Խնձորենի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Վարդածաղկավորներ (Rosales)
Ընտանիք Վարդազգիներ (Rosaceae)
Ենթաընտանիք Խնձորայիններ (Maloideae)
Ցեղ Խնձորենի (Malus)
Mill., 1754

Խնձորենի (լատին․՝ Mālus), վարդազգիների ընտանիքի պտղատու ծառերի և թփերի ցեղ։

Դասը պատկանում է խնձորենիների (Maleae) ցեղին, Սալորենիների (Spiraeoídeae)[1] ենթաընտանիքին։ Հաշվում են 36 տեսակ (1976)։ Առավել տարածված են. խնձորենի այգու կամ մշակովի (Malus domestica), որը պատկանում է ամենաշատ աճեցվող սորտին (որոնց թիվը գերազանցում է 10 000[2]

Բազմաթիվ տեսակներ, որպես դեկորատիվ ծառեր աճեցնում են այգիներում և պուրակներում։ Բոլոր տեսակները լավ մեղրատու են։ Խնձորենիների բնափայտը ամուր է, հեշտ կտրվող, հարմար է կոնստրուկցիաների, նավերի պատրաստման համար[3]։

Հայկական տեսակներ խմբագրել

Հայաստանում տարածված է արևլյան կովկասյան վայրի խնձորենին. աճում է բոլոր մարզերի անտառներում։ Գրանցված է կարմիր գրքում։ Ամենուր մշակում են սովորական խնձորենին՝ իր բազմաթիվ տեսակներով։

Արևմտյան Հայաստանում խնձորի հայրենիք էր համարվում Արտամետ գյուղը։ Հայաստանում մինչև «դեմիրճյանական» խնձորների մուտքը տարածված էին հետևյալ տեսակները.

  • Անարատ
  • Ախլախնձոր - Ընտիր խնձորի տեսակ
  • Մեղրախնձոր
  • Շաքարկենի- շատ քաղցր խնձորի տեսակ
  • Շաքարալմազի
  • Շերտավոր ամառվա
  • Շշի
  • Սոխի
  • Չրխկան
  • Պապի-սպիտակ, խոշոր, փուլփուլ և շատ համեղ տեսակ
  • Տափակ
  • Ուլի
  • Փոքրենի-ամառվա համեղ խնձորի տեսակ

Կենսաբանական բնութագիր խմբագրել

Մշակովի խնձորենու բարձրությունը 2 - 10 մ է, ունի լայն բրգաձև սաղարթ։ Տերևները խոշոր են և տարբեր ձևի։ Միատուն բույս է, երկսեռ ծաղիկներով, պսակաթերթիկները սպիտակ են, հիմքի մասում՝ վարդագույն, սերմնարանը ցածրադիր է։ Խաչաձև փոշոտվող և ինքնաստերիլ է։

Պտուղ խմբագրել

Պտուղը՝ խնձորը կեղծ֊կլոր, կլոր-տափակավուն, օվալաձև, ձևաձև, տձև է։ Գույնը կանաչա-դեղնավուն է, դեղին, դեղնականաչավուն։ Կշռում է 30 - 500, երբեմն՝ 600 գ։

Ծաղկի բանաձևը՝   [4]։

Տարածում խմբագրել

Խնձորենին զով կլիմայի, ցրտադիմացկուն, խոնավասեր բույս է։ Բազմանում է պատվաստներով։ Բերքատվությունը 150 - 200 ց/հա է։ Կարելի է մշակել Հայաստանի բոլոր գոտիներում։ Հատկապես լավ է աճում Գուգարքի, Սպիտակի, Թումանյանի, Ստեփանավանի, Նոյեմբերյանի, Իջևանի, Հայաստանի հարավարևելյան, ինչպես նաև Սևանի ավազանի և Գյումրու սարահարթի շրջաններում։

Նախկին ԽՍՀՄ-ի տարածքում կա խնձորենու 500 սորտ։ Տարածված Հյուսիսային կիսագնդի տաք գոտում։ Առավել տարածված են սովորական, անտառային, արևելյան, ցածրաճ, սիբիրական և չինական տեսակները։ Խնձորենու հայրենիքը համարում են Կովկասը և Միջին Ասիան։ Սակայն, հավանաբար, եղել են նաև ընտանեցման ուրիշ օջախներ, քանի որ երկրագնդի շատ շրջաններում աճում են վայրի խնձորենու բազմաթիվ տեսակներ, որոնցից ստացվել է ավելի քան 20 հազար սորտ։

ՀՀ-ում տարածված է արևելյան կամ կովկասյան վայրի խնձորենին. աճում է բոլոր մարզերի անտառներում։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։ Ամենուր մշակվում է սովորական խնձորենին՝ բազմաթիվ սորտերով։

Տեսակներ խմբագրել

Հայտնի է 36 տեսակ, առավել տարածված են.

  • Խնձորենի կուլտուրական (M. domestica)
  • անտառային (M. sylvestris)
  • արևելյան (M. orientalis)
  • Խնձորենի ցածրաճ (M. pumila)
  • Խնձորենի սիբիրական (M. baccata)
  • Խնձորենի չինական (M. prunifolia)։

Խնձորի պտուղներ խմբագրել

Պարունակում է շաքարներ (5 - 15%), թթուներ (0,2-1,5%), պեկտիններ, սպիտակուցներ, վիտամիններ ( )։ Օգտագործվում է թարմ, մասամբ չորացրած։ Պտղից պատրաստում են կոմպոտ, ջեմ, պովիդլո, պաստեղ, ժելե, ստանում հյութեր, գինի, օղի։

2.4 գ
Սննդային արժեք (100 գ.)
Էներգետիկ արժեք 12 կկալ 52 կՋ
Ջուր85,56 գ
Սպիտակուցներ0.26 գ
Ճարպեր0.17 գ
տրանս-ճարպեր0.028 գ 
— մոնոհագեցած0.007 գ 
— պոլիհագեցած0.051 գ 
Ածխաջրեր13,81 գ

Թիամին (B1)0,017 մգ
Ռիբոֆլավին (B2)0.026 մգ
Նիացին (B3)0.091 մգ
Պանտոտենային թթու (B5)0,061 մգ
Պիրիդօքսին (B6)0.041 մգ
Ֆոլացին (B9)1.5 մկգ
Ասկորբինաթթու (վիտ․ С)4.6 մգ
Տոկոֆերոլ (виտ. E)0.17 մգ
Վիտամին K2.2 մկգ

Կալցիում6 մգ
Երկաթ0.12 մգ
Ֆոսֆոր11 մգ
Կալիում107 մգ
Նատրիում1 մգ
Ցինկ0.04 մգ

Սորտեր խմբագրել

Վաղահասներից սորտերից են՝
  • Պապիրովկա
  • Վիրգինկա
  • վարդագույն
  • Աստրախանի
  • Կարմիր
Աշնանայիններից են՝
  • Ռենետ
  • Լանդսբերգա
  • Պարմեն
  • Զիմնի զոլոտոյ
  • Բելֆլոր դեղին
Ձմեռայիններից են՝
  • Ռենետ սիբիրական,
  • Ռենեա բումաժնի,
  • Պեպին-լոնդոնկա,
  • Ռենեա օռլյանի

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Potter D. et al. Phylogeny and classification of Rosaceae // Plant Systematics and Evolution. — 2007. — Vol. 66. — № 1—2. — P. 5—43. — doi:10.1007/s00606-007-0539-9 Архивировано из первоисточника 19 Դեկտեմբերի 2013.
  2. Жизнь растений, т. 5, ч. 2, 1981, էջ 184
  3. Сергиевская, Е. В. Систематика высших растений : Практический курс. — 2-е изд. — СПб.: Лань, 2002. — С. 231—233. — ISBN 5-8114-0452-2
  4. Фёдоров, Ал. А., Артюшенко, З. Т. Атлас по описательной морфологии высших растений. — Л.: Наука, 1975. — С. 12.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 62  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խնձորենի» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խնձորենի» հոդվածին։