Խոշաբ, քաղաք (բերդաքաղաք, բերդավան, գյուղաքաղաք, ավան, գյուղ, բերդ, ամրոց) Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Խոշաբի գավառակում[1]։ Գտնվում էր Վան քաղաքից 40-42 կմ հարավ-արևելք, Խոշաբ գետի աջ ափին, լեռան ստորոտի գետահովտում։

Քաղաք
Խոշաբ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՎանի վիլայեթ
ԳավառակԽոշաբի գավառակ
Այլ անվանումներԽավշաբ, Խոշապ, Մահմուդե
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Փոստային ինդեքսներ65910
Խոշաբ (Աշխարհ)##
Խոշաբ (Աշխարհ)
A view from Güzelsu neighborhood

Խճուղային ճանապարհով կապված էր Վան քաղաքի հետ։

Անվան ստուգաբանություն խմբագրել

Քաղաքի մոտով անցնող գետն ունի քաղցրահամ ջուր, որից էլ առաջացել է Խոշաբ անվանումը։

Աշխարհագրություն խմբագրել

Քաղաքից արևմուտք, մինչև Ջուլամերկի և Ոստանի սահմանները ընկած է մի հարթավայր, որը 3 կողմերից շրջապատված է լեռներով։ Լեռներից սկիզբ են առնում երկու գետակներ, որոնք քաղաքի մոտով անցնելիս միանում են իրար և գնում-թափվում են Վանա լիճ։

Պատմություն խմբագրել

Շեն ժամանակներում համարվել է բեդաքաղաք, գյուղաքաղաք և քաղաք։ Հայերի իսպառ վերացումից հետո դարձել էր անշուք գյուղ։

Մինչև 1847 թվականը Խոշաբը եղել է քրդական բեգերի իշխանանիստ վայր և հանդիսացել է քրդական կիսաանկախ իշխանության կենտրոն։ Թուրքերը 1847 թվականին րավեցին բերդը և վերացրեցին Խոշաբի քրդական հյուքմենությունը։

Բնակչություն խմբագրել

XIX դարի առաջին կեսին ուներ 1500 տուն, որից 1000-ը՝ հայկական, իսկ մնացածը քրդական։ Նույն դարի վերջին ուներ 40 տուն բնակիչ։ XX դարի սկզբին ուներ 4 տուն հայ և 81 տուն քուրդ բնակիչ։

Տնտեսություն խմբագրել

Հայերը զբաղվում էին երկրագործությամբ, արհեստներով և առևտրով, իսկ քրդերը՝ անասնապահությամբ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Խոշաբ գետի աջ ափին, մի բարձր ու անմատչելի քարաժայռի վրա գտնվում էր Խոշաբի ամուր բերդը։ XII դարի արաբ մատենագիր Յակուտը բերդը հիշատակում է Խավշատ ձրով՝ Վասպուրականի Անձևացյաց գավառում։ Բերդի կառուցումը վերագրվում է XV դարին, սակայն նրա կիսակործան սենյակների պատերի և առաստաղի արաբական զարդանախշերը, երկաթյա դռան մոտի արաբական անընթեռնելի դրաձած փորագրությունը վկայում է, որ այն կառուցվել է ավելի վաղ՝ արաբական տիրապետության ժամանակ, իսկ հետագայում հավանաբար վերանորոգվել է։ 1715 թվականի մարտի 8-ի երկրաշարժից բերդի պարիսպը խարխլվել էր։ XIX դարի կեսերին բերդն արդեն ավերակ էր, կանգուն էր միայն աշտարակների և պարիսպների մի մասը։

Քաղաքն ուներ նաև 2 հայկական եկեղեցիներ, որոնք XIX դարի կեսերին արդեն կիսակործան էին[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Վանի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 771

Աղբյուրներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 72