Խմելու բեղմնականխիչ հաբեր

Խմելու բեղմնականխիչ հաբեր, ունենում են տարբեր բաղադրություններ։ Դրանց հիմնական երկու տեսակներն են՝ համակցված բեղմնականխիչ հաբերը, որոնք պարունակում են ինչպես էստրոգեններ, այնպես էլպրոգեստոգեններ (պրոգեստիններ), և միայն պրոգեստոգեն պարունակող հաբերը (մինի հաբեր)։ Համակցված հաբերն, իրենց հերթին, տարբեր են լինում։ Օրինակ՝ կան հաբեր, որոնք տարբերվում են ըստ դրանցում պարունակվող էստրոգենի չափաբաժնի, կան նաև հաբեր, որոնց մեջ պարունակվող էստրոգենի չափաբաժինը հաստատուն է կամ փոփոխվում է՝ շաբաթների տարբերությամբ։

Խմելու բեղմնականխիչ հաբեր

Ազդեցության մեխանիզմը խմբագրել

Համակցված հաբերի ազդեցության հիմնական մեխանիզմը ձվազատումը կանխելն է։ Դրանց ազդեցությամբ նաև խտանում է արգանդի վզիկի լորձը, ինչը խանգարում է, որպեսզի սպերմատոզոիդներն ու ձվաբջիջը հանդիպեն։ Համակցված և միայն պրոգեստոգեն պարունակող հաբերի բաղադրության մեջ եղած հորմոնները չեն թողնում, որպեսզի արգանդի լորձաթաղանթը (էնդոմետրիումը) հաստանա և ազդելով բլաստոցիստի (սաղմնային բշտիկ)՝ էնդոմետրիումին կպչելու վրա (իմպլանտացիա), կարող է կանխել հղիությունը։

Տիպական օգտագործման դեպքում հիմնական ազդեցությունը ձվազատումը կանխելն է։

Համակցված բեղմնականխիչ հաբեր խմբագրել

Խմելու բեղմնականխիչ բոլոր հաբերը պարունակում են էստրոգենի, էթինիլ էստրադիոլի կամ մեստրանոլի[1][2] տարբեր չափաբաժիններ և պրոգեստոգենների շարքից որևէ մի տեսակ։ Հաբերը սովորաբար ընդունում են 21 օր, որից հետո ընդմիջում են մեկ շաբաթով։ Այդ ընթացքում տեղի է ունենում արնահոսություն, ինչը հաճախ թյուրիմացաբար շփոթում են դաշտանի հետ։ Հաբերը էստրոգենի տարբեր քանակություն են պարունակում, ինչպես նաև լինում են միաֆազ և բազմաֆազ՝ կախված այն հանգամանքից, թե յուրաքանչյուր 21 օրվա ընթացքում էստրոգենի և պրոգեստոգենի չափաբաժինները հաբերում նույնն են, թե տարբեր։ Միաֆազ հաբերի դեպքում, որպես կանոն, առաջին 21 օրվա կոճակները պարունակում են էստրոգեն և պրոգեստոգեն, վերջին 7 օրերինը պլացեբո կամ երկաթի հավելումներ պարունակող կոճակներ են[3][4], թեպետ նոր արտադրությամբ՝ հաբերի բաղադրությունում ավելի շատ ակտիվ նյութեր են պարունակվում, քան պլացեբո։

Բացառապես պրոգեստոգեն պարունակող հաբեր խմբագրել

Բացառապես պրոգեստոգեն պարունակող հաբերը պատրաստվում են պրոգեստոգենից, դրանց չափաբաժններն ընդունվում են շարունակաբար՝ առանց ընդմիջումների։ Այս հաբերն օգտագործող կանայք առաջին մի քանի ամիսների ընթացքում կարող են ունենալ անկանոն թույլ արնահոսություն, որը ժամանակի ընթացքում սովորաբար դառնում է կանոնավոր։

Հակացուցումներ խմբագրել

Խմելու բեղմնականխիչները հակացուցված են այն կանաց համար, ովքեր ունեն`

  • թրոմբոֆլեբիտ կամ թրոմբոէմբոլիկ բարդություններ
  • խորանիստ երակների թրոմբոֆլեբիտ կամ թրոմբոէմբոլիկ հիվանդությունների պատմություն
  • ուղեղանոթային կամ պսակային զարկերակի (սրտի իշեմիկ) հիվանդություններ (ներկա կամ պատմություն)
  • թրոմբոգեն բարդություններով ուղեկցվող սրտի փականային հիվանդություններ
  • սուր գերճնշում
  • գլխացավեր՝ նյարդաբանական օջախային ախտանիշներով
  • վիրահատական լուրջ միջամտություն՝ տևական անշարժացմամբ
  • կրծքագեղձի հաստատված կամ կասկածվող կարցինոմա կամ կրծքագեղձի քաղցկեղի պատմություն
  • էնդոմետրիումի կարցինոմա կամ այլ, հաստատված կամ կասկածվող
  • էստրոգեն-կախյալ նորագոյացություն
  • չախտորոշված, նորմային չհամապատասխանող արյունահոսություն սեռական օրգաններից
  • հղիության լեղականգնային դեղնուկ, կամ դեղնուկ՝ կապված նախկինում հաբերի օգտագործման հետ
  • լյարդի քաղցկեղ (ադենոմա) կամ կարցինոմա, կամ լյարդի ընթացիկ հիվանդություն
  • հաստատված կամ կասկածվող հղիություն
  • գերզգայունություն հաբերի բաղադրության մեջ մտնող որևէ տարրի նկատմամբ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Hatcher, Robert A.; Nelson, Anita (2004). "Combined Hormonal Contraceptive Methods". In in Hatcher, Robert A. (ed.).Contraceptive Technology (18th rev. ed.). New York: Ardent Media. pp. 391–460. ISBN 0-9664902-5-8.
  2. Speroff, Leon; Darney, Philip D. (2005). "Oral Contraception". A Clinical Guide for Contraception (4th ed.). Philadelphia: Lippincott Williams & Wilkins. pp. 21–138. ISBN 0-7817-6488-2.
  3. "US Patent:Oral contraceptive:Patent 6451778 Issued on September 17, 2002 Estimated Expiration Date: July 2, 2017.".PatentStorm LLC. Retrieved 2010-11-19.
  4. Serge Herceberg; Paul Preziosi; Pilar Galan. "Iron deficiency in Europe" (PDF). Public Health Nutrition: 4(2B). pp. 537–545. Retrieved 2010-11-19.