Մի խելագարի պատմություն (ֆիլմ)

(Վերահղված է Խենթ պատմություն (ֆիլմ)ից)

Մի խելագարի պատմություն (ֆր.՝ Une Histoire de fou), ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Կետիկյանի ֆիլմը Հայոց ցեղասպանության մասին[5]։ Ֆիլմը ցուցադրվել է Կաննի կինոփառատոնի և Ոսկե ծիրանի[6] արտամրցութային ծրագրերում։

Մի խելագարի պատմություն
ֆր.՝ Une histoire de fou
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Ժանրդրամա[1]
Թվական2015
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորՌոբեր Կետիկյան
ՊրոդյուսերՌոբեր Կետիկյան
Սցենարի հեղինակՌոբեր Գեդիգյան
Գիլ Տորան
ԴերակատարներԱրիան Ասկարիդ[2], Գրեգուար Լեպրենս-Ռենգե[2], Սիմոն Աբգարյան[2], Ռազանե Ջամալ[2] և Սերժ Ավետիքյան[2]
ԵրաժշտությունԱլեքսանդր Դեպլա
Հնչյունը` Լորան Լաֆրան
Պատմվածքի վայրՓարիզ
Նկարահանման վայրԼիբանան[3], Հայաստան և Ֆրանսիա[4]
ԿինոընկերությունAgat Films & Cie Production 52, rue Jean-Pierre Timbaud 75011 Paris, France
Տևողություն134 րոպե
Թրեյլերhttps://www.youtube.com/watch?v=x8m31Q0Od4g

Սյուժե խմբագրել

Ֆիլմը երիտասարդ մարսելցի Արամի մասին է, ով Փարիզում պայթեցնում է Թուրքիայի դեսպանի ավտոմեքենան, որի հետևանքով ծանր վիրավորվում է ավտոմեքենայի կողքով անցնող երիտասարդ հեծանվորդը։ Արամը փախչում է Բեյրութ և միանում 80-ականներին գործող Արևմտյան Հայաստանի ազատագրման շարժմանը, իսկ նրա մայրը ներողություն է խնդրում հեծանվորդ Ժիլից՝ ամբողջ հայ ազգի անունից[7][8]։

Դերերում խմբագրել

Մեջբերումներ խմբագրել

  Գետիկյանը հետաքրքիր անդրադարձ է անում Հայ դատի առանցքային տարեթվերին։ Նա պատկերում է իրադարձություններ, որոնք սկսվում են 1915 թվականի հայոց ցեղասպանությունով և ավարտվում են 80-ականներին հայերի զինված պայքարով։ Նա դիմում է դրանց, որպեսզի տարիներ հետո ավելի լավ մատնանշի թուրքական պետության պատասխանատվությունը։ Նա դա անում է ընտանեկան դիմանկար կերտելու միջոցով` սկսած Թուրքիայից փախած տատիկից և վերջացրած զինված պայքարում մասնակցող թոռով։ Այսպիսով նա ստեղծել է քաղաքական ու միաժամանակ գեղարվեստական հուզիչ ու հետաքրքիր մի ֆիլմ։
- Ֆրանս Լեորան
 
  Ֆիլմի հարցում ինձ ոգեշնչել է իսպանացի հայտնի գրող և լրագրող Խոսե Գուրիարանի կյանքն ու գործունեությունը, որն արտացոլված է նրա ինքնակենսագրական «La Bomba» գրքում։ Դա ինձ տվեց ֆիլմի բանալին և 100 տարվա պատմության մեջ թափանցելու մի տեսանկյուն։ Ես զգում էի, որ պարտավոր եմ, պատասխանատու եմ նկարել այս ֆիլմը։ Ինձ թվում է, որ կինոգործիչները, մտավորականները, կարծիք ձևավորող լիդերները պատասխանատություն են կրում։ Ինձ համար կարևոր էր, որ այս ֆիլմն ստեղծվեր հենց այս պահին, քանի որ սա ոչ միայն Հայոց ցեղասպանության 100-ամյակն է, այլև Թուրքիայի պետության կողմից չընդունելու, ժխտելու 100-ամյակը։
- Ռոբեր Գետիկյան
 

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.imdb.com/title/tt4062208/
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://www.imdb.com/title/tt4062208/fullcredits?ref_=tt_ov_st_sm
  3. https://archive.wikiwix.com/cache/index2.php?url=http%3A%2F%2Fwww.collectifvan.org%2Farticle_print.php%3Fid%3D85913#federation=archive.wikiwix.com
  4. https://archive.wikiwix.com/cache/index2.php?url=http%3A%2F%2Fcineuropa.org%2Fnw.aspx%3Ft%3Dnewsdetail%26l%3Dfr%26did%3D259849#federation=archive.wikiwix.com
  5. «Գետիկյանի «Մի խենթ պատմության» արձագանքներն արտասահմանյան մամուլում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.
  6. ««Խենթ պատմությունը Ոսկե ծիրանի Արտամրցութային ծրագրում»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 11-ին.
  7. Une histoire de fou (2015), www.imdb.com
  8. UNE HISTOIRE DE FOU (DON'T TELL ME THE BOY WAS MAD)

Արտաքին հղումներ խմբագրել