Խորեզմի մարզ (ուզբ.՝ Xorazm viloyati, Хоразм вилояти, خارەزم ۋىلايەتى), վիլայաթ (մարզ) Ուզբեկստանի Հանրապետությունում։ Կազմվել է 1938 թ.-ի հունվարի 15-ին։ Գտնվում է երկրի հյուսիս-արևմուտքում, Ամուդարյա գետի ստորին հոսանքի ձախ ափին։ Տարածությունը մոտ 6500 կմ² է։ Բաժանվում է 9 շրջանի, ունի 3 քաղաք, 2 քտա։ Կենտրոնը՝ Ուրգենչ։

Բնակավայր
Խորեզմի մարզ
ԵրկիրՈւզբեկստան Ուզբեկստան
Ներքին բաժանումԲագատի մարզ, Գուրլենի մարզ, Խանքինի մարզ, Հազորասպի մարզ, Խիվայի մարզ, Քոշկուպիրի մարզ, Շավատի մարզ, Ուրգենչի մարզ, Յանգիարիկի մարզ և Յանգիբազարի մարզ
Հիմնադրված էհունվարի 15, 1938 թ.
Մակերես6300 կմ²
ԲԾՄ98 մետր
Բնակչություն1 715 600 մարդ (2015)
Ժամային գոտիUTC+5
Ավտոմոբիլային կոդ90
Պաշտոնական կայքxorazm.uz
Խորեզմի մարզ (Ուզբեկստան)##
Խորեզմի մարզ (Ուզբեկստան)

Բնություն խմբագրել

Մակերևույթը հարթ է (մոտ 100 մ բարձրությամբ), արևմուտքում և հարավ-արևմուտքում հարում է Կարակումի անապատին։ Կլիման խիստ ցամաքային է։ Հունվարի միջին ջերմաստիճանը —5 °C է, հուլիսինը՝ 27, 3 °C, տարեկան տեղումները՝ 50—100 մմ, անսառնամանիք շրջանը՝ 240 օր։ Խոշոր գետը Ամուդարյան է։ Կան աղի փոքր լճեր, ճահիճներ և աղուտներ։ Տարածության մեծ մասը զբաղեցված է կուլտուրացված ոռոգվող հողերով։ Բնական բուսականությունը պահպանված է Ամուդարյայի ողողատում և ավազուտներում։ Ջրամբարներում կլիմայավարժեցվում են մշկամուկ, ճահճակուղբ։

Բնակչություն խմբագրել

Բնակչության 92, 1%-ը (1970) ուզբեկներ են, բնակվում են նաև ռուսներ, ղազախներ, թաթարներ և այլք։ Քաղաքներն են Ուրգենչը, Իփվան, Դրուժքան։

Տնտեսություն խմբագրել

Խորեզմի մարզը Ուզբեկստանի բամբակագործական հիմնական շրջաններից է՝ զարգացած անասնապահությամբ, բրնձամշակությամբ, մետաքսագործությամբ և արդյունաբերությամբ։ Թեթև և սննդի արդյունաբերությունը տալիս է համախառն արտադրանքի 80%-ը։ Առավել զարգացած է բամբակազտիչ արդյունաբերությունը։ Ուրգենչում են գտնվում մետաքսաթելի և կարի ֆաբրիկաները, Խիվայում՝ գորգագործական կոմբինատը։ Սննդի արդյունաբերությունը ներկայացված է ձիթհան, գինեգործական, հրուշակեղենի, կաթնայուղագործական ձեռնարկություններով։ Զարգանում է շինանյութերի արդյունաբերությունը։ Նորոգման գործարան և կահույքի ֆաբրիկա կա Ուրգենչում, կահույքի կոմբինատ՝ Խիվայում։

Էլեկտրաէներգիայի հիմնական մասը Խորեզմի մարզը ստանում է Տախիատաշի ՊՇԷԿ-ից, գազը՝ Բուխարայից։ Ցանքատարածությունը 165, 3 հզ. հա է, որի 67, 2%-ն զբաղեցնում է բամբակենին։

Անասնապահությունը մասնագիտանում է կարակուլային ոչխարաբուծության ուղղությամբ։ Օդային ուղիներով կապված է Մոսկվայի, Տաշքենդի և այլ քաղաքների հետ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 88