Խոյեր (իսլանդերեն-Hrútar), 2015 թվականի Իսլանդական դրամատիկ ֆիլմ, որը գրվել և ղեկավարվել է Գրիմուր Հակոնարսոնի կողմից։ Այն ցուցադրվել է «Un Certain Regard» բաժնի Կաննի կինոյի փառատոնում 2015 թվականին, որտեղ ստացել է «Prix Un Certain Regard» մրցանակը։ Այն ցուցադրվել է 2015 թվականին Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի «Ժամանակակից համաշխարհային կինո» բաժնում։ Այն ընտրվել է որպես «Լավագույն օտարալեզու կինոնկար», Ակադեմիայի 88-րդ մրցանակաբաշխության ժամանակ, սակայն այն չի առաջադրվել[7][8]։

Խոյեր
իսլ.՝ Hrútar[1]
Երկիր Իսլանդիա[1]
 Դանիա
 Լեհաստան
 Նորվեգիա
Ժանրդրամա[2]
Թվականմայիսի 15, 2015
Լեզուիսլանդերեն
ՌեժիսորԳրիմուր Հակոնարսոն[1][2][3]
ՊրոդյուսերGrímar Jónsson?[4]
Սցենարի հեղինակԳրիմուր Հակոնարսոն[1]
ԴերակատարներՍիգուրդուր Սիգուրյոնսոն[1][5][3], Թեոդոր Յուլիուսոն[5][3], Շառլոտա Բյուվինգ[5][3], Սվեին Օլաֆուր Գունարսոն[5], Յորունդուր Ռագնարսոն[5], Գունար Յոնսոն[6] և Þorsteinn Gunnar Bjarnason?[6]
ՕպերատորՍտուրլա Բրանդթ Գրևլեն[1]
ԵրաժշտությունԱտլի Էրվարսսոն[1]
Պատմվածքի վայրԻսլանդիա
Տևողություն93 րոպե
Բյուջե1 750 000 €

Սյուժե խմբագրել

Երկու հովիվ եղբայրներ քառասուն տարի չեն խոսել միմյանց հետ՝ փոքր խանդի և մրցակցության պատճառով։ Նրանք ապրում են հարևանությամբ։ Երկուսն էլ ամուսնացած չեն և կցված են իրենց հոտերին։ Բոլոր ոչխարները երկու ֆերմաներում և ամբողջ հովտում վարակված են scrapie հիվանդությամբ և պետք է ոչնչացվեն՝ խուսափելու վերավարակումից։ Ֆերմերները պետք է այրեն իրենց բոլոր խոտերը և ախտահանեն գոմերը։ Եղբայրներից մեկը՝ Գումին սպանում է իր հոտը, մինչ կենսաբանական գործակալների ժամանելը, սակայն նա թաքցնում է մի քանի ոչխար (իբր խույս տված հիվանդությունից) և մի խոյ իր տան նկուղում[9]։ Նրանք համարվում են այդ ցեղատեսակի վերջին ներկայացուցիչները։ Իսկ մյուս եղբայրը հրաժարվում է սպանել իր ոչխարներին և սպանդից հետո հաճախ էր խմում և վիրավորում բոլորին։ Նա նաև հրաժարվում էր մաքրել գոմը, և քանի դեռ եղբայրը հիվանդանոցում է, Գումին ինքը պետք է մաքրի գոմը և վերացնի իրենց միջև եղած լարվածությունը[10][11]։ Քիդին պատահաբար բացահայտում է Գումիի թաքցրած ոչխարների հոտը և ցանկանում է փրկել նրանց, սակայն Գումին հրաժարվում է։ Երբ մաքրման թիմի անդամը նույնպես հայտնաբերում է թաքցրած ոչխարները, երկու եղբայրները ստիպված պետք է համագործակցեն և փորձեն ոչխարներին քշել լեռներ։ Նրանց քառաթև հեծանիվը ընկնում է ձյան մեջ և եղբայրները բաժանվում են։ Քիդին գտնում է Գումիին ձյան մեջ՝ ցրտահարված[12]։ Նա ցանկանում է փրկել եղբորը, սակայն ապարդյուն Գումին չի կենդանանում։ Ֆիլմը ավարտվում է նրանով, որ Քիդին փորձում է տաքացնել Գումիին, ընդունելով իրենց հաշտեցումը[13][14]։

Դերերում խմբագրել

  • Սիգուրուր Սիգերջոնսոն-Գումի
  • Թեոդոր Ջուլիուսոն-Քիդի
  • Շարլոտ Բովինգ-Կատրին
  • Ջոն Բենոնիսսոն-Ռոնոֆֆուր
  • Գուննար Յունսոն-Գրիմուր
  • Շարլեյֆուր Էինարսսոն-Սինդրի
  • Սվեին Օլաֆուր Գունարսոն-Բյարնի

