Խծկոնք վանք, համարյա ոչնչացված հայկական վանական համալիր Անիից հարավ, Խծկոնք գյուղում[1]։

Խծկոնք վանք
Վանքային համալիր

Խծկոնք վանքը մինչև 1920 թ.

ՏեղադրությունԱրևելյան Հայաստան, Այրարատ, Կարս քաղաքի մոտ
ԱշխարհԱյրարատ
Պատմական երկիրՀայաստանի Էմիրություն, Բագրատունյաց Հայաստան Բագրատունյաց Հայաստան
ԿրոնադավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ճարտարապետություն
Կարգավիճակկործանման եզրին է
Ակտիվ էՈչ
Ճարտարապ. ոճՀայկական
Կառուցման սկիզբ7-րդ դար
Կառուցման ավարտ13-րդ դար
Ավերում1966 թ-ին թուրքական բանակի կողմից
Առանձնահատկություններ
Գմբեթների թիվը5
Խծկոնք վանք (Թուրքիա)##
Խծկոնք վանք (Թուրքիա)
Խծկոնք վանք (Մեծ Հայք)##
Խծկոնք վանք (Մեծ Հայք)
40°22′55″ հս․ լ. 43°22′35″ ավ. ե.HGЯO

Պատմություն խմբագրել

Այս գեղեցիկ վանքը, որը թուրքերեն հայտնի է որպես Բեշքիլիսե (Հինգ եկեղեցի), գտնվում է Անիից 25 կմ հարավ-արևմուտք։ Կառուցվել է Դիգոր (հին անունը՝ Տեկոր) գավառի կենտրոնին մոտ գտնվող հարթավայրում՝ երեք ժայռի ծերպերի վրա։ Վանքն ընդհանուր առմամբ ունի հինգ եկեղեցի, որոնք բոլորը գմբեթ ունեն և կառուցված են սրբատաշ քարերից։ Դրանք Սուրբ Կարապետ, Սուրբ Աստվածածին, Սուրբ Ստեփանոս, Սուրբ Գրիգոր և Սուրբ Սարգիս եկեղեցիներն են։ Մեր օրերին հասել է միայն Սուրբ Սարգիս եկեղեցին։

Չկա որևէ արձանագրություն, որը կվկայի եկեղեցիների և վանքի հիմնադրման ու շինարարության մասին։ Վանքը 13-րդ դարում մոնղոլական արշավանքներից հետո լքվել է։ 1878 թ., երբ Կարսի մարզն անցել է ռուսական ղեկավարությանը, Բեշքիլիսեն վերադարձվել է հայոց եկեղեցուն։

Շենքերը վերանորոգվել են, և վանքը կրկին բացվել է ծիսական արարողության համար։ Վանականների և ուխտավորների համար օթևանելու հնարավորություն է ստեղծվել։ Սրանք կառուցվել են ամենամեծ ելուստի եզրին՝ ստորին հովտով անցնող գետի կողքին, ինչպես նաև՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հյուսիս-արևելքում։ 1989 թ. Սուրբ Սարգիս եկեղեցին երկրաշարժից մեծ վնաս է կրել։ Կառույցի բետոնե հիմքը մասերի է բաժանվել, և եկեղեցին այժմ կործանման եզրին է։

Հովհաննես Առաքյալ եկեղեցի (Սուրբ Կարապետ) խմբագրել

Այս եկեղեցին միգուցե վանքի ամենահին եկեղեցին էր և հնարավոր է, որ մնացած լինի 7-րդ կամ էլ 10-րդ դարից (սակայն գմբեթի վրայի անձրևանոցի տեսքով տանիքը պետք է որ կառուցված լինի հետագայում)։ Պատերի ամենահին գրությունը թվագրված է 1001 կամ էլ 1006 թ., որտեղ հիշատակվում է Գագիկ թագավորի կինը՝ Կատրանիդե թագուհին։

Գմբեթի ճակատային մասի անկյունային կամարների վրա հենվող եկեղեցու տանիքը ունեցել է քառանիստ ապսիդային ներքին կառույց։ Բացի պատի փոքրիկ ապսիդի հիմքերից՝ ոչինչ չի մնացել։

Սուրբ Աստվածածին եկեղեցի խմբագրել

Այս եկեղեցին գտնվում է Հովհաննես Առաքյալ եկեղեցու հարավում։ Հավանաբար այս կոթողը պատկանում է 10-րդ դարին։ Եկեղեցու ներսը կիսաշրջանաձև ապսիդային է, գմբեթով ծածկված քառակուսուց բացի՝ ոչինչ չի եղել։ Եղել են նաև Սուրբ Կարապետ եկեղեցու և այս եկեղեցու միջև կառուցված սրահի ավերակներ։ Այսօր ոչինչ չի մնացել։

Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցի խմբագրել

Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցին գտնվում է Սուրբ Հովհաննես եկեղեցու դիմաց՝ առանձին ժայռի վրա։ Հավանաբար եկեղեցին պատկանում է 10-րդ կամ 11-րդ դարին։ Դրսից ուղղանկյուն, ներսից երկկողմանի մատուռի և կիսաշրջանաձև ապսիդով խաչի ձև ունի։ Մուտքը գաղտնի է, եղել է հարավային ճակատից, որը գտնելը դժվար է։ Եկեղեցու շրջակայքը շրջապատված է եղել չպաշտպանված խաչքարներով։ Ասում են, որ եկեղեցու շրջակայքում 1208 թ. Քեչրորի (Գեչիվան-Թունչկայա) շրջափակման մեջ մահացածների գերեզմաններն են։ Մնացել է միայն հիմքերի մի մասը։

 
Վանական համալիրը մինչև 1920 թվականը

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի խմբագրել

Կառույցը մյուս եկեղեցիներից ավելի արևելք է։ Սա էլ հավանաբար պատկանում է 10-րդ կամ էլ 11-րդ դարին։ Փոքր հիմքը նախագծի համեմատ բարձր է եղել, և պարիսպով շրջապատված հրապարակում գերեզմանի մեջ տեղադրված հայտնի երկար խաչքար է եղել, որը թվագրվում է 1031 թ.։ Եկեղեցին այսօր ամբողջովին փլուզվել է. քարերի մի քանի բեկորներից բացի ոչինչ չի մնացել։ 1986 թ. այս եկեղեցու վերևի լանջի վրա գտնվող միջնադարյան գերեզմաններն ավերվել են գանձագողների կողմից։

Սուրբ Սարգիս եկեղեցի խմբագրել

 
Ս. Սարգիս եկեղեցու հատակագիծ

Սուրբ Սարգիս եկեղեցու հյուսիսային ճակատի արձանագրությունը. «Հանուն Աստծո` ես՝ Գրիգորի որդի Դավիթս՝ Զաքարյան գեներալը, 1214 թ. տեսել եմ Սուրբ Խծկոնք վանքի շքեղությունը… և իմ ունեցվածքից Վահանարճեշ գյուղի կեսը ինձ և նախնիներիս համար որպես հիշատակ նվիրեցի Սուրբ Սարգիս եկեղեցուն։ Այդ իսկ պատճառով ես, վանահայր Հովհաննեսը և մյուս մեր եղբայրները ամեն տարի առանց ձախողման Դավիթի, Հակոբի, Պողոսի և Պետրոսի տոներին և Սուրբ Շողակաթին բոլոր եկեղեցիներում պատարագներին մասնակցեցինք։ Եթե կա ինչ որ մեկը, ով դեմ է այս հուշարձանին և ցանկանում է խոչընդոտել, ինչքան էլ որ վաստակած լինի աստծո հովանավորությունը, թող անիծվի։

Այս վանքը եղել է ամենամեծ եկեղեցին, և այժմ այն միակ եկեղեցին է, որը դեռ կանգուն է։ Չկա որևէ արձանագրություն, որը կպատմի կառուցման տարեթվի կամ էլ պայմանների մասին, սակայն 12-րդ դարի պատմիչ Սամվել Անեցու համաձայն՝ եկեղեցին կառուցվել է 1025 թ. Սարգիս իշխանի հրամանով։ Պատերի ամենահին արձանագրությունը պատկանում է 1033 թ.։ 1211 թ. մեկ այլ արձանագրություն նշում է, որ վանքը փրկվել է մուսուլմանական ղեկավարներից։ Եկեղեցին գմբեթավոր, քառանիստ ապսիդով, կենտրոնական նախագծային է, դրիսից՝ շրջանաձև։ Գմբեթը նստեցված է խոյակներով ամրացված ճակատի վրա։ Այս գմբեթն ունի անկյունային անձևանոցի տեսքով տանիք։ Եթե սա թվագրվում է 1025 թ., ապա այս տեսակ տանիքը հայկական եկեղեցիներում հանդիպվող ամենահին օրինակն է։

Չորս անկյունն էլ երկու հարկանի փոքրիկ սենյակներ ունեն։ Ներքևի հարկերը մատուռ են։ Վերին հարկի սենյակներ հասնում են ներսի պատի բարձր, նեղ և դժվարհասանելի մուտքերից։ Հավանաբար այս սենյակները թանկարժեք իրերը պահելու և տանիք բարձրանալու համար են եղել։ Յուրաքանչյուր ապսիդում մեկական պատուհան կա։ Ներքին հատվածում այս պատուհանները ցուցադրում են բավական անսովոր քիվեր։ Սրանք ապսիդի պատերի մեջ մխրճված սյուների վրա նստած ճակատային թեք կորի ձև ունեն։ Սյուների և ճակատի միջև տարօրինակ սյան եզրազարդ կա, որը նման է շրջապատված փայտե գլանի շերտերի։ Ծայրից ծայր ձգվող քիվով եզրազարդի գագաթն ամբողջությամբ շրջապատում է ներքին ճակատը։ Էլեմենտների նման ծածկը օտար է հայկական ճարտարապետությանը։

Արտաքին պատերը պատված են նրբագեղ բութ կամարներով, որոնք կառույցի ճակատը բաժանում են քսան հատվածների։ Կամարների միջև գտնվող հարթ մակերեսների մեծամասնության վրա մեծ, պարզ և խորը փորագրված երկար արձանագրություններ կան։

Եկեղեցու հյուսիսային պատի կողքին ջանասիրաբար կառուցված մի մեծ խաչքար է եղել։ Եկեղեցու հյուսիսարևելյան կողմում ևս նման մի հուշարձան է եղել։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 741
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 55