Խորեն Սարգսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սարգսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Խորեն Սարգսի Սարգսյան (դեկտեմբերի 2, 1891, Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - ապրիլի 4, 1970, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1967), ՀՍՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թ.-ից։
Խորեն Սարգսյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 2, 1891 |
Ծննդավայր | Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | ապրիլի 4, 1970 (78 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գրականագետ, փիլիսոփա և գրական քննադատ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի համալսարան |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Պարգևներ |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է Շուշիում։ Սկզբնական կրթությունը ստացել է Բաքվում։ 1917 թվականին ավարտել է Պետրոգրադի համալսարանի պատմա-բանասիրական ֆակուլտետը։ 1921 թվականին փոխադրվել է Երևան և աշխատանքի անցել Հայաստանի գիտական ինստիտուտում որպես գիտաշխատող։ 1922-1924 թվականներին եղել Է Երևանի պետական կենտրոնական թանգարանի արխիվային բաժնի վարիչը։ Այնուհետև ռուսերեն է դասավանդել Երևանի հայկական ռազմական դպրոցում և մանկավարժական տեխնիկումում։ 1930-1936 թվականներին դասավանդել է Երևանի պետական համալսարանում, միաժամանակ պետական թանգարանում աշխատել է որպես գրական կապերի բաժնի վարիչ։ Հետագայում աշխատել է որպես գրական թանգարանի տնօրեն, Արմֆանի գրականության և լեզվի ինստիտուտի գիտաշխատող, գիտական քարտուղար, ապա նույն ինստիտուտի տնօրեն, 1943-1947 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, 1947 թվականից մինչև մահը՝ նույն ինստիտուտի հայ հին գրականության սեկտորի վարիչ։ 1964 թվականին, առանց դիսերտացիայի պաշտպանության, նրան շնորհվել է բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։ Ռուսերեն լույս են տեսել նրա «Նալբանդյանը և լեզվի հարցերը» (Երևան, 1956 թ.), «Գրականության և կյանքի արահետներով» (Երևան, 1974 թ.) գրքերը։ Մահացել է Երևանում[1]։
Խ. Սարգսյանի երկերի մատենագրությունը խմբագրել
- Վահան Տերյան, Երևան, Պետհրատ, 1926, 36 էջ։
- Լևոն Շանթ, Երևան, Պետհրատ, 1930, 135 էջ։
- Հայրենական պատերազմը և գրականությունը, Երևան, 1946, 198 էջ։
- Մանուկ Աբեղյանը և հայ հին գրականությունը, Երևան, 1946։
- Նալբանդյանի գրական ստեղծագործությունը, Երևան, 1960, 327 էջ։
- Ստեփան Զորյան, Երևան, 1960, 327 էջ։
- Սայաթ-Նովա, Երևան, 1963, 127 էջ։
- Տասնամյակների միջով, Երևան, 1966, 256 էջ։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Հայկ Խաչատրյան (1981). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ 398-399.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 222)։ |