Խմբային արագություն, ոչ մոնոքրոմատիկ ալիքների խմբի տարածման արագությունը միջավայրում։ Կլանման բացակայության պարագայում խմբային արագությունը համընկնում է ալիքների այդ խմբի էներգիայի տեղափոխման արագությանը։ Ալիքների խումբը կարելի է ներկայացնել որպես առանձին մոնոքրոմատիկ ալիքների գումար (համախումբ)։ Դիսպերսիայի առկայության դեպքում առանձին մոնոքրոմատիկ ալիքները նյութի մեջ տարածվում են տարբեր փուլային արագություններով, իսկ դիսպերսիայի բացակայության ժամանակ այդ արագությունները համընկնում են։ Նորմալ դիսպերսիայի դեպքում (ալիքի երկարությունը մեծանալիս մեծանում է նաև փուլային արագությունը) խմբային արագությունը փոքր է փուլայինից. հակառակ պարագայում (անոմալ դիսպերսիա) փուլային արագությունն է փոքր խմբային արագությունից։

Ջրային ալիքների դիսպերսիան

Փուլային արագությունը որոշվում է , իսկ խմբային արագությունը՝ առնչությամբ (-ն ալիքի շրջանային հաճախությունն է, -ն՝ ալիքային թիվը)։ Լույսի արագության անմիջական որոշման բոլոր փորձերում չափվում է լույսի խմբային արագությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 57