Խոսե Կառլոս Օրտիս Կարդոսան (իսպ.՝ José Carlos Ortíz Cardosa, նոյեմբերի 15, 1948(1948-11-15)), սալվադորցի նախկին ֆուտբոլային մրցավար։

Խոսե Կառլոս Օրտիս
Ծնվել էնոյեմբերի 15, 1948(1948-11-15) (75 տարեկան)
Քաղաքացիություն Սալվադոր[1]
Մասնագիտությունֆուտբոլային մրցավար

Օրտիսի առաջին միջազգային մրցաշարը գլխավոր մրցավարի դերում եղել է մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունը, որի շրջանակներում նա վարել է «Արևելյան Գերմանիա-Մալի» (3-0) հանդիպումը, որի ընթացքում ֆուտբոլիստներին ցույց է տվել 6 դեղին և 1 կարմիր քարտ։

Գլխավոր մրցավարի պարտականություններ է կատարել 1985 թ․ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնության (1986 թ․ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի ԿՈՆԿԱԿԱՖ-ի գոտի) որակավորման փուլի «Պանամա-Հոնդուրաս» (0-3) և եզրափակիչ փուլի «Կոստա Ռիկա-Կանադա» (0-0) հանդիպումներում։

ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի շրջանակներում վարել է 3 հանդիպում՝ 1991 թ. խաղարկության «Միացյալ Նահանգներ-Տրինիդադ և Տոբագո» (2-1), «Կանադա-Ճամայկա» (3-2), «Միացյալ Նահանգներ-Մեքսիկա» (2-0) հանդիպումները։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • «José Carlos Ortiz». World Referee. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 14-ին.
  • «José Carlos Ortiz». footballzz.com. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 14-ին.
  • «José Carlos Ortiz». footballdatabase.eu. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 14-ին.
  • «José Carlos Ortiz». worldfootball.net. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 14-ին.