Խաչիկ Սոնգոտյան

հայ պատմաբան

Խաչիկ Հովհաննեսի Սոնգատյան (Աստվածատրյան) (Սոնգոտ Քրիշտոֆ, գերմ.՝ Szongott Kristof, մարտի 21, 1843(1843-03-21), Բոգատա, Մուրեշ, Ռումինիա - հունվարի 24, 1907(1907-01-24), Հայաքաղաք, Կլուժ, Ռումինիա), հայագետ-պատմաբան, ազգագրագետ, հրապարակագիր, թարգմանիչ։

Խաչիկ Սոնգոտյան
Դիմանկար
Ծնվել էմարտի 21, 1843(1843-03-21)
ԾննդավայրԲոգատա, Մուրեշ, Ռումինիա
Մահացել էհունվարի 24, 1907(1907-01-24) (63 տարեկան)
Մահվան վայրՀայաքաղաք, Կլուժ, Ռումինիա
ԳերեզմանՍուրբ Երրորդություն տաճար (Գեռլա)[1]
Քաղաքացիություն Հունգարիա
Մասնագիտությունմանկավարժ, գրող, հայագետ, պատմաբան, խմբագիր, լրագրող, ազգագրագետ, թարգմանիչ և ուսուցիչ
Զբաղեցրած պաշտոններթանգարանի տնօրեն
 Kristóf Szongott Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

1863 թվականից դասավանդել է Գեռլայի հայկական դպրոցում, որը 1894 թվականին պետականացվել է և վերածվել գիմնազիայի, ապա Խաչիկ Սոնգոտյանը եղել է վերատեսուչ մինչև 1903 թ.։ 1887-1907 թվականներին հրատարակել է «Արմենիա» ամսագիրը, աշխատակցել «Արևելք», «Մշակ» և այլ պարբերականների։ Հեղինակ է «Սամոշույվար (Գեռլա)՝ հունգարահայերի մետրոպոլիսը գրով և պատկերներով» (հունգարերեն, 1893) և «Սամոշույվար ազատ թագավորական քաղաքի մենագրությունը, 1700-1900 թվականներին» պատմագիտական աշխատությունների։ «Հունգարահայ գերդաստանների տոհմանունները» (հունգարերեն, 1898) գրքում տվել է Հունգարիայի հայ տոհմանունների ծագումը, ստուգաբանությունը։ 1903 թվականին տպագրվել է Սոնգատյանի «Հունգարահայ ազգագրություն» գիրքը, 1906 թվականին՝ «Հունգարների ծագումը և նրանց նախահայրենիքը»։ Հունգարերեն է թարգմանել Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը» (1892), հայերեն՝ Շանդոր Պետեֆիի ստեղծագործություններից։ Սոնգատյանի ջանքերով ստեղծվել է Գեռլայի հայկական թանգարանը։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խաչիկ Սոնգոտյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 508