Խծաբերդ (Խիծապէրթ), գյուղ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում։ Գտնվում է հանրապետության հարավային հատվածում, Հադրութ շրջկենտրոնից` 64 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 137 կմ հեռավորության վրա՝ Քիրս լեռան հարավ-արևմտյան մասում։ Պետրոսաշեն, Սպիտակաշեն, Արփագետիկ և Վաղավեր գյուղերի հետ միասին ընդգրկված է Խծաբերդի համայնքի կազմում[2]։

Գյուղ
Խծաբերդ
ադրբ.՝ Çaylaqqala
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՀադրութի
Այլ անվանումներՉայլակալա
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն143 մարդ (2005)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ ԱԵ
Ժամային գոտիUTC+4
Խծաբերդ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Խծաբերդ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Սպիտակաշեն գյուղում բնակվում է 11 մարդ, կա 3 տնտեսություն, իսկ Արփագետիկ գյուղում բնակվում է 24 մարդ, կա 6 տնտեսություն։

Աշխարհագրություն խմբագրել

Համայնքը բարձրլեռնային է, ունի 4897,48 հա տարածք, որից 1492,69 հա գյուղատնտեսական նշանակության, 3361,7 հա անտառային հողեր։ Համայնքի սահմանային գոտով հոսում է Հագարի գետի վտակը։ Համայնքի տարածքում առկա են թվով 7 աղբյուրներ` Խծաբերդ գյուղի տարածքում «Տեղուն», «Պյոտուց», «Քուլանեն», «Չիմանեն», «Խաչուն» և «Կետեն», իսկ Սպիտակաշեն գյուղի տարածքում՝ «Շենին» աղբյուրը։

Բնակչություն խմբագրել

Խծաբերդ համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 120 մարդ, կա 39 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[3].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 117 132 132

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ`անասնապահությամբ և հողագործությամբ։

Պատմություն խմբագրել

1991 թվականի մայիսին գյուղը հրետակոծվել է ադրբեջանցիների կողմից, զոհվել են խաղաղ բնակիչներ, ավերվել են բնակելի տներ։ Արցախյան գոյամարտում գյուղից զոհվել է 7 ազատամարտիկ։ Սակայն հրադադարից հետո Խծաբերդը սկսել է շենանալ[4]։

Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության խաղաղապահ ուժերի վերահսկողության գոտում գտնվող Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի բռնազավթում տեղի է ունեցել 2020 թվականի դեկտեմբերի 12-ին[5]։

Պատմամշակութային վայրեր խմբագրել

Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են` Եղցան ձոր եկեղեցի (XVI-XVII դդ.), գերեզմանոց (XVII-XIX դդ.), խաչքար (XVI-XVII դդ.), ջրաղաց (XIX դ.), հաշվառված է 11 հուշարձան։

Խծաբերդի շրջակայքում պահպանվել են Օձաբերդ, Հազարափրկիչ, Անմտեղ պարսպապատ բերդերը՝ քանդված եկեղեցիներով, խաչքարերով (7-13-րդ դարեր), գյուղատեղիներ, գերեզմանատներ, խաչքարներ (9-17-րդ դարեր), Ղալալվի բերդ-քարայրը։ Նշանավոր է Սլկահան սար բնակատեղին՝ «Հազարափրկիչը», ավերված Սուրբ Աստվածածին եկեղեցին (19-րդ դար)։

Գյուղամիջում եղել է Սուրբ Աստվածածին եկեղեցին՝ սրբատաշ պատերով, եռանավ դահլիճով, որը չի պահպանվել։ Եկեղեցու հիմքի ու քարերի շնորհիվ 1936 թվականին կառուցվել է գյուղի ակումբը[2]։

Հասարարակական կառույցներ խմբագրել

Համայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, հիմնական դպրոց, որտեղ սովորում են 25 աշակերտներ[6]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. 2,0 2,1 Մկրտչյան, Շ․ Մ․ (1989). Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները. Երևան: «Հայաստան». էջ 126. ISBN 4902020000. {{cite book}}: Check |isbn= value: checksum (օգնություն)
  3. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  4. https://artsakhtert.com/arm/index.php/social/item/28984-2020-06-10-11-02-40
  5. «Հին Թաղեր գյուղը հայտնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ․ WarGonzo».
  6. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 118.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 55