«Խղճացեք մեզ», սովետական ֆիլմ, որը նկարահանվել է 1978 թվականին Լիտվայի կինոստուդիայում։

Խղճացեք մեզ
Երկիր Լիտվա
 ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1978
ՌեժիսորԱլգիրդաս Արամինաս
ՕպերատորՅոնաս Մարցինկյավիչյուս
ԵրաժշտությունՎիտաուտաս Բարկաուսկաս
ԿինոընկերությունԼիտվայի կինոստուդիա
Տևողություն72 րոպե
IMDbID tt1517481

Սյուժե խմբագրել

1943 թվական, Լիտվան օկուպացվել էր ֆաշիստական Գերմանիայի կողմից։ «Այն մասին, թե ինչպիսի քաջություն էր պետք ֆաշիստների դեմ գործողություններ իրականացնելու համար, ինչ արսափելի պատիժ էր սպասվում մահվան ճամբարում բոլորին՝ ուսանողներին և մանկավարժներին, ներկայացված է Ա. Արամինասի «Խղճացեք մեզ» տխուր, ողբերգական ֆիլմում»։ Այսպես է ներկայացրել ֆիլմը կինոգետ, արվեստի պատմության գիտությունների թեկնածու (1968), ՎԳԻԿ-ի դասախոս Լիլիա Մամատովան 1986 թվականին։

Տեղական կապելլանի (կաթոլիկ քահանա)՝ նրանց փրկելու բոլոր փորձերը համար ապարդյուն էին, մնում էր մի կերպ բարձրանալ տղաներին տեղափոխող գնացքի մեջ, որպեսզի տա իր վերջին օրհնությունը։

Գրական հիմք խմբագրել

Ֆիլմը նկարահանվել է Վիտաուտաս Ռադայտիսի «Իմ Գալիլեյ» պատմվածքի մոտիվներով][1]։ Վիտաուտաս Ռադայտիսը Գրական Լիտվա ամսագրի հիմնադիրն ու առաջին խմբագիրն էր։ Պատմվածքը շատ մեծ հավանության արժանացավ լիտվացի ընթերցողների կողմից[2], բազմիցս վերահրատարակվել է[3], թարգմանվել է նաև ռուսերենով։

«Այս պատմվածքը կարծես թե կենսագրական է, որովհետև 1941 թվականին հեղինակը Պալանգայի մանկական ճամբարում էր, 14-ամյա պիոներների խմբում։ Այստեղ էին գտնվում շուրջ երկու հազար պատանիներ, որոնցից ոչ բոլորին կարողացան էվակուացնել:Հրեա երեխաներին ֆաշիստները տեղում գնդակահարեցին, իսկ մյուսներին սովի երթարկեցին։ Դա մի անմարդկային արարք էր, որին խանգարեց Միջազգային Կարմիր Խաչը, կիսամեռ երեխաներին հանձնելով ծնողներին։ Պալանգայի պիոներների տանջանքը սրանով չավարտվեց։  Օկուպացիայի տարիներին այս երեխաների նկատմամբ մի յարտասովոր հալածանք սկսվեց. նրանց հետևից գոռում էին՝ «Բոլշևիկներ», «Կարմիր  վիժվածքներ», ծաղրում էին, կասկածում», - գրել է Միկոլաս Սլուցկիսը[4]։

Դերերում խմբագրել

Լրացուցիչ խմբագրել

Ֆիլմի քննադատները բարձր են գնահատել ֆիլմի արժանիքները և 1970-ական թվականներին ճանաչվել է բալթյան կինոստուդիաների կողմից թողարկված լավագույն ֆիլմը[5]։ Ֆիլմի կոմպոզիտոր Վիտաուտաս Բարկաուսկասը նկարահանվել է ֆիլմում եպիսկոպոսի դերում՝ սա կոմպոզիտորի միակ դերն է։ Ֆիլմը կրկնօրինակվել է ռուսերեն լեզվով, որի հնչյունային օպերատորը Աննա Վոլոխովան էր[6]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Литва литературная, Выпуски 1-6 -Газетно-журнальное объединение «Периодика», 1980 — стр. 191
  2. Адолфас Таутвичюс, Бронюс Ваиткевичюс — История Литовской ССР: с древнейших времен до наших дней — Мокслас, 1978—675 с. — стр. 610
  3. см. Радайтис В. А. — Мой Галилей: Повесть. / Ил. Э. Пожелайте — 3-е изд. — Вильнюс: Вага, 1984—119 с.
  4. М. Слуцкис - Мы — из Паланги!// Сборник «Дети военной поры» — М.: Политиздат, 1984
  5. Валерий Семенович Головской — Между оттепелью и гласностью: кинематограф 70-х — Материк, 2004—383 с. — стр. 79
  6. https://www.kino-teatr.ru/kino/movie/sov/9442/annot/

Գրականություն խմբագրել

  • Придатченко Н. — Пока идут съемки (О съемках художественного фильма «Смилуйся над нами») // «Советская Литва», 20 июля 1978
  • Аукштикальнис Э. — Крушение мифа: (Худож. фильм «Смилуйся над нами») // «Советская Литва», 15 мая 1980

Արտաքին հղումներ խմբագրել