Խոսե Լուիս Ֆելիքս Չիլավերտ Գոնսալես (իսպ.` José Luis Félix Chilavert González[3], հուլիսի 27, 1965, Լուկա, Պարագվայ), հայտնի պարագվայցի դարպասապահ։ Պարագվայի ազգային հավաքականի կազմում մասնակցել է 2 աշխարհի առաջնությունների (1998 և 2002 թվականներին)։

Խոսե Լուիս Չիլավերտ
իսպ.՝ José Luis Chilavert
Քաղաքացիությունը  Պարագվայ
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 27, 1965(1965-07-27)[1][2] (58 տարեկան)
Ծննդավայր Լուկե, Central Department, Պարագվայ
Հասակ 188 սանտիմետր
Քաշ 90 կիլոգրամ
Դիրք դարպասապահ

Երկար ժամանակ համարվել է ֆուտբոլի պատմության ամենաարդյունավետ դարպասապահը։ Իր կարիերայի ընթացքում խփել է 62 գոլ։ Սակայն Չիլավերտին գերազանցել է բրազիլացի Ռոժերիո Սենին։

Չիլավերտը աշխարհում այն միակ դարպասապահն է, ով 1 խաղի ընթացքում դարձել է 3 գոլի հեղինակ։ Նա այդ 3 գոլը խփել է արգենտինական Վալես Սարսֆիլդի կազմում (Ֆերոկարիլ Օեստեյի դեմ խաղում` 1999 թվականի նոյեմբերին)։

Չիլավերտը հաղթել է ակումբային 12 տիտղոս, ներառյալ 1994 թվականի Լիբերտադորեսի գավաթը Վելես Սարսֆիլդի հետ։ Չիլավերտը 3 անգամ դարձել է IFFHS-ի վարկածով տարվա լավագույն դարպասապահչ (1995, 1997 և 1998 թվականներին)։

Պարագվայի հավաքականում Չիլավերտը մասնակցել է 74 խաղի, խփելով 8 գոլ։ Նա մասնակցել է աշխարհի 2 առաջնության (1998 և 2002) և Կոպա Ամերիկայի 3 խաղարկության (1991, 1993 և 1997։ Չիլավերտը ընդգրկվել է 1998 թվականի աշխարհի առաջնության թիմում։

Կարիերան ավարտել է 2005 թվականին։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել