Խաչիկ Ռաֆի Գազեր (գերմ.՝ Hacik Rafi Gazer, սեպտեմբերի 15, 1963(1963-09-15), Ստամբուլ, Թուրքիա[1]), հայազգի գերմանական աստվածաբան, պատմաբան։

Խաչիկ Ռաֆի Գազեր
Hacik Rafi Gazer
Ծնվել էսեպտեմբերի 15, 1963(1963-09-15) (60 տարեկան)
Ստամբուլ, Թուրքիա[1]
Քաղաքացիություն Գերմանիա
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Մասնագիտությունաստվածաբան և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Էրլանգեն-Նյուրնբերգի համալսարան և Հալլե-Վիտենբերգի համալսարան
Ալմա մատերԼյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան
Գիտական աստիճանդոկտորի աստիճան[1]
Տիրապետում է լեզուներինգերմաներեն

Կենսագրություն խմբագրել

Խաչիկ Ռաֆի Գազերը ծնվել է 1963 թվականի սեպտեմբերի 15-ին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում՝ Հայոց ցեղասպանությունը վերապրած ընտանիքում։ Նախնական կրթությունն ավարտելուց հետո մեկնում է Գերմանիա, որտեղ 1983-1986 թվականներին բողոքական աստվածաբանություն է ուսանում Բեթել եկեղեցական բարձրագույն դպրոցում (Kirchliche Hochschule Bethel), իսկ 1986-1989 թվականներին բողոքական և ուղղափառ աստվածաբանություն, ինչպես նաև գրաբար է ուսանում Մյունխենի համալսարանում։

Կարևոր գիտական աշխատություններ խմբագրել

  • Die armenische Kirche in Sowjetarmenien zwischen den Weltkriegen : Anatomie einer Vernichtung, Münster ; Hamburg ; Berlin ; London : Lit-Verlag 2001 (Studien zur orientalischen Kirchengeschichte ; Bd. 14), zugleich Habilitations-Schrift Universität Halle, 2000, ISBN 3-8258-5555-4.
  • Die Reformbestrebungen in der Armenisch-Apostolischen Kirche im ausgehenden 19. und im ersten Drittel des 20. Jahrhunderts, Göttingen : Vandenhoeck und Ruprecht 1996, Kirche im Osten, Monographienreihe ; Bd. 24, zugl.: Tübingen, Univ., Diss., 1992/93, ISBN 3-525-56442-2.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Deutsche Nationalbibliothek Record #112124844 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.