Խմբագրություն, խմբագրում։

Զանազանում են հետևյալ տիպի խմբագրումները.

  • խմբագրի կողմից հեղինակային ստեղծագործության մշակման պրոցես՝ մամուլում, ռադիոյով, հեռուստատեսությամբ այն հրապարակելու համար։ Պայմանականորեն տարբերում են քաղաքական, գիտական և գրական խմբագրումներ։
  • հեղինակի կամ այլ անձի մշակումից ստացված տեքստի տարբերակը։ Փոփոխությունները սովորաբար արդյունք են հեղինակի ստեղծագործական որոնումների։
  • որպես վարչական միավոր՝ մասսայական ինֆորմացիայի միջոցների (մամուլ, ռադիո, հեռուստատեսություն, կինո) համակարգում՝ մասնագիտացված ճյուղային, թեմատիկ, տերիտորիալ կամ լեզվական սկզբունքներով։

Նոր երկի խմբագրումը միասնական ստեղծագործական պրոցես է, որը ձգտում է ստեղծագործության ձևի ու բովանդակության կատարելագործման՝ պահպանելով հեղինակի անհատականությունը։ Կանոնարկված տեքստեր հրատարակելիս գեղարվեստական կամ գիտական ստեղծագործության խմբագրումը հանգում է տեքստը ի մի բերելու աշխատանքին, ճշգրտմանը, տեղեկատու մասի պատրաստմանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 57