Խոսեֆա դե Օբիդոս (իսպ.՝ Josefa de Óbidos, 1630[2], Սևիլյա, Կաստիլիա և Լեոն - հուլիսի 22, 1684(1684-07-22)[2][3], Օբիդուշ, Պորտուգալիայի թագավորություն[1])[4], պորտուգալացի նկարիչ։ Ծննդյան անունը եղել է «Խոսեֆա դե Այալա Ֆիգուեիրա», սակայն իր աշխատանքներն ստորագրել է «Խոսեֆա էմ Օբիդոս» կամ «Խոսեֆա դե Այալա»։ Ստեղծագործել է Պորտուգալիայում, հոր հայրենի երկրում, որտեղ ապրել է 4 տարեկան հասակից։ Խոսեֆա դե Օբիդոսին են վերագրվում արվեստի շուրջ 150 գործեր[5]։ 1696 թվականի իր գեղանկարչական տրակտատում Ֆելիքս դա Կոստա Միսեն Խոսեֆային համարել է Պորտուգալիայի կարևորագույն նկարիչներից մեկը, գրելով, որ «նրան ողջունում էին ամենուր, հեռու և մոտիկ, հատկապես հարևան երկրներում»[6]։

Խոսեֆա դե Օբիդոս
պորտ.՝ Josefa de Ayala Figueira
Ի ծնեիսպ.՝ Josefa de Ayala Figueira[1]
ԿեղծանունJosefa de Óbidos
Ծնվել է1630[2]
ԾննդավայրՍևիլյա, Կաստիլիա և Լեոն
Վախճանվել էհուլիսի 22, 1684(1684-07-22)[2][3]
Մահվան վայրՕբիդուշ, Պորտուգալիայի թագավորություն[1]
ՔաղաքացիությունԻսպանիա և  Պորտուգալիայի թագավորություն
Մասնագիտություննկարչուհի և արվեստագետ
Ժանրնատյուրմորտ
Պաշտոնպալատական նկարիչ
ՀայրԲալտազար Գոմես Ֆիգեյրա[1]
ԱզգականներBernabé de Ayala?
ստորագրություն
Изображение автографа
 Josefa de Óbidos Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Խոսեֆա դե Օբիդոսը մկրտվել է Սևիլյայում 1630 թվականի փետրվարի 20-ին[7]։ Նրա կնքահայրը եղել է հայտնի սևիլյացի նկարիչ Ֆրանցիսկո Էռերան[5]։ Հայրը՝ Բալտասար Գոմես Ֆիգուեիրան, եղել է պորտուգալացի նկարիչ Օբիդոս գյուղից, ով 1620 թվականին մեկնել է Սևիլյա՝ բարելավելու իր նկարչական տեխնիկան։ Սևիլյայում ամուսնացել է Խոսեֆայի մոր՝ Կատարինա դե Այալան ի Կաբրերայի հետ։ 1634 թվականին ընտանիքը հաստատվել է Պենիշեյում, այնուհետև՝ Կոիմբրեում և մայիսի 3-ից՝ Ֆիգուեիրայի հայրենի Օբիդոսում[5]։ 1644 թվականին Խոսեֆան ընդունվել է Կոիմբրեի Սուրբ Աննա մենաստան, իսկ հայրն աշխատել է մոտակա Մոնդեգոյում[5]։ 1646 թվականին մենաստանում Խոսեֆան փորագրել է Սուրբ Կատարինեին և Սուրբ Պետրոսին, որոնք համարվում են նրա ամենավաղ ստորագրված պահպանված աշխատանքները[5][7]։ Առաջին կտավը՝ «Սուրբ Կատարինեի առեղծվածային ամուսնությունը», ստորագրել է 1647 թվականին (Լիսաբոնի անտիկ արվեստի թանգարան), ստեղծել է Կոիմբրայի Սանտա Կրուս վանական համալիրի համար[5][8]։ Նույն տարում պղնձի վրա ստեղծել է փոքրիկ աշխատանք, ինչպես նաև «Սուրբ Ֆրանցիսկն ու Սուրբ Կլարան երկրպագում են նորածին Հիսուսին» (մասնավոր հավաքածու)։

Մինչև 1653 թվականը ընտանիքը հաճախ Կոիբրայից տեղափոխվել է Օբիդոս, որտեղ նա շարունակել է նկարազարդել «Իմաստության» այլաբանությունները «Novos estatutos da Universidade de Coimbra» Կոիմբրայի համալսարանի կանոնադրությունների գրքում։

