Խորեն Սինանյան (1868, Քյոթահիա - 1928, Ստամբուլ, Թուրքիա), հայ մանկավարժ, աստղագետ, Ֆրանսիայի աստղագիտական ընկերության (1915), Վենետիկի Մխիթարյան միաբանության (1892) անդամ։

Խորեն Սինանյան
Ծնվել է1868
ԾննդավայրՔյոթահիա
Մահացել է1928
Մահվան վայրՍտամբուլ, Թուրքիա
ԿրթությունՄուրադ-Ռափայելյան վարժարան և Պադովայի համալսարան
Մասնագիտությունմանկավարժ և աստղագետ
ԱշխատավայրՄուրադ-Ռափայելյան վարժարան

Կենսագրություն խմբագրել

Կրթությունն ստացել է Մուրատ-Ռափայելյան վարժարան և Պադովայի համալսարանում։ Սինանյանի կյանքի մեծ մասը նվիրել է մանկավարժական գործունեությանը՝ մաթեմատիկա և աստղագիտություն դասավանդելով Սուրբ Ղազար մայրավանքի ճեմարանում, Մուրատ-Ռափայելյան, Տրապիզոն, Քաղկեդոնի, Նիկոմիդիայի վարժարաններում։ 1894 թվականի ապրիլի 15-ին հայտնագործել է Լուսնթագ (Յուպիտեր) մոլորակի 6-րդ արբանյակը, սակայն Վատիկանի դիտարանի հանձնաժողովը այդ գյուտը չի հաստատել և չի գրանցել Սինանյանի անունով՝ Լուսնթագի 6-րդ արբանյակի գոյությունը բացառելով ընդհանրապես։ Սինանյանի գիտական աշխատանքներ և գիտահանրամատչելի հոդվածներ ունի մթնոլորտում թթվածնի պարունակության, կենդանակերպային լույսի, երկնային լուսատուների շարժման, աստղերի առկայծումների վերաբերյալ։ Առաջարկել է օրացույցի ուրույն նախագիծ, ըստ որի բոլոր ամիսների միևնույն թվին համապատասխանում է շաբաթվա միևնույն օրը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 386