Խարեսիկ
Խարեսիկ, Հարսիկ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Չարսանջակի գավառում[1]։ Գտնվում էր Բերրի գյուղաքաղաքից արևմուտք, Փերի և Մնձուր գետերի միջև։
Գյուղ | ||
---|---|---|
Խարեսիկ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Խարբերդի վիլայեթ | |
Գավառակ | Չարսանջակի գավառակ | |
Այլ անվանումներ | Խարեսիք, Խարսենք, Խարսիկ, Հարսեկ, Հարսեն, Հարսենկ, Հարսենք, Հարսի, Հարսիկ, Ղարեսիկ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 416 մարդ (1915) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային ինդեքսներ | 62500 | |
|
Անվան ստուգաբանություն խմբագրել
Գյուղի անվանումը կապված է հայերեն «հարսիկ» բառի հետ։ Ավանդության համաձայն Սինամ թագավորի որդին հաճախ լողալով անցել է Եփրատը իր հարսնացուին տեսնելու համար և ետ դարձել։ Դրա համար էլ գյուղը կոչվել է Հարսեկ (Հարսիկ)։
Պատմություն խմբագրել
Խարեսիկի հայ բնակիչները մասամց կոտորվեց 1895 թվականի ջարդերի վրա, իսկ մնացածի մեծ մասը զոհվեցին 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Բնակչություն խմբագրել
XIX դարի վերջին ուներ 30 տուն, որից 25-ը՝ հայկական։ 1915 թվականին ուներ 52 տուն՝ 416 հայ և 25 տուն՝ 125 քուրդ բնակիչ։
Պատմամշակութային կառույցներ խմբագրել
Խարեսիկն ուներ Ս. Աստվածածին անունով եկեղեցի։ Եկեղեցու շրջկայքում կային ավերակներ և հնություններ[2]։
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Խարբերդի նահանգի Դերսիմի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 703
Աղբյուրներ խմբագրել
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 41)։ |