Արտադրում խմբագրել

Խոյը հիմնված էր մի պատմության վրա, որտեղ պատմվում է երկու եղբայրների մասին, որոնք կիսում էին միևնույն հողը և կնոջ պատճառով 40 տարի շարունակ միմյանց հետ չէին խոսում։ Հակոնարսոնը սիրում էր պատմության ողբերգական հիմքերը, նշելով, որ նման հակամարտությունները կարող են տարածվել Իսլանդիայում և նրա սահմաններից դուրս[15][16][17][18]։ «Այս եղբայրները ոչ միայն ոչխարաբուծության մեջ են, այլև խորհրդարանում են»։

Ֆիլմը նկարահանվել է անամորֆիկ ոսպնյակներով`արևմտյան զգացմունքների տարածման համար և մասամբ ոգեշնչվել է 2007 թվականի նկարահանված «Նավթ» ֆիլմով, ինչպես նաև ֆիլմի ռեժիսոր Աքիա Կաուրիսմանիի աշխատանքով։ Սիգյուրոնսոնը և Յուլիաուսոնը, Իսլանդիայի լավագույն հայտնի դերասաններից երկուսը, պատրաստվել են իրենց դերերի համար, աշխատելով ֆերմայում։ Այլ կերպարներից շատերը փաստացի ֆերմեր էին, ինչպես ֆիլմի ոչխարի ուսուցանողը։

Մրցանակներ խմբագրել

«Խոյը» հաղթող է ճանաչվել 2015 թվականին, գլխավոր մրցանակ` ժյուրիի կողմից, որը ղեկավարում է Իսաբելլա Ռոսսելինին։ 2015 թվականին Տրանսիլվանիայի միջազգային կինոփառատոնում «Խոյը» արժանացել է «Հատուկ ժյուրի» մրցանակին (այսինքն, երրորդ տեղը), ինչպես նաև «Հաղթող հանդիսատես» մրցանակին։ Այն արժանացել է հանդիսատեսի մրցանակին `Տրոմսյոյի միջազգային կինոփառատոնում և իրանական «Ֆաջր» կինոփառատոնում 2016 թվականին[19]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 film-dienst (գերմ.) — 1947. — ISSN 0720-0781
  2. 2,0 2,1 http://www.imdb.com/title/tt3296658/
  3. 3,0 3,1 3,2 3,3 http://bbfc.co.uk/releases/rams-film
  4. Internet Movie Database — 1990.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Internet Movie Database — 1990.
  6. 6,0 6,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  7. «Rams (Hrútar)». Cineuropa. Վերցված է 2016 թ․ հունվարի 2-ին.
  8. «Rams (press kit)» (PDF). New Europe Film Sales. Վերցված է 2016 թ․ հունվարի 2-ին.
  9. «Hrutar (2015)». The Numbers. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 30-ին.
  10. «2015 Official Selection». Cannes. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 16-ին.
  11. «Screenings Guide». Festival de Cannes. 2015 թ․ մայիսի 6. Վերցված է 2015 թ․ մայիսի 8-ին.
  12. «Sandra Bullock's 'Our Brand Is Crisis,' Robert Redford's 'Truth' to Premiere at Toronto». Variety. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 30-ին.
  13. «Iceland Sends 'Rams' to Vie For Foreign Language Oscar Nom». Variety. 2015 թ․ սեպտեմբերի 8. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 8-ին.
  14. «Oscars: Iceland Selects 'Rams' For Foreign-Language Category». Hollywood Reporter. 2015 թ․ սեպտեմբերի 8. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 8-ին.
  15. Rebeccas Ford (2015 թ․ մայիսի 23). «Cannes: 'Rams' Wins Un Certain Regard Prize». The Hollywood Reporter. Վերցված է 2015 թ․ մայիսի 23-ին.
  16. «14th Transilvania IFF Awards» (Press release). Transilvania International Film Festival. 2015 թ․ հունիսի 7. Վերցված է 2016 թ․ հունվարի 2-ին.
  17. «TIFF 2016 AWARDS». Tromsø Internasjonale Filmfestival. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 22-ին.
  18. «Icelandic film 'Rams' a hit with Iranian audience». Mehr News Agency. 2016 թ․ ապրիլի 25. Վերցված է 2016 թ․ մայիսի 22-ին.
  19. Body, Michael (2016 թ․ ապրիլի 13). «Silence of the rams». The Australian. Վերցված է 2017 թ․ մայիսի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել