Խինկալի (վրաց.՝ ხინკალი), վրացական խոհանոցի ազգային ուտեստ[1][2], որն առաջացել է Վրաստանի Փեշավի, Մթիուլեթի և Խևսուրեթի լեռնային մարզերում[3], այնուհետև ճաշատեսակը տարածվել է Կովկասի մյուս շրջաններում[4]։

Խինկալի
ხინკალი
Խինկալիի բաղադրիչները
Վրացական խոհանոց
Ծագում
Ենթատեսակդամփլինգ
Առաջացման երկիրՎրաստան Վրաստան
Բաղադրամասեր
Հիմնականխմոր, համեմված միս
Հնարավորսունկ, պանիր, կարտոֆիլ, համեմունքներ
 Khinkali Վիքիպահեստում
Chinkali, Georgia

Վրացական խինկալին բաղադրությամբ և պատրաստման եղանակով էապես տարբերվում է Դաղստանի խինկալիից, որն իրենից ներկայացնում է բոլորովին այլ ուտեստ։

Ուտեստի բաղադրությունը խմբագրել

Խինկալին (ինչպես և թաթար բորակին) պատրաստվում է խմորից (ալյուր, աղ, ջուր)՝ ձվով կամ առանց ձվի օգտագործման։ Խինկալու խճողակը (լցոնը) ծեծած կամ աղացած և համեմված միսն է (տավարի, խոզի, հազվադեպ ոչխարի միս)։ Որոշ դեպքերում օգտագործվում է սունկ կամ պանիր, կարտոֆիլ, կանաչի և համեմունքներ (համեմ, սոխ, սխտոր, մաղադանոս, չաման, անանուխ)։ Համեմունքների որոշ տեսակներ պատրաստվում են այնպիսի խոտաբույսերից, որոնք աճում են միայն Վրաստանում։

Իրենց խինկալիով հատկապես հայտնի են Դուշեթի, Զաքաթալա, Մցխեթա քաղաքները։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել