«Խղճի թելադրանքով» (անգլ.՝ Hacksaw Ridge), ռեժիսոր Մել Գիբսոնի իրական դեպքերի վրա հիմնված զինվորական դրաման։ Էկրան է բարձրացել 2016 թվականին։ Մել Գիբսոնի 5-րդ ռեժիսորական աշխատանքն է։ Նկարահանումների սկիզբը հայտարարված էր 2014 թվականի նոյեմբերը։ ԱՄՆ-ում պրեմիերան կայացել է 2016 թվի նոյեմբերի 4-ին, Հայաստանում ՝ 2016 թվի նոյեմբերի 17-ին։

Խղճի թելադրանքով
անգլ.՝ Hacksaw Ridge
Երկիր ԱՄՆ
 Ավստրալիա
Ժանրկենսագրական ֆիլմ, դրամա, ռոմանտիկ ֆիլմ և հակապատերազմական ֆիլմ
ԹեմաԵրկրորդ համաշխարհային պատերազմ, Օկինավայի ճակատամարտ և Խիղճ
Թվական2016, հունվարի 26, 2017[1], դեկտեմբերի 15, 2016[2], սեպտեմբերի 4, 2016[3], նոյեմբերի 3, 2016[3] և նոյեմբերի 4, 2016[3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՄել Գիբսոն[4]
ՊրոդյուսերՓոլ Քարի
Սցենարի հեղինակԷնդրյու Նայթ
ԴերակատարներԷնդրյու Գարֆիլդ, Վինս Վոն, Սեմ Ուորթինգտոն, Լյուկ Բրեյսի, Հյուգո Ուիվինգ, Ռայան Քոր, Թերեզա Փալմեր, Ռիչարդ Փիրոս, Ռեյչել Գրիֆիթս, Ռիչարդ Ռոքսբուրգ[5], Նաթանիել Բուզոլիչ[5], Ֆիրաս Դիրանի[5], Ջեյմս ՄակՔեյ[5], Մայքլ Շիսբի, Լյուկ Փեգլեր, Բեն Մինգեյ, Դամիեն Թոմլինսոն, Մեթյու Նեյբլ, Բեն Օ'Թուլ և Մայլո Գիբսոն
ՕպերատորՍայմոն Դագան
ԵրաժշտությունՋոն Դեբնի և Ռուփերթ Գրեգսոն-Ուիլյամս
ՄոնտաժՋոն Գիլբերթ
Պատմվածքի վայրՃապոնիա
Նկարահանման վայրDisney Studios Australia[6], Սիդնեյ[6] և Centennial Park Cemetery?[6]
ԿինոընկերությունSummit Entertainment
Տևողություն131 րոպե
Բյուջե40 000 000 $[7]
Շահույթ180 563 636 $[7] և 67 209 615 $[7]
Պաշտոնական կայքէջ
 Hacksaw Ridge Վիքիպահեստում

Ֆիլմի օրիգինալ անվանումը՝ Hacksaw Ridge նշանակում է «Մետաղասղոցի ձևով ակոս»։ Սա մականուն է (Մաեդա լեռնային զառիվայրի), որը ֆիլմի գլխավոր հերոսի սխրագործությունների տեղանքն է։

Ֆիլմը առաջադրվել է 3 «Ոսկե Գլոբուս», 6 «Օսկար» և 5 BAFTA:

Սյուժե խմբագրել

Նկարի հիմքում զինվորական Դեսմոնդ Դոսի իրական պատմությունն է, պատերազմի հերոսի ու առաջին խղճի թելադրանքով մերժողի, ով ստացել է բարձր զինվորական Ամերիկյան Պատվո Պարգև։ Իր կրոնական համոզմունքներով, 7-րդ օրվա ադվետիստ, նա չի համաձայնվում զենք կրել ու սպանել հակառակորդին, ինչի համար որոշվում է նրան ուղարկել սան-մասնաշենք։ Դառնալով բժիշկ, Դոսսը էվակուացնում է կրակի գծից վիրավորներին, չվախենալով զոհվել։ Նա նույնպես վիրավորվում է նռնակի կտորից, ավելի ուշ սնայպերական փամփուշտից, երբ փրկում էր առաջին գծի զինվորներին։ Օկինավայի ճակատամարտի ժամանակ փրկում է 75 մարդու։ Մի քանի լուրջ վնասվածքներ ստանալով, Դոսսը նորից ու նորից քայլում է մահին ընդառաջ, փնտրելով նրանց, ովքեր օգնության կարիք ունեն։

Դերերում խմբագրել

  • Էնդրյու Գարֆիլդ` Դեսմոնդ Դոս
  • Դարսի Բրայս` Մանուկ Դեսմոնդ Դոս
  • Վինս Վոն` սերժանտ Հաուել
  • Սեմ Ուորտինգտոն` Կապիտան Գլովեր
  • Թերեզա Պալմեր` Դորոտի Շուտ
  • Լյուկ Բրեյսի ` Սմիթթի
  • Հյուգո Ուիվինգ ` Թոմ Դոսս
  • Ռայան Կորր` լեյտենանտ Մեվիլ
  • Ռիչարդ Փայրոս` Ռենդալ Ֆուլլեր
  • Ռեյչել Գրաֆիս` Բերտա Դոսս
  • Ռիչարդ Ռոկսբուրգ` գնդապետ Ստելցեր
  • Լյուկ Պեգլեր` Միլթ «Հոլլիվուդ» Զեյն
  • Բեն Մինգի` Գրիզ Նոլլան
  • Ֆիրաս Դիրանի` Վիտո Րինելլի
  • Նիկո Կորտես` Վալ Կիրզինսկի
  • Մայքլ Շիսբի ` Տեքս Լյուիս
  • Գորան Քլեյթ` Էնդի Ուոքեր
  • Ջեյկոբ Ուորներ` Ջեյմս Փիննիք
  • Հարրի Գրինֆուդ` Հենրի Բրաուն
  • Դեմիեն Թոմլինսոն` Ռալֆ Մորգան
  • Բեն Օ՛Թուլլ` կրտսեր հրամանատար Ջեսսոպ
  • Բենեդկտ Հարդի` կապիտան Դենիելս
  • Ռոբերտ Մորգան` գնդապետ Սենգսթոն
  • Օրի Փֆեֆեր` Իրվ Շեքթեր
  • Մայլո Գիփսոն` Լաքի Ֆորդ
  • Նաթանիել Բուզոլիչ` Հարոլդ Դոսս
  • Ջոն Բացիոլլաս` շարքային Շուլենբերգ
  • Ջոն Քենոն` կրտսեր հրամանատարր Քենոն

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել