Խորխե Լուիս Բորխես, (իսպ.՝ Jorge Luis Borges ( audio) (օգոստոսի 24, 1899(1899-08-24)[1][2][3][…], Բուենոս Այրես, Արգենտինա[4] - հունիսի 14, 1986(1986-06-14)[1][2][3][…], Ժնև, Շվեյցարիա[5][6]), արգենտինացի արձակագիր, բանաստեղծ, էսսեիստ, թարգմանիչ։ Հայտնի է որպես փիլիսոփայական արկածային և դետեկտիվ ժանրերի ստեղծագործությունների հեղինակ[20]։ Բացի գրական գործունեությունից՝ Խորխե Լուիս Բորխեսը աչքի է ընկել իր քաղաքական պահպանողական հայացքներով, ինչպես նաև մի շարք փիլիսոփայական վերլուծություններով։ Միջազգային ճանաչում ձեռք է բերել 1960-ական թվականներին։

Խորխե Լուիս Բորխես
իսպ.՝ Jorge Luis Borges
Ծննդյան անունիսպ.՝ Jorge Francisco Isidoro Luis Borges Acevedo
Ծնվել էօգոստոսի 24, 1899(1899-08-24)[1][2][3][…]
ԾննդավայրԲուենոս Այրես, Արգենտինա[4]
Վախճանվել էհունիսի 14, 1986(1986-06-14)[1][2][3][…] (86 տարեկան)
Վախճանի վայրԺնև, Շվեյցարիա[5][6]
ԳերեզմանԹագավորների գերեզմանատուն
Գրական անունB. Suarez Lynch և H. Bustos Domecq
Մասնագիտությունթարգմանիչ, գրադարանավար, գրական քննադատ, սցենարիստ, գրող, բանաստեղծ, հրապարակախոս և ակնարկագիր
Լեզուֆրանսերեն և իսպաներեն
Քաղաքացիություն Արգենտինա
ԿրթությունԿալվեն քոլեջ (1918)
Ժանրերպոեզիա, պատմվածք և էսսե
Ուշագրավ աշխատանքներԲաբելոնյան գրադարան
Ստեղծագործությունների ցանկJorge Luis Borges bibliography?
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Բավարիայի գեղարվեստի ակադեմիա և Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
ԱշխատավայրԲուենոս Այրեսի համալսարան, Լա Պլատայի ազգային համալսարան և Mariano Moreno National Library?
Պարգևներ
ԱմուսինԷլզա Աստետե Միլլան[18] և Մարիա Կոդամա[18]
Համատեղ ապրողConcepción Guerrero?
Изображение автографа
Խորխե Լուիս Բորխես Վիքիքաղվածքում
 Jorge Luis Borges Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Խորխե Լուիս Բորխեսը ծնվել է 1899 թվականի օգոստոսի 24-ին։ Գրողը հոր կողմից ժառանգել է իսպանական և իռլանդական արմատներ։ Մայրը, ըստ որոշ աղբյուրների, սերել է պորտուգալա-հրեական ընտանիքից։ Ինքը՝ հեղինակը բազմիցս նշել է, որ իր երակներով հոսում է բասկական, անդալուզական, հրեական, անգլիական, պորտուգալական և նորմանդական արյուն[21]։ Ընտանիքում հիմնականում խոսել են իսպաներեն և անգլերեն։ Վաղ հասակից Խորխե Լուիսը հետաքրքրվել է պոեզիայով, չորս տարեկան հասակում արդեն շատ վարժ գրել և կարդալ գիտեր։ 1905 թվականին՝ տնային դաստիարակչուհու օգնությամբ Բորխեսը սկսում է սովորել անգլերեն։ Իսկ մեկ տարի անց գրում է իր առաջին «La visera fatal» (թարգմ. «Ճակատագրական երեսկալը») պատմվածքը։ Արդեն տասը տարեկանում Խորխե Լուիսը անգլերենից իսպաներեն է թարգմանում Օսկար Ուայլդի «Երջանիկ արքայազնը» ստեղծագործությունը, որը հետագայում նրա թարգմանությամբ լույս է տեսնել տեղական ամսագրերից մեկում։ Իր մուտքը գրական աշխարհ Խորխե Լուիս Բորխեսը այս կերպ է նկարագրել.

