Խաչատուր Բեզիրջյան

հայ քաղաքական գործիչ

Խաչատուր Օնիկի Բեզիրջյան (դեկտեմբերի 6, 1950(1950-12-06), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆիզիկոս, քաղաքական, պետական գործիչ, կենսաբանական գիտությունների թեկնածու։

Խաչատուր Բեզիրջյան
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 6, 1950(1950-12-06) (73 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանԿենսաբանական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունքաղաքական գործիչ և ֆիզիկոս
ԱշխատավայրՀայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիա, Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողով, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան և ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհուրդ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԵրեխաներՍիրվարդ Բեզիրջյան
Գուրգեն Բեզիրջյան

Կենսագրություն խմբագրել

Խաչատուր Բեզիրջյանը ծնվել է 1950 թվականին Երևանում։ 1958-1968 թվականներին սովորել է Երևանի Վ. Բելինսկու անվան № 38 հանրակրթական դպրոցում, 1968-1974 թվականներին՝ Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում, ստացել է ֆիզիկոսի որակավորում, 1978-1980 թվականներին՝ ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի Փորձառական կենսաբանության ինստիտուտի ասպիրանտուրայում «Մոլեկուլային կենսաբանության» մասնագիտության գծով, ստացել է կենսաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան[1]։

  • 1974-1976 թվականներին ծառայել է խորհրդային բանակում (կապավոր սպա)
  • 1977-1987 թվականներին ԳԱԱ փորձարարական կենսաբանության ինստիտուտում եղել է ավագ լաբորանտ, ասպիրանտ, կրտսեր գիտաշխատող
  • 1987-1991 թվականներին` ամինաթթուների գիտահետազոտական ինստիտուտում լաբորատորիայի վարիչ
  • 1994-2002 թվականներին` Կառավարման դպրոցի տնօրեն
  • 1995-1999 թվականներին՝ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Պառլամենտական վեհաժողովի (ԵԱՀԿ ՊՎ) Ժողովրդավարության, մարդու իրավունքների և հումանիտար հարցերի ընդհանուր հանձնաժողովի անդամ, Հայ-բրիտանական խորհրդարանական խմբի նախագահ
  • 1996-1999 թվականներին՝ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
  • 1996-1999 ՀՀ Ազգային ժողովի 1-ին գումարման պատգամավոր, ՀՀ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ
  • 1999-2002 թվականներին՝ ՀՀ հանրային ծառայությունների բարեփոխումների հանձնաժողովի անդամ
  • 2002-2005 թվականներին՝ Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի դոցենտ
  • 2003-2006 թվականներին՝ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի խորհրդական
  • 2006-2016 թվականներին՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր
  • 2016 թվականից՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի Լրացուցիչ և շարունակական կրթության գծով պրոռեկտոր

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել