Խեսե Ռոդրիգես

իսպանացի ֆուտբոլիստ

Խեսե Ռոդրիգես Ռուիս (իսպ.՝ Jesé Rodríguez Ruíz), փետրվարի 26, 1993, Լաս Պալմաս դե Գրան Կանարիա, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, Ռեալ Մադրիդի և Իսպանիայի երիտասարդական հավաքականի հարձակվող։

Խեսե Ռոդրիգես
իսպ.՝ Jesé Rodríguez
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Խեսե Ռոդրիգես Ռուիս
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 26, 1993 (31 տարեկան)
Ծննդավայր Լաս Պալմաս դե Գրան Կանարիա, ԻսպանիաԻսպանիա
Հասակ 178 սմ
Քաշ 72 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ռեալ Մադրիդ
Համար 20
Պատանեկան կարիերա
2003 - 2005 Իսպանիա Էլ Պիլար
2007 - 2008 Իսպանիա Ուրական
2008 - 2010 Իսպանիա Ռեալ Մադրիդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2010 - 2013 Իսպանիա Ռեալ Մադրիդ Կաստիլիա 80 (32)
2011 - Իսպանիա Ռեալ Մադրիդ 19 (5)
Ազգային հավաքական
2010 Իսպանիա Իսպանիա (մինչև 17) 7 (1)
2010 - 2012 Իսպանիա Իսպանիա (մինչև 19) 10 (6)
2013 Իսպանիա Իսպանիա (մինչև 20) 8 (5)
2013 - Իսպանիա Իսպանիա (մինչև 21) 4 (2)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

Վաղ կարիերա խմբագրել

Ֆուտբոլով սկսել է զբաղվել 2003 թվականից՝ «Էլ Պիլար» ակումբում՝10 տարեկան հասակում։2005 թվականինընդունվել է «Ուրական» ակումբիդպրոցը։ 2007 թվականին՝ 13 տարեկան հասակում, Լաս Պալմասից տեղափոխվել է Մադրիդ, որտեղընդունվել է «Ռեալ»-ի ակադեմիա։ Անցնելով այս բոլոր աստիճանները, 2011 թվականին դարձել է ակադեմիայի շրջանավարտ։

«Ռեալ Մադրիդ Կաստիլիա» խմբագրել

2011 թվականի հունվարի 16-ին «Ունիվերսալ Լաս Պալմաս» ակումբի հետ խաղն ավարտվեց 5:0 հաշվով, որտեղ Խեսեն դեբյուտել է «Ռեալ Մադրիդ Կաստիլիայի» կազմում։ Ակումբի կազմում իր առաջին գոլը խփել է հոկտեմբերի 2-ին «Լա Ռոդա» ակումբի դեմ խաղում[1]։ 2012/2013 Իսպանիայի առաջնության ժամանակ «Կաստիլիայի» կազում խփելով 22 գոլ, այդիպեսով անցնելով Էմիլիո Բուտրագենիոի սահմանած ռեկորդը, ով 1983/1984 Իսպանիայի ֆուտբոլի 2-րդ առաջնության ժամանակ դարձել է 21 գոլերի հեղինակ[2]։

«Ռեալ Մադրիդ» խմբագրել

2011-2012 մրցաշրջան խմբագրել

2011 թվականի հուլիսին Ժոզե Մոուրինյոն Խեսեին կանչել է մինչ մրցաշրջանային տուրնիրին։ Ֆուտբոլիստի ոչ պաշտոնական դեբյուտը կայացել է «թագավորական» ակումբի և «Լոս Անջելես Գալաքսի» ակումբների միջ խաղի ժամանակ։ Ֆուտբոլիստը դաշտ է դուրս եկել 64-րդ րոպեին՝ փոխարինելով Խոսե Կալյեխոն-ին։ Օգոստոսի 3-ին «Գուանժոու Էվերգրանդ»ակումբի դեմ խաղի ժամանակ, դաշտում հայտնվելուց 20 րոպե հետո Խեսեն խփել է ոչ պաշտոնական խաղերում իր առաջին գոլը «Ռեալ Մադրիդ» համար։ Դեկտեմբերի 7-ին Ժոզե Մոուրինյոյի հրավերով Ամստերդամի «Այակքս» -ի հետ մեկտեղ նա մեկնել է ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգային մասնակցելու համար (3:0)։ Հենց այդ խաղում Խեսեն այդպես էլ դաշտում չհայտնվեց[3]։

Դեկտեմբերի 3-ին Իսպանիայի գավաթի խաղում Ռեալի կազմում պաշտոնապես դեբյուտել է Պոնֆեռադա ակումբի դեմ։ Խեսեն դաշտ է դուրս եկել հանդիպման 78-րդ րոպեին՝ փոխարինելով Կրիշտիանու Ռոնալդուին[4]։ 2012 թվականի մարտի 24-ին «Ռեալ Սոսիեդադ ՖԱ-ի դեմ խաղի ժամանակ (5:1), Խեսեն դեբյուտել է «գալակտիկոս» ակումբի կազմում Իսպանիայի առաջնության ժամանակ։ Խաղացողը դաշտ է դուրս եկել 80-րդ րոպեին՝ կրկին փոխարինելով Կրիշտիանու Ռոնալդուին[5]։