  Երբ հորս հարվածեց կուրությունը, ընտանիքում բոլորը հոգու խորքում համոզված էին, որ ես պետք է շարունակեմ նրա գրական ուղին։ Այն՝ ինչ հայրս չէր հասցրել իրականացնել կուրության պատճառով, վստահ էի, որ ես պետք է իրագործեմ հանուն նրա, հանուն այն մարդկանց, ովքեր հավատում էին, որ իմ մուտքը գրականություն լինելու է առաքելություն՝ հորս կիսատ թողած գործերը շարունակելու նպատակով։ Նման համոզմունքը, նմանատիպ վստահությունը չարդարացնել պարզապես չէի կարող։ Իսկ գրել սկսեցի վեց-յոթ տարեկան հասակում։  

1921 թվականից սկսած՝ նրա բանաստեղծությունները և էսսեները տպագրվել են սյուրռեալիստական բնույթի ամսագրերում։ 1955 թ. Բորխեսը նշանակվել է Արգենտինայի Ազգային գրադարանի տնօրեն, ինչպես նաև սկսել է գրականության վերաբերյալ դասախոսություններ կարդալ Բուենոս Այրեսի պետական համալսարանում։ 1971 թ. ստացել է Երուսաղեմի անվան մրցանակ։ Բորխեսի ստեղծագործությունները թարգմանվել և տպագրվել են ԱՄՆ-ում և Եվրոպայի մի շարք երկրներում։ Հրատարակվել են նաև հայերենով՝ թե Հայաստանում եւ թե Սփյուռքում։

1967 թվականին Բորխեսը ամուսնացել է պատանեկության տարիների իր ընկերուհու՝ Էլզա Աստետե Միլիանի հետ։ Զույգի ամուսնական կյանքը տևել է ընդամենը 3 տարի։ Օրինական ամուսնալուծությունից հետո Բորխեսը տեղափոխվել է մոր մոտ և ապրել վերջինիս կողքին մինչ նրա մահը։

1972 թվականին մեկնել է ԱՄՆ, դասախոսություններով հանդես եկել մի շարք համալսարաններում, արժանացել բազմաթիվ պարգևների։ 1973-ին նրան շնորհվել է Բուենոս Այրեսի պատվավոր քաղաքացու կոչում։ 1975 թվականից սկսած՝ արգենտինացի գրողը ճանապարհորդել է տարբեր երկրներում։ Ճանապարհորդությունների ընթացքում գրողին ուղեկցել է նրա անձնական օգնական Մարիա Կոդաման, որի հետ էլ ամուսնացել է իր մահվանից մի քանի ամիս առաջ։

1979 թվականին Խորխե Լուիս Բորխեսն արժանացել է «Միգել դե Սերվանտես» մրցանակին, որը համարվում է գրականության բնագավառում ամենաբարձր պարգևը իսպանալեզու երկրներում։

Բորխեսը մահացել է լյարդի քաղցկեղից 1986 թվականի հունիսի 14-ին Ժնևում և թաղված է Ժնևի Արքաների գերեզմանոցում, Ժան Կելվինից ոչ հեռու։

Արգենտինական մշակույթ խմբագրել

Բորխեսի՝ արգենտինյան մշակույթի նկատմամբ ունեցած հակումը հիմնականում կապված է նրա ընտանեկան տոհմածառի հետ։ Գրողի՝ ծնունդով անգլիացի տատը ամուսնացել է արգենտինացի Ֆրանչեսկո Բորխեսի հետ, որը պատմական մեծ դեր է խաղացել քաղաքացիական պատերազմներում, որոնց արդյունքում էլ Արգենտինան և Ուրուգվայը ճանաչվել են անկախ պետություններ։

«Կիրք Բուենոս Այրեսի հանդեպ» վերնագրով բանաստեղծությունների ժողովածուն Բորխեսի առաջին գիրքն է, որը լույս է տեսել 1923 թվականին։ Նրա ստեղծագործությունների զգալի մասը նվիրված է արգենտինյան մշակույթին («Տանգոյի պատմությունը»), ինչպես նաև գրականությանը («Արգենտինացի գրողը և ավանդույթը»)։

