Խորենիա (վրաց.՝ ხორენია), հայաբնակ գյուղ Ջավախքում, Վրաստանի Ախալքալաքի շրջանում, Ախալքալաք քաղաքից 7 կմ հարավ-արևելք, Փարվանա լճի աջ կողմում։ Ծովի մակարդակից 1, 780 և 1, 800 մետր բարձրության վրա։

Գյուղ
Խորենիա
վրաց.՝ ხორენია
ԵրկիրՎրաստան Վրաստան
ԵրկրամասՍամցխե-Ջավախք
ԲԾՄ1750 մ
Պաշտոնական լեզուվրացերեն
Բնակչություն504[1] մարդ (2014)
Ազգային կազմՀայեր 97,6 %, Վրացիներ 2 %
Ժամային գոտիUTC+4
Խորենիա (Վրաստան)##
Խորենիա (Վրաստան)
Խորենիա (Սամցխե-Ջավախեթի մարզ)##
Խորենիա (Սամցխե-Ջավախեթի մարզ)

Պատմական ակնարկ խմբագրել

1595 թվականին ունեցել է 28 ընտանիք հայ-բնիկներ։ Այն անվանվել է Մեծ Խորենիա։ Սկզբնական բնիկներն են եղել Ղայտմազի որդիներ՝ Գրիգորը և Մովսեսը։ Գրիգորի որդիներ՝ Սարգիսը և Սահակը, եղբայրներ՝ Գուրասպը և Խաչատուրը, և մի քանիսը։ Իսկ փոքր Խորենիան ունեցել է ընդամենը երեք տուն։ Մեծ Խորենիան եղել է մուսուլմանների իշխանության տակ, և այդ օրերին գյուղապետն է եղել Յուսուփը։ 19-րդ դարի 2-րդ կեսերին գյուղը պատկանել է կալվածատեր Ղերխկյամովին Հայ-կաթոլիկե Ախալցխայից։ 1978 թ.-ին Խորենիայի հայերն իրենց գյուղում կառուցում են 2 հուշարձան, մեկը նվիրվում է տղամարդկանց, մյուսը կանանց, ովքեր զոհվել են թուրքական բարբարոսությունների ժամանակներում։ II համաշխարհային պատերազմին Խորենիան տվել է 119 զինվոր, որոնցից 46-ը չեն վերադարձել ընտանիքներ։

Բնակչություն խմբագրել

Ներկայիս գյուղի բնակիչներն այն մարդկանց հետնորդներն են, ովքեր տեղափոխվել են այստեղ Կարսի շրջանի Կարինից և Արտահանից։ Խորենիա գյուղի ծխական դպրոցը հիմնադրվել է 1873 թվականին ունեցել է 1 ուսուցիչ Հարություն Տեր-Վարդանյանցն է դասավանդել և 25 աշակերտ, որոնց թիվը չի փոփոխվել մինչև 1875 թվականը։ Խորենիայի հայերը գաղթել են Էրզրումի վիլայեթից, 1830 թ.-ին։

Եկեղեցին խմբագրել

Յերման Սուրբ-Խաչ եկեղեցին հայտնի է որպես նաև Սուրբ Հովհաննես Կարապետ անվամբ, այն կառուցված է 10-11- րդ դարերում Բյուզանդացիների իշխանության ժամանակաշրջանում։ Հայերը որոնք վերաբնակվեն են Կարինից 1830-ական թվականներին վերակառուցում և վերանվանում են Սուրբ Հովհաննես Կարապետ։ Դեռևս 1850-ական թվականների արխիվային փաստաթղթերի այն հիշատակվում է Յերևման Սուրբ-Խաչ։ Հարավից այն միանում է մի փոքրիկ եղեղեցու, որը թվանշվում է նույն ժամանակաշրջանին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014». საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური. ნოემბერი 2014. Վերցված է 26 ივლისი 2016-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 89