Խոյեր (Ovis), սնամեջ եղջերավորների ընտանիքի երկկճղակավոր, որոճող կենդանիների ցեղ։ Մարմնի երկարությունը՝ մինչև 160 սմ, քաշը՝ 40 - 200 կգ։

Բիհորն ցեղատեսակի ոչխար

Արուներն ունեն խոշոր, ծանր պտուտակաձև եղջյուրներ, որոնց ծանրության շնորհիվ խոյերը գլուխը պահում են բարձր և քիչ ետ ընկած, հպարտ տեսքով։ Որոշ տեսակներ ունեն այտամորուք։ Ապրում են բաց տարածություններում, հիմնականում բարձր (մինչև 5, 5 հզ. մ բարձրության) լեռնային շրջաններում։ Սնվում են խոտաբույսերով։ Սեռահասուն են դառնում կյանքի երկրորդ տարում, ունենում են 1 - 2 ձագ։ Կյանքի տևողությունը 12 - 15 տարի է։ Օգտագործվում է միսը և մորթին։ Շատ վայրերում խոյերի քանակը խիստ կրճատվել է, և այժմ որսը մասամբ արգելված է։ Ընտանի ոչխարի նախնիներն են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 71