Նոբելյան մրցանակի բացակայություն խմբագրել

Բորխեսը երբևիցե Նոբելյան մրցանակ չի ստացել գրականության ոլորտում, և այս փաստը մշտապես հուզել է գրողին։ Հեղինակն ինքն այդ մասին ասում է. «Ինձ Նոբելյան մրցանակով չպարգևատրելը դարձել է սկանդինավյան սովորույթ. ծնվելուս պահից ի վեր ինձ չեն մեծարել»։ Կարծիք կա, որ Բորխեսը մրցանակ չի ստացել իր չափից դուրս պահպանողական քաղաքական հայացքների պատճառով։

Մեծարում խմբագրել

Բորխեսին շնորհվել են մի շարք միջազգային և ազգային մրցանակներ, այդ թվում՝

  • 1944 — արգենտինացի գրողների ընկերակցության գրան-պրի
  • 1956 — Արգենտինայի պետական մրցանակ գրականության գծով
  • 1961 — միջազգային հրատարակչական «Ֆորմենտոր» մրցանակ(Սեմյուել Բեքեթի հետ համատեղ)
  • 1962 — Արգենտինայի արվեստների ազգային հիմնադրամի մրցանակ
  • 1966 — Մադոնինա մրցանակ, Միլան
  • 1970 — Լատինական Ամերիկայի գրական մրցանակ (Բրազիլիա), առաջադրում Նոբելյան մրցանակի համար
  • 1971 — Երուսաղեմյան գրական մրցանակ
  • 1973 — Ալֆոնսո Ռեյեսի մրցանակ (Մեքսիկա)
  • 1976 — Էդգար Ալան Պոյի մրցանակ
  • 1979 — Միգել դե Սերվանտեսի մրցանակ (Խերարդո Դիեգոյի հետ համատեղ) — իսպանալեզու երկրներում գրական վաստակի համար շնորհվող ամենահեղինակավոր մրցանակը
  • 1979 — World Fantasy Award for Life Achievement
  • 1980 — Միջազգային գրական մրցանակ՝ Չինո դել Դուկա
  • 1980 — Բալցանա մրցանակ (միջազգային մրցանակ գիտության և մշակույթի մեջ բարձրագույն նվաճումների համար)
  • 1981 — Իտալիայի Հանրապետության մրցանակ, «Օլյին Յոլիցլի մրցանակ» (Մեքսիկա)
  • 1981 — Բալրոգ մրցանակ՝ ֆենթեզի ժանրի լավագույն ստեղծագործության համար. հատուկ պարգև
  • 1985 — Էտրուրիայի մրցանակ
  • 1999 — National Book Critics Circle Award (ԱՄՆ)

Բորխեսն արժանացել է մի շարք երկրների բարձրագույն շքանշանների, այդ թվում՝ Իտալիայի (1961, 1968, 1984 թթ.), Ֆրանսիայի (Արվեստների և գրականության շքանշան - 1962 թ., Պատվո լեգեոնի շքանշան - 1983 թ.), Պերուի (Պերուի արև շքանշան, 1965 թ.), Չիլիի (Բեռնարդո Օ՛Հիգգինսի շքանշան, 1976), ԳՖՀ-ի (Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար շքանշան, 1979), Իսլանդիայի (Իսլանդական արծիվ շքանշան, 1979), Բրիտանական կայսրության ասպետ-կոմանդորի շքանշան (KBE, 1965), Իսպանիայի (Ալֆոնսո X Իմաստունի շքանշան, 1983), Պորտուգալիայի (Սանտյագո շքանշան, 1984)։ Ֆրանսիական ակադեմիան 1979 թվականին նրան պարգևատրել է ոսկե մեդալով։ Բորխեսն ընտրվել է արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիայի անդամ (1968 թ.), աշխարհի մի շարք առաջատար համալսարանների պատվավոր դոկտոր։ 1990 թվականին en:11510 աստերոիդին շնորհվել է նրա անունը։

Բորխեսը և արվեստի այլ գործիչների ստեղծագործություններ խմբագրել

1965 թվականին երգահան Աստոր Պիացոլլան, համագործակցելով Բորխեսի հետ, երաժշտություն է գրել նրա բանաստեղծությունների հիման վրա։

Անվանի գրողի ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել է ավելի քան երեսուն կինոնկար[22]։ Դրանց թվում են Ուգո Սանտյագոյի «Ներխուժում» (1969), Բեռնարդո Բերտոլուչիի «Սարդի ռազմավարությունը» (1970), Ալեքսանդր Կայդանովսկու «Հյուրը» (1987) ֆիլմերը։

Բորխեսը Ումբերտո Էկոյի «Վարդի անունը» վեպի կերպարներից մեկն է[23]։

Արգենտինացի կինոռեժիսոր Խուան Կառլոս Դեսանսոյի 2001 թվականին նկարահանած «Սեր և ահ» կինոնկարում Բորխեսի դերի կատարմամբ հանդես է եկել նշանավոր դերասան Միգել Անխել Սոլան։

Չիլիացի գրող Վոլոդյա Տեյտելբոյմը գրել է «Երկու Բորխես» գիրքը՝ պատմելով գրողի կյանքի ուշագրավ դրվագների մասին։

Մահից հետո խմբագրել

 
Բորխեսին նվիրված հուշակոթող Լիսաբոնում
 
Բորխեսի կիսանդրին Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս այրեսի Պոետների անցուղում
 
Բորխեսի տապանաքարը Ժնևի Արքաների գերեզմանատանը

2008 թվականին Լիսաբոն քաղաքում տեղադրվեց Բորխեսին նվիրված հուշակոթող։ Կոմպոզիցիան, որը պատրաստվել է համերկրացի Ֆեդերիկո Բրուքի էսքիզի համաձայն, հեղինակի կարծիքով բավականին սիմվոլիկ է։ Այն գրանիտե մոնոլիտ է, որի վրա Բորխեսի բրոնզե ձեռքն է։ Ինչպես կարծում է քանդակագործը, ով 80-ական թվականներին գրողի ձեռքից քանդակ է վերցրել, դա խորհրդանշում է հենց հեղինակին ու նրա «ստեղծագործական հոգին»։ Քաղաքի կենտրոնական զբոսայգիներից մեկում տեղադրված հուշակոթողի բացմանը ներկա էր գրողի այրին՝ Մարիա Կոդաման, ով գլխավորում է նրա անվան ֆոնդը։

Բորխեսի արխիվը պահպանվում է Տեխասի համալսարանի Հարրի Ռենսոմի կենտրոնում[24]։

Երկեր խմբագրել

  • Fervor de Buenos Aires (1923) / Բուենոս Այրեսի կիրքը
  • Luna de enfrente (1925) / Լուսինը դեմից
  • Inquisiciones (1925) / Հետաքննություններ
  • El tamaño de mi esperanza (1926) / Իմ հույսի չափսը
  • El idioma de los argentinos (1928) / Արգենտինացիների լեզուն
  • Cuaderno San Martín (1929) / Սան Մարտին տետր
  • Evaristo Carriego (1930) / Էվարիստո Կառիեգո
  • Discusión (1932) / Քննարկում
  • Historia universal de la infamia (1935) / Անպատվության հանընդհանուր պատմություն
  • Historia de la eternidad (1936) / Հավերժության պատմություն
  • La biblioteca de Babel (1941) / Բաբելոնյան գրադարանը
  • Ficciones (1944) / Հորինվածքներ
  • Artificios (1944) / Հայտնագործումներ
  • El Aleph (1949) / Ալեֆը
  • Otras inquisiciones (1952) / Այլ հետաքննություններ
  • El Hacedor (1960) / Արարիչը
  • El otro, el mismo (1964) / Ուրիշը, նույնը
  • Para las seis cuerdas (1965) / Վեց լարեր համար
  • Elogio de la sombra (1969) / Ստվերի գովքը
  • El informe de Brodie (1970) / Բրոդիի զեկուցումը
  • El oro de los tigres (1972) / Վագրերի ոսկին
  • El libro de arena (1975) / Ավազի գիրքը
  • La rosa profunda (1975) / Սրբազան վարդը
  • La moneda de hierro (1976) / Երկաթե դրամը
  • Historia de la noche (1977) / Գիշերվա պատմություն
  • Siete noches (1980) / Յոթ երեկո
  • La cifra (1981) / Թվանշանը
  • Nueve ensayos dantescos (1982) / Ինը էսսե Դանթեի մասին
  • La memoria de Shakespeare (1983) / Շեքսպիրի հիշատակը
  • Atlas (1984) / Ատլաս
  • Los conjurados (1985) / Դավադիրները

