Խավիեր Գրասիա

իսպանացի ֆուտբոլիստ

Խավիեր Գրասիա Կառլոս (իսպ.՝ Javier 'Javi' Gracia Carlos, մայիսի 1, 1970(1970-05-01)[1], Պամպլոնա, Իսպանիածնվել է 1970 թվական մայիսի 1, Պամպլոնա, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ։ Այժմ «Ուոթֆորդ» անգլիական ակումբի գլխավոր մարզիչն է։

Խավիեր Գրասիա
իսպ.՝ Javi Gracia
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 1, 1970(1970-05-01)[1] (53 տարեկան)
Ծննդավայր Պամպլոնա, Իսպանիա
Հասակ 1,85 մետր
Քաշ 80 կիլոգրամ
Դիրք հենակետային կիսապաշտպան

Կենսագրություն խմբագրել

 
«Ռուբին» կազախական ակւմբի մարզիչ Գրասիան

Գրասիան «Աթլետիկ Բիլբաո» ակումբի սան է։ Հիմնական ակումբի կազմում նա ոչ մի խաղ չի անցկացրել՝ լինելով պահեստայինների կազմում։ 1992 թվականին նա տեղափոխվեց «Լերիդա» ֆուտբոլային ակումբ, որը 40-ամյա ընդմիջումից հետո հայտնվեց Լա Լիգայում։ 1993 թվականին Խավիերը տեղափոխվեց «Ռեալ Վալյադոլիդ», որտեղ երկու մրցաշրջանի ընթացքում իրեն բավական հաջող դրսևորեց։ 1995 թվականին Գարսիան պայմանագիր կնքեց «Վիլյառեալ» ակումբի հետ, որը Սեգունդայից դուրս մնաց։ 2004 թվականին նա ավարտեց իր կարիերան «Կորդովա» ակումբում։

Մի քանի խաղ անցկացրել է Իսպանիայի երիտասարդական հավաքականի կազմում։

Մարզչական կարիերա խմբագրել

2004 թվականին «Վիլյառեալ» ակումբի երիտասարդական հավաքականում Գարսիան սկսեց իր մարզչի կարիերան։ Մինչև 2011 թվականը նա հիմնականում մարզել է իսպանական դիվիզիոնի տարրական ակումբներին։ Դրանից հետո Խավիերը ընդունեց հունական Վոլոս քաղաքի «Օլիմպիակոս» ակումբի հրավերը։ Հունաստանում նա մարզել է «Կերկիրային», իսկ հետո վերադարձել հայրենիք, որտեղ բավականին հաջող աշխատել է «Ալմերիա» և «Օսասունա» ակումբներում[2]։ 2014 թվականին Գրասիան փոխարինեց Բերնդ Շուստերին «Մալագա» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում[3]։

2016 թվականի մայիսի 27-ին նա ղազախական «Ռուբին» ակումբի հետ կնքեց 4-ամյա պայմանագիր, ըստ որի նա ամեն տարի պետք է 2,5 մլն. եվրո ստանար։ Ղազախները նաև «Մալագային» 1,2 մլն. տուժավճար վճարեցին[4][5]։ 2017 թվականի հունիսի 8-ին երկու կողմերի համաձայնությամբ պայմանագիրը խզվեց[6]։

2018 թվականի հունիսի 21-ին Գարսիան դարձավ «Ուոթֆորդ» ակումբի գլխավոր մարզիչը[7]։

Վիճակագրություն որպես գլխավոր մարզիչ խմբագրել

Ակումբ Երկիր Աշխատանքի սկիզբ Աշխատանքի ավարտ Արդյունքներ
Խ Հ Ո Պ Ը %
«Պոնտեվեդրա»   Իսպանիա 2007 թվականի հունիսի 30 2008 թվականի հուլիսի 11 57 28 19 10 49.12
«Կադիս»   Իսպանիա 2008 թվականի հուլիսի 11 2010 թվականի հունվարի 9 63 31 16 16 49.21
«Վիլյառեալ Բ» (Վալենսիա)   Իսպանիա 2010 թվականի հունսիի 24 2011 թվականի մայիսի 11 38 14 5 19 36.84
«Օլիմպիակոս» (Վոլոս)   Հունաստան 2011 թվականի հունիսի 11 2011 թվականի հունիսի 11 4 3 1 0 75.00
«Կերկիրա»   Հունաստան 2011 թվականի նոյեմբերի 14 2012 թվականի մարտի 28 21 7 4 10 33.33
«Ալմերիա»   Իսպանիա 2012 թվականի հուլիսի 1 2013 թվականի հունիսի 30 50 28 9 13 56.00
«Օսասունա» (Պամպլոնա)   Իսպանիա 2013 թվականի սեպտեմբերի 4 2014 թվականի հունիսի 30 39 10 11 18 25.64
«Մալագա»   Իսպանիա 2014 թվականի հուլիսի 1 2016 թվականի մայիսի 24 84 28 22 34 33.33
«Ռուբին» (Կազան)   Ռուսաստան 2016 թվականի մայիսի 27 2017 թվականի հունիսի 8 33 12 8 13 36.36
«Ուոթֆորդ»   Անգլիա 2018 թվականի հունվարի հունվարի 21 20 9 3 8 45.00
Ընդամենը 409 170 98 141 41.56

Ձեռբերումներ խմբագրել

Խաղացող խմբագրել

  Իսպանիա «Լերիդա»

Մարզիչ խմբագրել

  Իսպանիա «Կադիս»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «La Liga: Osasuna name former Almeria boss Javi Gracia as their new coach». Sky Sports. 2013 թ․ սեպտեմբերի 4. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 21-ին.(անգլ.)
  3. «La Liga: Javi Gracia named the new manager of Malaga». Sky Sports. 2014 թ․ մայիսի 30. Վերցված է 2014 թ․ հունիսի 19-ին.(անգլ.)
  4. http://sport.rbc.ru/article/271117/ Казанский «Рубин» назвал имя нового главного тренера(ռուս.)
  5. «ХАВЬЕР ГРАСИЯ БУДЕТ ЗАРАБАТЫВАТЬ В "РУБИНЕ" € 2,5 МЛН В ГОД. Досье» (ռուսերեն). www.rusfootball.info. 2016 թ․ մայիսի 27.(ռուս.)
  6. http://rubin-kazan.ru/ru/news_items/6932-havier-grasiya-pokidaet-rubin(ռուս.)
  7. Официально: Хавьер Грасия – тренер "Уотфорда"(ռուս.)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խավիեր Գրասիա» հոդվածին։