2013/2014 մրցաշրջան խմբագրել

2013 թվականի հուլիսին Խեսեն «Ռեալ»-ի հետ կնքեց նոր պայմանագիր՝ 4 տարի ժամկետով[6]։ օգոստոսի 23-ին Սանտյագո Բեռնաբեուի գավաթի ժամանակ ձևակերպել է թաթարական Ալ Սադդ ՖԱ-ի դեմ խաղը, որը եղել է Ռաուլ Գոնսալեսի հրաժեշտի խաղը։

Իսպանական պրիմիերայում առաջին գոլը խփել է հոկտեմբերի 26-ին՝ Բարսելոնայիդեմ խաղում (1:2)[7]։ Իսպանիայի առաջնությունում երկրորդ գոլը խփել է 2013 թվականի դեկտեմբերի 22-ին՝ Վալենսիա ՖԱ-ի դեմ խաղում՝82-րդ րոպեում, որն անց է կացվել Մեստալիայում։ 2014 թվականի հունվարի 2-ին Դոխեի և Պարի սեն ժերմեն ակումբների ընկերական խաղի ժամանակ 18-րդ րոպեին խփել է խաղի միակ գոլը։ Իսպանիայի գավաթի 1/8-րդ եզրափակչում Օսասունայում կայացած ընտանեկան խաղի ժամանակ խաղի 60-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուի փոխանցման շնորհիվ դարձել է գոլի հեղինակ։ Իսպանիայի գավաթի հունվարի 28-ին 1/4-րդ եզրափակչում Էսպանյոլի հետ խաղի 7-րդ րոպեին Խաբի Ալոնսոի փոխանցման շնորհիվ դարձել է գոլի հեղինակ, որը միակն էր և հաղթանակ բերեց ակումբին։ Պրիմերայում իր երրորդ գոլը խփել է 22-րդ թայմի, «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ խաղի65-րդ րոպեին՝ Կրիշտիանու Ռոնալդուի փոխանցմամբ՝ Սան Մամես մարզադաշտում։ Չեմպիոնատում 4-րդ գոլը խփել է փետրվարի 8-ին՝ Սանտյագո Բերնաբեու մարզադաշտում՝ 23-րդ տուրում՝ Բիլյառեալի դեմ խաղում։ Գոլի հեղինակ է դարձել Դի Մարիա Անխելի փոխանցման շնորհիվ։ Նրան նկարագրել են. «Խեսեն նոր Ռաուլն է»։ Նա Ատլետիկո Մադրիդի դեմ թագավորական գավաթի 1/2-րդ եզրափակչում։ Երկում հանդիպումների արդյունքում «Ռեալ Մադրիդ»-ը հաղթել է 5:0 հաշվով։ Խեսեն, դառնալով մրցաշրջանի գլխավորներից մեկը, Չեմպիոնների Լիգայի 1/ր-րդ եզրափակչում՝ Շալկեի դեմ պատասխան խաղում ստացել է ծնկի վնասվածք։

Միջազգային կարիերա խմբագրել

 
l200px

Խեսեն 2012 Եվրոպայի առաջնության (մինչև 19 տարեկան) Պորտուգալիայի ազգային երիտասարդական հավաքականի դեմ խաղում ձևակերպել է հեթ-տրիկ։ Խեսեն խաղացել է մինչև 16,18,19 տարեկան Իսպանիայի հավաքականներում։ Եվրո 2012 չեմպիոն (մինչև 19 տարեկան)։ Խեսեն տվյալ ժամանակի լավագույն ռմբարկու է։ Նա խփել է 5 գոլ, որոնցից մեկը խփել է Հունաստանի դարպասին՝ առաջնության եզրափակչում։

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

  Իսպանիա «Ռեալ Մադրիդ»

  Իսպանիա «Ռեալ Մադրիդ Կաստիլիա»

  Իսպանիա «Сборная Испании (до 19 лет)»

  • 2012 թվականի Եվրոպայի պատանեկան առաջնության (մինչև 19 տարեկան) հաղթող (1)։

Անձնական խմբագրել

  • 2012 թվականի Եվրոպայի առաջնության լավագույն ռմբարկու (1) (5 գնդակներ)

Ֆուտբոլիստի նկարագրությունը խմբագրել

Խեսեն շատ լավ ֆուտբոլիստ է։ Նա տիրապետում է բարձր արագության և դիպուկ հարվածների[8], նաև լավ է տիրապետում դրիբլինգին։ Կարող է խաղալ ինչպես հարձակման երկու կողմերում, այնպես էլ կենտրոնում։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • 2014 թվականի մարտի 26-ին նկարահանվել է "La mano arriba" տեսահոլովակում,
  • Խեսեի կումիրը և սիրելի խաղացողը Կրիշտիանու Ռոնալդուն է,
  • Երազանքն է՝ դառնալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը։ 2014 թվականի հունվարի 30-ին Խեսեն հայտարարել է, որ նպատակ ունի 4 տարի հոետո հաղթել «Ոսկե գնդակ»-ը,
  • Երաժշտությունը, կինոն և ծավափ այցելելը Խեսեի հոբբին է[9]։.
  • Ունի տղա՝ Խեսե Ռոդրիգես Ջունիորը։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խեսե Ռոդրիգես» հոդվածին։