Խզակոթ (ուսային հենակ), տարատեսակ ձեռքի զինատեսակների, ինչպես նաև որոշ գործիքների և սարքերի կառուցվածքային մաս, նախատեսված է նշված իրերի էրգոնոմիկայի լավացման և օգտագործման ընթացքում կայունության ապահովման համար։ Խզակոթերով են համալրվում առաջին հերթին թեթև տեսակի հրազենային զինատեսակները, աղեղնազենները և նռնականետները (օրինակ՝ ՌԳ-6, ՌԳՍ-50, Մ79, MGL և այլն)։ Բացի վերը նշվածը, խզակոթեր են օգտագործվում որոշ տեսակի լուսանկարչական հրացանների և կինոխցիկների[1] և գայլիկոնների մեջ։

Խզակոթեր տարբեր տեսակի վզիկներով
Սպորտային խզակոթ

Ռազմական խզակոթ խմբագրել

Խզակոթի կիրառումը հրազենի բոլոր տեսակներում ոչ միայն ավելի հարմար է դարձնում նշանառությունը, այլ նաև օժանդակում է կրակելու արդյունքում առաջացած վերադարձի[2]։ Ժամանակակից խզակոթերը չափազանց բազմազան են, կախված զենքի տեսակներից, ընդ որում դրանցից որոշները կարգավորված են միջազգային և ազգային ստանդարտավորող կազմակերպությունների կողմից, օրինակ՝

  • Ուղիղ խզակոթ. Այս տիպի խզակոթերը առավել հաճախ կիրառվում են փամփշտակալերով հրացաններում, քանի որ նրանց ձևը ապահովում է կրակողի ձեռքի համար ազատ տարածք զենքի վերալիցքավորման ժամանակ։
  • Ստանդարտ խզակոթ ատրճանակային վզիկով. Այս խզակոթի վերին մասը ուղիղ է, իսկ ստորին մասը ունի արտահայտված ատրճանակային բռնակ։
  • Գերմանական խզակոթ. Ատրճանակային վզիկով և կոր հետիմ մասով խզակոթեր։
  • «Մոնտե-Կառլո» տեսակի խզակոթ. Այս տեսակը տարբերվում է մյուսներից յուրօրինակ ատրճանակային վզիկով և վառ արտահայտված թեքված վերին մասով, ինչպես նաև կրակողի այտի համար ելուստով։ Այս տիպի խզակոթերը հիմնականում կիրառվում են մեծ կալիբրի և նշանառու հրազեններում։
  • Սպորտային խզակոթ. Սպորտային խզակոթերը հիմնականում ունեն վառ արտահայտված ատրճանակային վզիկ և հատուկ անցք կրակողի բութ մատի համար։

Որպես կառուցվածքային մաս խզակոթը կարող է լինել, ինչպես առանձին միավոր, այնպես էլ զենքի անբաժանելի մաս։ Առաջին դեպքում խզակոթը կարող է լինել հանովի, ծալովի կամ հաստատուն։ Ծալովի խզակոթերը բաժանվում են նաև ծալման տեսակով՝ դեպի կողք (АКС-74), վեր (Franchi SPAS-12), առաջ-ետ (M4) և այլն։

 
SA-26 ատրճանակ-գնդացրի ծալովի խզակոթը։ Ծալված դիրքում հենակը ձևավորում է զենքի պահելու համար նախատեսված առաջնային բռնակը

Ժամանակակից զենքերի հիմնական մասի մոտ խզակոթերը պատրաստվում են մետաղից կամ պլաստմասսայից։ Նախկինում սովորաբար խզակոթերի պատրաստման համար օգտագործվում էր փայտանյութ, հիմնականում ընկուզենի, իսկ ավելի էժան տարբերակներում հաճարենի։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հոդված «Անցյալի 12 տարօրինակ խցիկները» tracer.ru կայքում (ռուս.)
  2. Chuck Hawks. «Rifle Recoil». (անգլ.)