Խորեն Գալֆայան

հայ խմբագիր, թարգմանիչ, դրամատուրգ, բանաստեղծ, ուսուցիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գալֆայան ազգանունով այլ մարդկանց մասին։

Խորեն Գալֆայան (Նար Պեյ Լուսինյան) հոկտեմբերի 1, 1831(1831-10-01)[1][2], Կոստանդնուպոլիս[1][2] - նոյեմբերի 4, 1892(1892-11-04)[1][2]), հայ բանաստեղծ, թատերագիր։

Խորեն Գալֆայան
Ծննդյան անունարմտ. հայ.՝ Խորէն Գալֆայեան
Ծնվել էհոկտեմբերի 1, 1831(1831-10-01)[1][2]
ԾննդավայրԿոստանդնուպոլիս[1][2]
Վախճանվել էնոյեմբերի 4, 1892(1892-11-04)[1][2] (61 տարեկան)
Մասնագիտությունբանաստեղծ, դրամատուրգ, թարգմանիչ, հրապարակախոս, խմբագիր և ուսուցիչ
Ազգությունհայ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
ԿրթությունՄուրադ-Ռափայելյան վարժարան[1] և Սուրբ Ղազար կղզի
ԱշխատավայրՄուրադյան վարժարան, Մասյաց աղավնի[1] և Խալիբյան վարժարան[1]
Խորեն Գալֆայան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Կ. Պոլսում։ Փոքր հասակից իր եղբոր՝ Ամբրոսիոս Գալֆայանի հետ ուղարկվել է Վենետիկ, Մխիթարյան միաբանության Սուրբ Ղազար վանքը, որտեղ ստացել է կրթությունը։

 
Խարեն Գալֆայանը եղբոր՝ Ամբրոսիոս Գալֆայանի հետ

Պաշտոնավարել է Մխիթարյանների Փարիզի Մուրադյան վարժարանում։ Փարիզում, Գաբրիել Այվազովսկու հետ 1855-1858 թվականներին խմբագրել է «Մասյաց աղավնի» ամսագիրը։ 1856 թվականին հրաժարվել է կաթոլիկական դավանանքից ու Մխիթարյան միաբանությունից, դարձել Փարիզի Հայկազյան վարժարանի տնօրեն։

Այդ պաշտոնը նա վարել է 1857-1859 թվականներին։ Փարիզում անձամբ ծանոթացել է ու մտերմացել է Ալֆոնս դը Լամարթինի հետ, ձեռնարկել նրա բանաստեղծությունների թարգմանությունը, որը հրատարակել է 1859 թվականաին «Դաշնակք Լամարթինեայ» խորագրով, ամենախրթին գրաբարով։

Հայկազյան վարժարանի փակումից հետո վերադարձել է Պոլիս, ապա մեկնել է Թեոդոսիա, որպես ուսուցիչ պաշտոնավարել Խալիբյան դպրոցում, միաժամանակ մասնակցել Փարիզից այնտեղ տեղափոխած «Մասյաց աղավնի» հանդեսի խմբագրման աշխատանքներին։ Թեոդոսիայում տպագրել է իր մի շարք երկերը, ինչպես՝ «Արշակ Բ» ողբերգությունը (1861), «Ալաֆրանկա» կատակերգությունը (1862), «Վարդենիք» բանաստեղծությունների ժողովածուն (1863), որը սուր քննադատության է ենթարկել Միքայել Նալբանդյանը իր «Աղցմիք» պարոդիայում։

1864 թ. մեկնել է Պոլիս, զբաղվել քարոզչությամբ, միաժամանակ ունեցել քաղաքական գործունեություն, Մկրտիչ Խրիմյանի հետ մեկնել է Բեռլին, հայկական հարցի հրահրման առիթով։

Թարգմանություններ խմբագրել

Այս շրջանում ֆրանսերենից թարգմանել է Հովհաննես Դարդելի «Տարեգրությունը», Հոմերոսի «Իլիականից» որոշ հատվածներ։ Հրատարակել է «Ստվերք հայկական» խորագրով մի ժողովածու, որը պարունակում է պատմական անցյալի դրվագները ներկայացնող պոեմներ։ Առանձին գրքերով հրատարակած մյուս երկերն են «Քնար պանդխտին» (բանաստեղծությունների ժողովածու, 1868), «Հանգարան» և այլն[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ 221-222.

Հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 661