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 todotango.com (իսպ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 NooSFere (ֆր.) — 1999.
  4. 4,0 4,1 4,2 Борхес Хорхе Луис // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #118513532 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. 6,0 6,1 6,2 Bibliothèque nationale de France Record #11892985q // BnF catalogue général (ֆր.)Paris: BnF.
  7. 7,0 7,1 quirinale.it (իտալ.)
  8. Краткая еврейская энциклопедия (ռուս.) / под ред. И. Орен(untranslated), 1976.
  9. http://www.literatura.bellasartes.gob.mx/index.php?option=com_content&view=article&id=137&Itemid=95
  10. Google Books(բազմ․) — 2005.
  11. https://www.google.com/search?tbm=bks&hl=ru&q=%221979.+honorary+kbe+Knight+Commander%22+intitle%3A%22Reference+Guide+to+World+Literature%22
  12. http://www.worldfantasy.org/awards/awardslist.html
  13. http://www.mcu.es/premiado/mostrarDetalleAction.do?prev_layout=premioMiguelCervantesPremios&layout=premioMiguelCervantesPremios&language=es&id=1007220
  14. http://www.fondation-del-duca.fr/prix-mondial
  15. http://www.ordens.presidencia.pt/?idc=154
  16. https://www.fundacionkonex.org/premios1984-letras
  17. https://www.um.es/web/universidad/doctores-honoris-causa/jorge-luis-borges
  18. 18,0 18,1 http://www.me.gov.ar/efeme/jlborges/familia.html
  19. 19,0 19,1 Bouriau C. Alfred Adler et la philosophie — P. 131. — ISBN 978-2-406-11001-9
  20. «БОРХЕС, ХОРХЕ ЛУИС | Энциклопедия Кругосвет». www.krugosvet.ru. Վերցված է 2016 թ․ փետրվարի 14-ին.
  21. Անտոնիո Կարիսոյի հետ հարցազրույց
  22. imdb.com. «Jorge Luis Borges». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 6-ին.
  23. Эко У. Заметки на полях «Имени розы» (1980) // Эко У. Имя розы / Пер. с ит. — М.: Книжная палата, 1989
  24. «Ransom Center Acquires Rare Archive of Jorge Luis Borges». Harry Ransom Center. The University of Texas at Austin. 07.04.1999. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 8-ին.

Գրականություն խմբագրել

  • Juan Andreu, Borges, un escritor comprometido — cité dans Eduardo Galeano, Mémoire du feu III - Le Siècle du vent, 1979.
  • Dominique de Roux, Jean de Milleret (dir.), « Cahier Jorge Luis Borges », Éditions de l’Herne, Cahiers de l’Herne, Paris, 1964, 470 p. 2-85197-041-0.
  • Christian Nicaise, La Bibliothèque totale de Jorge Luis Borges, Rouen, L’Instant perpétuel, 1990.
  • Christian Nicaise, La Violence de Jorge Luis Borges ou L’épreuve du photomontage, Rouen, L’Instant perpétuel, 1995.
  • Lisa Block de Behar, Borges ou les gestes d’un voyant aveugle, Paris, Honoré Champion Éditeur, 1998.
  • Collectif d’écrivains, Jorge Luis Borges, Cahiers de l’Herne, Éditions de l’Herne, 1999.
  • Alberto Manguel, Chez Borges, 2003, Éditions Actes Sud, traduit de l’anglais (Canada) With Borges par Christine Le Bœuf.
  • Roger Parisot, Qui suis-je ? Borges, Éditions Pardès 2-86714-303-9, 2003.
  • Julia Romero, Jorge Luis Borges. Lecture d’une œuvre. Éditions du temps 2-84274-278-8, 2004.
  • Annick Louis, Borges face au fascisme. Aux lieux d’être, coll. « Mondes contemporains », 2006.
  • Jean-Clet Martin, Borges, Une biographie de l’éternité, Éditions de l'Éclat 2-84162-131-6, 2006.
  • Fernando Stefanich, Borges, lecteur de Kracauer, dans Sociétés 978-2-8041-6158-3, mars 2010.
  • Christian Garcin, Borges, de loin, collection « L’un et l’autre », éditions Gallimard, 2013.
  • Éric Flamand, Le nom et le savoir, Abrégé de culture borgésienne, édition revue et augmentée, Sillages-Noël Blandin Éditeur 2-905479-09-4, 1987.
  • Borges par Borges, documentaire télévisé réalisé par Alain Jaubert en 2003.
  • Roland Béhar et Annick Louis (dir.), Lire Borges aujourd’hui. Autour de Ficciones et El hacedor, Paris, éditions Rue d'Ulm, 2016.

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են