

Նրա գերակայության մեջ են մտնում տարբեր գեղարվեստական տեսակների ուսումնասիրությունն ու ներկայացումը[9]՝ գեղանկարչություն, քանդակագործություն, ճարտարապետություն, փիլիսոփայություն, գրականություն[10], կինո[11] կամ երաժշտություն[12]։

 

Թանգարանն արտացոլում է Խորխե Ռանդոյի արվեստը՝ ստեղծելով նրա մտորումների մշակութային փիլիսոփայությունը։ «Դռները միշտ բաց են․․․ որպեսզի մարդիկ մտնեն և թանգարանը դուրս գա» կարգախոսի օգնությամբ այս թանգարանը դարձել է հոգևոր և հումանիտար տեսանկյունից արվեստը հասկացող մի օրգանիզմ[4]։

Ցուցադրություն խմբագրել

Խորխե Ռանդոյի աշխատանքներ խմբագրել

 
Խորխե Ռանդոյի թանգարանի № 4 սրահ

Մուտքը, թանգարանով էքսկուրսիան և միջոցառումները անվճար են[13]։

 
Թատերական «Personne» պիեսի ներկայացման նկար (գրականության շարք)
 
Բանաստեղծություններ ու երգեր ամառային գիշերներին (պոեզիայի շարք)

Ցուցասրահներն ընդունում են Խորխե Ռանդոյի աշխատանքները[14], որոնք գտնվում են անընդհատ շարժման մեջ՝ ներկայացնելով արտիստի տարբեր թեմատիկ շրջանները[15][16] ցուցահանդեսային աշխատանքներն ուղեկցելու համար[13][17][18]։

Ժամանակավոր ցուցահանդեսներ խմբագրել

 
«Երեխաներ» խորագրով քանդակը «Անբարոյականություն» շարքից

Ժամանակավոր ցուցահանդեսներն ընդունում են էքսպրեսիոնիզմի կամ նեոէքսպրեսիոնիզմի հետ կապված ազգային և արտասահմանյան արվեստագետների աշխատանքները։ Առաջին տարում թանգարանն ընդունել է Կետե Կոլվիցի նկարների նմուշը[19][20], և 2015 թվականի դեկտեմբերի 14-ին Իսպանիայում բացվել է գերմանացի քանդակագործ Էռնստ Բառլախի առաջին ցուցահանդեսը[21][22][23]։

Արվեստի սրահ խմբագրել

 
Քեթ Կոլվիցի աշխատանքների ժամանակավոր ցուցահանդես

Այս թանգարանը միտում ունի արվեստի սրահ դառնալ(La Sala de Estar del Arte)[24]։ Ամբողջ տարվա ընթացքում տեղի են ունենում տարբեր գեղարվեստական առարկաների շնորհանդեսներ։ «Ձայնի գույնը» շարքը նվիրված է երաժշտությանը[12]։ «Լույս և ստվեր»–ը ֆիլմերի և զրույցների ներկայացում է[11]։ «El Gabinet»-ը շարքը կապված է գրականության և թատրոնի հետ։ «Արվեստը» շրջան է, որի ընթացքում անցկացվում են գեղարվեստական հարցազրույցներ և հանդիպումներ։ «Ինչ է տեղի ունենեում» շարքը համակարգում է Մալագայի համալսարանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կատեդրալը[25]։

Այցելություն և ուսուցում խմբագրել

 
Պատկեր «Լույս և ստվեր» կինոյի շարքից
 
«Ձայնի գույն» երաժշտության շարք
 
«Ինչ է կատարվում» զրույցների շարք ժամանակակից թեմաների շուրջ

Թանգարանն առաջարկում է էքսկուրսիաներ առանց պահեստավորման, նաև նվազագույն թվով մարդկանց դեպքում։ Այցերն անցկացվում են արվեստի պատմաբանների կողմից, որոնք ձգտում են փոխադարձ տպավորությունների փոխանակման՝ յուրաքանչյուր այց վերածելով գաղտնիքների բացահայտման և գիտելիքների հարստացման[26]։

 
Խորխե Ռանդոյի թանգարանի № 3 սրահ

Նաև իրականացվում են անհատական էքսկուրսիաներ հատուկ կարիքներ ունեցող թիմերի, խմբերի և կրթական ծրագրերի համար՝ այցելուներին ավելի մոտեցնելով էքսպրեսիոնիզմին և նեոէքսպրեսիոնիզմին։ Աշակերտներին ռաջարկվում է նաև ժամանակակից արվեստի գլխավոր համայնապատկերը, արվեստանոց[27] և քննարկումների սեղան[28][29]։

Շենք խմբագրել

 
Քանդակ 6 կապելլաներով Սուրբ Վիկտորիայի պատվին

Խորխե Ռանդոյի թանգարանը գտնվում է Մերսեդարի վանքի մոտ[30]՝ Մալագայի Կրուզ դել Մոլինիլյո փողոցում։ Շենքը կառուցվել է ճարտարապետ Դոն Մանուել Ռիվեր Վալենտինի դիզայնով և համարվում է խորհրդանշանական շենք։ Ներքին բակում կա մանդարինի ծառի հետաքրքիր նմուշ, որը մոտ 140 տարի առաջ տնկել է վանքի հիմնադիրը[31]։

Վանքի մի մասը թանգարանի վերածելու համար աշխատանքները սկսվել են 2011 թվականին Մալագայի քաղաքապետարանի հաշվին և ավարտվել 2014 թվականի գարնանը ճարտարապետ Դոն Խոսե Անտոնիո Գոնզալեզ Վարգազի կողմից[32]։ Էքսպրեսիոնիզմի արվեստի խստությունը չէր կարող ավելի լավ տեղ գտնել տեղակայվելու համար, քան այս հոգևոր միջավայրը։

Տեղադրում խմբագրել

Խորխե Ռանդոյի թանգարանը իր կառուցվածքում համատեղում է վանքի հին աղյուսը նոր նորարարական բետոնի և այրված պողպատի հետ։ Այս համադաշնության մեջ էքսպրեսիոնիզմի արվեստի խստության հետ խառնվում է վանքի հոգևորությունն ու հանգստությունը[4]։

Ցուցադրությունների տարածքը բաղկացած է բնական լուսավորում ունեցող չորս սենյակներից։ Բնական լուսավորությամբ պայծառ սենյակները շինարարության խորհրդանիշներից մեկն են։ Թանգարանում տեղակայված է նաև գրադարան, ներքին բակ և արվեստանոց[33]։ Արվեստանոցը ստեղծագործական գեղանկարչության համար նախատեսված տարածք է, որտեղ կարելի է այցելել և կարծիքներ փոխանակել մշակույթի և արվեստի մասին[34]։

Կառավարում խմբագրել

Թանգարանի կառավարումը, վարչակազմը և բոլոր դասընթացները (ցուցահանդեսներ, արվեստի և էքսպրեսիոնիզմի գեղագիտության հետ կապված կոնֆերանսներ, խմբակներ և սեմինարներ) գտնվում են Խորխե Ռանդոյի հիմնադրամի հոգաբարձության ներքո։

Այլ նկարներ Խորխե Ռանդոյի թանգարանում խմբագրել

Ծանոթագրություն խմբագրել

  1. Encuentro Käthe Kollwitz — Jorge Rando
  2. Diario Sur — Rando y Barlach cruzan sus caminos en Málaga
  3. Subastas Siglo XXI — Käthe Kollwitz y Jorge Rando
  4. 4,0 4,1 4,2 Andalucía única — El museo expresionista de Jorge Rando
  5. La Opinión de Málaga — Un dialogo de autores en el Museo
  6. Septiembe mantiene viva la oferta cultural en Málaga — ABC de Sevilla
  7. Málaga Hoy — La relación de Jorge Rando con la naturaleza protagoniza una muestra temporal
  8. Misión
  9. El Museo Jorge Rando abrirá sus puertas el 3 de junio
  10. Conferencias
  11. 11,0 11,1 Cine
  12. 12,0 12,1 música
  13. 13,0 13,1 La Visita
  14. El Mundo — Café para todos
  15. Pallarés, Carmen. ¡Más Luz!. España. Ediciones Trea S.L. ISBN 978-84-9704-287-5
  16. Pallarés, Carmen y Martínez de Lahidalga, Rosa. Rando Paisaje de Pintura. España. Editorial Síntesis, S.A. ISBN 84-9756-302-6
  17. http://www.museojorgerando.org/exposi(չաշխատող հղում) ciones.html
  18. El Mundo — Los paisajes de Jorge Rando llevan un nuevo discurso a su museo
  19. «BEGEGNUNG -ENCUENTRO- KÄTHE KOLLWITZ-JORGE RANDO | Andalucía de Museos y Exposiciones». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 27-ին.
  20. Begegnung. Käthe Kollwitz — Museo Jorge Rando Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
  21. El Museum Jorge Rando traerá por primera vez a España una exposición de Ernst Barlach | Red de Diariocrítico.com
  22. «Noticias locales — NetMalaga.net | Tu portal de Malaga en Internet | Noticias, Guias, Agenda y mucho mas». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 30-ին.
  23. El Museum Jorge Rando traerá por primera vez a España una exposición de Ernst Barlach — 20minutos.es
  24. LA MIRADA ACTUAL: Un año del Museum Jorge Rando, La Sala de Estar del Arte
  25. «Vuelven los cursos de verano de la UMA». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 30-ին.
  26. La Visita
  27. Málaga Hoy — Adentrarse en el expresionismo de la mano de Jorge Rando
  28. Educación
  29. Misión
  30. El antiguo colegio de las monjas mercedarias será una sala de exposiciones
  31. Edificio
  32. Edificio
  33. Talleres
  34. Instalaciones Artísticas en Málaga

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խորխե Ռանդոյի թանգարան» հոդվածին։