 
«Կոնֆետներով նատյուրմորտ» (1679), Սանտարենի քաղաքային գրադարան

Հետագա տարիներին ստեղծել է կրոնական թեմաներով գործեր կենտրոնական Պորտուգալիայի եկեղեցիների ու մենաստանների համար, ինչպես նաև մասնավոր հաճախորդների համար ստեղծել է դիմանկարներ։

Խոսեֆան մահացել է 1684 թվականի հուլիսի 22-ին 54 տարեկան հասակում։ Թաղված է Օբիդոսի Սուրբ Պետրոս եկեղեցում։

Ստեղծագործություններ խմբագրել

Իր գործունեության ընթացքում Խոսեֆան ստացել է տարբեր առաջարկներ ստեղծելու գործեր Կենտրոնական Պորտուգալիայի եկեղեցիների ու մենաստանների համար։ Սուրբ Կատարինեին նվիրված 6 կտավներ գտնվում են Օբիդոսի Սուրբ Մարիա եկեղեցում, Սուրբ Թերեզա Ավիլային (1672-1673) նվիրված 6 աշխատանք գտնվում է Կարմելիտի Կաշկաիշ քաղաքի մենաստանում, «Հովիվների երկրպագություն» կտավը՝ Ալկոբասայի Սանտա Մադալենա մենաստանում (1669), ստեղծել է 4 այլ կտավներ Պենիշի Casa de Misericórdia համար (1679)։

Խոսեֆայի նատյուրմորտ աշխատանքների մեծ մասը գտնվում է Լիսաբոնի անտիկ արվեստի ազգային թանգարանում[5]։ Նրա ամենահայտնի դիմանկարը «Faustino das Neves» է (1670), գտնվում է Օբիդոսի քաղաքային թանգարանում։

Ցուցահանդեսներ խմբագրել

  • «Խոսեֆա դե Օբիդոսի (Այալա) աշխատանքների ցուցադրություն», Լիսաբոնի անտիկ արվեստի ազգային թանգարան, 1949[9]
  • «Խոսեֆա Օբիդոս և բարոկկո ժամանակաշրջան», Լուի թագավորի գեղանկարների պատկերասրահ, Լիսաբոն, 1991[10]
  • «Սուրբ և աշխարհիկ. պորտուգալացի Խոսեֆա դե Օբիդոսը», Կանացի արվեստի ազգային թանգարան, Վաշինգտոն, 1997[5]
  • «Խոսեֆա դե Օբիդոսը և պորտուգալական բարոկկոյի գյուտը», Լիսաբոնի անտիկ արվեստի ազգային թանգարան, 2015[11]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://aarteemportugal.blogspot.com/2011/01/josefa-de-ayala-dita-josefa-de-obidos.html
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 RKDartists (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 Serrão V. Ayala [Aiala (e Cabrera), Josefa de] // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T005383
  4. «ULAN Full Record Display (Getty Research)». www.getty.edu. Վերցված է 2016 թ․ մարտի 5-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 Obidos, Josefa de; National Museum of Women in the Arts (U.S.) (1997 թ․ հունվարի 1). The sacred and the profane: Josefa de Obidos of Portugal (English). [Lisboa]; Washington, D.C.: Ministério da Cultura, Gabinete das Relações Internacionais ; National Museum of Women in the Arts. ISBN 972758005X.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. Costa, Felix da; Kubler, George (1967 թ․ հունվարի 1). The antiquity of the art of painting (English). New Haven: Yale University Press.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. 7,0 7,1 «Exposição Josefa de Óbidos | Josefa de Óbidos». www.exposicaojosefadeobidos.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 5-ին.
  8. Bastos, Isabel da Conceição Ribeiro Soares (2011). Iconografia de Esposas Místicas na pintura portuguesa: Análise de casos. https://repositorio-aberto.up.pt/bitstream/10216/57472/2/TESEMESISABELBASTOS000148987.pdf: MA thesis, University of Porto. {{cite book}}: External link in |location= (օգնություն)CS1 սպաս․ location (link)
  9. Obidos, Josefa de; Museu Nacional de Arte Antiga (Portugal); Estremadura (Portugal); Junta de Provincia (1949 թ․ հունվարի 1). Exposição das pinturas de Josefa de Obidos (Portuguese). [Portugal]: [publisher not identified].{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. Serrão, Vitor; Galeria de Pintura do Rei D. Luís (1992 թ․ հունվարի 1). Josefa de Obidos e o tempo barroco (Portuguese). [S.l.]{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. Obidos, Josefa de; Henriques, Ana de Castro; Museu Nacional de Arte Antiga (Portugal (2015 թ․ հունվարի 1). Josefa de Óbidos e a invenção do Barroco português (Portuguese). Lisbon: Imprensa Nacional-Casa da Moeda. ISBN 9789722723749.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել