Խաչակրաց հինգերորդ արշավանք

Խաչակրաց հինգերորդ արշավանք, ռազմական հակամարտություն Մերձավոր Արևելքում խաչակրաց պետությունների և Այյուբյան սուլթանության միջև՝ 1217-1221 թվականներին։ Պատերազմի կոչով հանդես էին եկել Հռոմի Ինոկենտիոս III (1198-1216) և Հոնորիոս III (1216-1227) պապերը։ Արշավանքի նպատակն էր մուսուլմաններից գրավել Երուսաղեմն ու Սուրբ Երկիրը և այնտեղ վերահաստատել խաչակիրների գերիշխանությունը։

Խաչակրաց հինգերորդ արշավանք
Խաչակրաց արշավանքներ

Ֆրիզի խաչակիրները հարձակվում են Դամիետայի աշտարակի վրա, Եգիպտոս։
Թվական 1217-1221
Վայր Եգիպտոս, Մերձավոր Արևելք
Արդյունք այյուբյանների հաղթանակ, ութամյա հաշտություն
Հակառակորդներ
Խաչակիրներ. Մուսուլմաններ
Հրամանատարներ
Ժան I
Բոեմունդ IV
Հուգո I
Քեյքավուս I
Ֆրիդրիխ II
Լեոպոլդ VI
Պիեր դե Մոնտեգյու
Հերման ֆոն Զալցա
Գերին դե Մոնտեգյու
Անդրաշ II
Վիլյամ I
Ֆիլիպ II Օգոստոս
Հենրիխ I դե Ռոդեզ
Պայո Գալվաու
Այյուբյան սուլթանություն Ալ-Քամիլ
Կողմերի ուժեր
32 000 խաչակիրներ անհայտ է
Ռազմական կորուստներ
անհայտ է անհայտ է

Խաչակիրների զորքերը ղեկավարել են Լատինական կայսր և Երուսաղեմի արքա Ժան I-ը, Սրբազան Հռոմեական կայսր Ֆրիդրիխ II Հոհենշտաուֆենը, Ֆրանսիայի արքա Ֆիլիպ II Օգոստոսը, Կիպրոսի արքա Հուգո I-ը, Հունգարիայի արքա Անդրաշ II-ը և իրենց հպատակ ազնվականները։ 1218 թվականին արշավանքին միացան գերմանական զորքերը և հոլանդական, ֆլանդրիական ու ֆրիզական ջոկատները։

Ծրագրելով գրավել Եգիպտոսը՝ խաչակիրները Փոքր Ասիայում դաշինք կնքեցին Իկոնիայի սուլթան Քեյքավուս I-ի հետ։ Դամիետայի գրավումից հետո խաչակիրները 1221 թվականի հուլիսին շարժվեցին հարավ՝ դեպի Կահիրե, բայց պաշարների կրճատման և ջրի պակասի պատճառով ստիպված էին վերադառնալ։

Խաչակրաց հինգերորդ արշավանքը չկարողացավ իրականացնել եվրոպացի միապետների նպատակը՝ ազատագրել Երուսաղեմն անհավատներից։ Խաչակրաց պետությունները շարունակում էին նեղ շերտով ձգված մնալ Միջերկրական ծովի արևելյան ափով։ Արշավանքի ավարտին Այյուբյան սուլթան ալ-Քամիլը եվրոպացիների հետ 8 տարով խաղաղության պայմանագիր է կնքում։

Նախապատրաստություն խմբագրել

Ինոկենտիոս III պապը դեռ 1208 թվականից ծրագրել էր նոր խաչակրաց արշավանք կազմակերպել՝ Այյուբյան սուլթանությունը կործանելու և Երուսաղեմը գրավելու նպատակով։ 1213 թվականի ապրիլին նա հրատարակեց «Quia maior» կոնդակը՝ կոչ անելով բոլոր քրիստոնյաներին միանալ նոր խաչակրաց արշավանքին։ 1215 թվականին կոչը կրկնվեց «Ad Liberandam» կոնդակում[1]։

Ֆրանսիա խմբագրել

Ֆրանսիայում խաչակրաց արշավանքի գաղափարը քարոզում էր կարդինալ Ռոբերտ Կերզոնը։ Ի տարբերություն մյուս խաչակրաց արշավանքների, նրա կոչին արձագանքեցին քչերը. ֆրանսիական ասպետները արդեն ներգրավված էին կաթարների դեմ Ալբիգոյան խաչակրաց արշավանքին։

1215 թվականին Ինոկենտիոս III պապը հրավիրեց Լաթերանի չորրորդ ժողովը, որտեղ Երուսաղեմի պատրիարք Ռաուլ դե Մերենկուրի հետ միասին քննարկեց Սուրբ Երկրում խաչակիրների դիքերի վերականգնման մասին[2]։ Ինոկենտիոս III Պապը ուզում էր, որ արշավանքը ղեկավարի պապականությունը, ինչպես Խաչակրաց առաջին արշավանքի ժամանակ, Խաչակրաց չորրորդ արշավանքում արված սխալներից խուսափելու համար, որոնց հսկողությունը արդյունքում ստացան վենետիկցիները։ Պապը ծրագրել էր, որ խաչակիրների ուժերը Բրինդիզիում հանդիպելու էին 1216 թվականին, և արգելել էր մուսուլմանների հետ առևտուրը, որպեսզի երաշխավորի, որ խաչակիրները կունենան նավեր և զենքեր։ Յուրաքանչյուր խաչակիր ստանում էր մեղքերի թողություն, այդ թվում՝ ով անմիջապես վճարում էր արշավանքի մասնակիցների ծախսերը, բայց ինքը չէր մասնակցում դրան։

Գերմանիա և Հունգարիա խմբագրել

Խաչակրաց արշավանքը Գերմանիայում քարոզում էր Օլիվեր Քյոլնեցին։ Կայսր Ֆրիդրիխ II-ը 1215 թվականին փորձում էր միանալ արշավանքին։ 1216 թվականին պապը մահացավ, և նրան հաջորդեց Հոնորիոս III-ը, ով արգելեց կայսերը մասնակցել արշավանքին և խաչակրաց արշավանքի առաջնորդներ հռչակեց Հունգարիայի արքա Անդրաշ II-ին և Ավստրիայի դուքս Լեոպոլդ VI-ին[2]։ Անդրաշ II-ը խաչակրաց արշավանքների պատմության մեջ հավաքեց ամենամեծ բանակը՝ 20 000 ասպետներ և 12 000 աշխարահազորայինններ։

Պատերազմ խմբագրել

Երուսաղեմ խմբագրել

Առաջինը խաչը ընդունեց Անդրաշ II-ը[3]։ Նախքան Հունգարիա վերադարձը, նա շարունակում էր մնալ հինգերորդ արշավանքի առաջնորդը[4]։ Անդրաշ II-ը և իր բանակը հավաքվեցին 1217 թվականի օգոստոսի 23-ին Սպլիտում։ Հոկտեմբերի 9-ին վենետիկյան նավատորմը՝ այդ ժամանակաշրջանում Եվրոպայում ամենախոշոր նավատորմը, խաչակիրներին բերեց Կիպրոս, որտեղից նրանք նավարկեցին Աքքա։ Այնտեղ նրանք միացան Երուսաղեմի թագավոր Ժան դը Բրիենի, Հուգո Կիպրացու և դուքս Բոեմունդ IV Անտիոքցու բանակին, որպեսզի Սիրիայում կռվեն Այյուբյանների դեմ։ Հոկտեմբերին խաչակիրների առաջնորդները Աքքայում Անդրաշ II-ի ղեկավարությամբ անցկացրեցին ռազմական խորհուրդ[5]։

 
Անդրաշ II

Խաչակիրների՝ Երուսաղեմում իջնելուց հետո մուսուլմանական իշխանությունները ավերեցին պատերը և ամրոցները, որպեսզի քաղաքը գրավելու ժամանակ չթողնեն խաչակրներին պաշտպանել այն։ Շատ բնակիչներ փախան քաղաքից, վախենալով 1099 թվականի Խաչակրաց առաջին արշավանքի արյունահեղության կրկնությունից։

Անդրաշ II-ի լավ պատրաստված բանակը նոյեմբերի 10-ին Բեթսայիդայի մոտ, Հորդանան գետի վրա ջարդեց սուլթան ալ-Ադիլի զորքերին։ Մուսուլմանները նահանջեցին իրենց ամրոցներ և քաղաքներ։ Բաբանները և տրեբուշները չժամանեցին ժամանակին, այնպես որ, նրանք ստիպված էին Լիբանանի և Թաբոր լեռան ամրոցները իզուր պաշտպանել։ Ինքը Անդրաշ II-ը, իր ժամանակը անցկացնում էր տարբեր տոհմերի մասունքներ հավաքելով։ Ռազմական գործողությունները անցնում էին դանդաղ, և 1218 թվականի սկզբին Անդրաշ II-ը հիվանդացավ և որոշեց վերադառնալ Հունգարիա[6]։ 1218 թվականի փետրվարին Հուգո I-ն և Բոեմունդ IV-ը նույնպես վերադարձան տուն[7]։

Դաշնություն սելջուկների հետ խմբագրել

Շուտով Սուրբ Երկիր ժամանեցին Օլիվեր Քյոլնեցու, Գեորգ Վիդսկու և Հոլանդիայի դուքս Վիլյամ I-ի ղեկավարությամբ հոլանդացիներից, ֆլամանդացիներից և ֆրիզներից կազմված խաչակիրների նոր խմբեր։ Խաչակիրները որոշել էին հարձակվել Եգիպտոսի վրա, որը այդ ժամանակ Մերձավոր Արևելքում մուսուլմանական իշխանության կենտրոնն էր։ Այյուբյաններին «երկրորդ ճակատ» դարձնելու համար, նրանք Իկոնիայի սուլթան Քեյքավուս I-ի հետ պայմանագիր կնքեցին, որի համաձայն սելջուկները պարտավորվում էին Սիրիայում հարձակվել եգիպտական զորքերի վրա։

Եգիպտոս խմբագրել

1218 թվականի հունիսին խաչակիրները սկսեցին Դամիետայի պաշարումը, և, չնայած կայազորի դիմադրությանը, օգոստոսի 25-ին կարողացան գրավել քաղաքի գլխավոր ամրոցը։ Նրանք չկարողացան գրավել ամբողջ քաղաքը, զորքի մեջ սկսեց համաճարակ, մահացածներից մեկը դարձավ Ռոբերտ Կերզոնը։ Սուլթան ալ-Ադիլը մահացավ, և նրան հաջորդեց որդին՝ ալ-Քամիլը։

 
Ժան դը Բրիեն

Հոնորիոս III-ը 1219 թվականին Պայո Գալվաուին ուղարկեց գլխավորելու խաչակրաց արշավանքը։ Ալ-Քամիլը փորձում էր խաչակիրների հետ հաշտության մասին բանակցություններ տանել։ Նա առաջարկեց Երուսաղեմը փոխարինել Դամիետայի հետ, բայց Պայո Գալվաուն այս առաջարկները չընդունեց։ Իմանալով դրա մասին, Վիլյամ I-ը ուղևորվեց Հոլանդիա։ Օգոստոսին կամ սեպտեմբերին Ֆրանցիսկ Ասսիզեցին ժամանեց խաչակիրների ճամբար և հանդիպեց սուլթանի հետ[8]։ Նոյեմբերին խաչակիրները ուժասպար արեցին սուլթանի ուժերը, և, վերջապես, կարողացան գրավել Դամիետան։

Քաղաքի գրավումից անմիջապես հետո, խաչակիրների առաջնորդների մեջ բորոբոքվեցին վեճերն այն մասին, թե ով պետք է գլխավորի իրենց՝ աշխարհիկ թե հոգևոր դեմքերը։ Ժան դե Բրիենը 1220 թվականին իրեն հռչակեց քաղաքի առաջնորդ։ Բայց Պայո Գալվաուն չհամաձայնեց և Ժանին ստիպեց վերադառնալ Աքքա։ Ժանի՝ ճամբարից հեռացումն ինչ-որ չափով պայմանավորված էր Լյուդվիգ I Բավարացու և գերմանացիների ժամանման հետ։ Հռոմեացի դեսպանը հույս ուներ, որ բանակի հետ Եգիպտոս կգա Ֆրրիդրիխ II-ը, բայց նա զբաղված լինելով ներքին խնդիրներով, այդպես էլ չհայտնվեց։ Դրա փոխարեն, մեկամյա անգործությունից հետո, Դամիետա վերադարձավ Ժան դե Բրիենը և 1221 թվականի հուլիսին խաչակիրները շարժվեցին դեպի հարավ՝ Կահիրեի կողմը։ Այս երթը չվրիպեց Ալ-Քամիլի զորքերի աչքից, և մուսուլմանների հարձակումները խաչակիրների վրա քայքայեցին 2000 գերմանական զինվորների խումբը, որոնք հրաժարվեցին շարունակել հարձակումն ու վերադարձան Դամիետա։

Ալ-Քամիլը Սիրիայում կարողացավ դաշնակցել այլ Այյուբյանների հետ, որոնք ջախջախել էին սելջուկներին։ Այնուամենայնիվ, խաչակիրների շարժումը դեպի Կահիրե աղետով ավարտվեց։ Նրանց կանգնեցրեց Նեղոսի` ափերից դուրս գալը։ Չոր ջրանցքը, որով անցել էին խաչակիրները մինչ այդ, ջրով էր լցվել և փակել էր նահանջի ճանապարհը։ Արդյունքում եգիպտացիները նախատեսեցին գիշերային հարձակում, որը քրիստոնյաների զորքերում հանգեցրեց բազմաթիվ կորուստների և նրանց բանակի անձնատուր լինելուն[9]։ Վերադարձի պայմանով նրանք նահանջի ազատություն ստացան, բայց պարտավորվեցին ազատագրել Դամիետան և Եգիպտոսն ընդհանրապես[10]։

Հետևանքներ խմբագրել

Ալ-Քամիլը համաձայնեց եվրոպացիների հետ ստորագրել ութամյա պայմանագիր և խոստացավ սուրբ Խաչից մի կտոր վերադարձնել, սակայն խոստումը չկատարեց։

Խաչակրաց արշավանքի ձախողումն իր հակապապական արտահայտումն ստացավ օքսիտանցի պոետ Գիլեմ Ֆիգեյրի պարսավագրում։ Նրանց պատասխանը դարձավ Հորմոնդա դե Մոնպեսեի «Greu m’es a durar» պոեմը, որտեղ արշավանքի ձախողման մեղքը դրվեց ոչ թե Պայո Գալվաուի կամ Պապի, այլ «անօրենների» հիմարությունների վրա։

Մինչդեռ Ֆրիդրիխ II-ը ամուսնացավ Մարիա Մոնֆերացու և Ժան դը Բրիենի դստեր՝ Իոլանտայի հետ և պապի առաջ պարտավորվեց նոր խաչակրաց արշավանք սկսել։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Christopher Tyerman (2006), God's war: a new history of the Crusades, Harvard University Press, ISBN 0-674-02387-0
  2. 2,0 2,1 Ovide Chrysanthe Des-Michels, Compendio della storia e della geografia del medio evo, traduz. di Antonio Nava, vol. 31, 3ª, 1857, pp. 337-338.
  3. Alexander Mikaberidze: Conflict and Conquest in the Islamic World: A Historical Encyclopedia, Volume 1 (page: 311)
  4. Thomas Keightley, Dionysius Lardner. Outlines of history: from the earliest period to the present time (page: 210)
  5. Kenneth M. Setton, Norman P. Zacour, Harry W. Hazard. A History of the Crusades: The Impact of the Crusades on the Near East (Page: 358)
  6. Jean Richard: The crusades, c 1071-c. 1291, page: 298.
  7. Grousset 1936, pp.230-231.
  8. A. Cacciotti and M. Melli (eds), The Franciscans and the crusade, Milan, Franciscan Library Editions, 2014, ISBN 978-88-7962-219-6 .
  9. https://histoireislamique.wordpress.com/2014/09/13/chronologie-des-croisades-par-le-chevalier-et-historien-kurde-abul-fida-1206-1227/ Արխիվացված 2016-09-27 Wayback Machine Cronologia delle crociate del cavaliere e storico curdo Abul-Fida (1206-1227)
  10. Grousset 1936, pp. 261-267.

Գրականություն խմբագրել

  • R. L. Wolff/H. W. Hazard (Hrsg.)։ The later Crusades, 1189—1311 (A History of the Crusades, volume II). University of Wisconsin Press, Madison/Wisconsin 1969, S. 377ff., Here online.
  • Jonathan Riley-Smith (Hrsg.)։ Illustrierte Geschichte der Kreuzzüge. Frankfurt/New York 1999, S. 478 (Index, s.v. Damiette).
  • Barbara Watterson. The Egyptians. Blackwell Publishing, 1998, S. 260.
  • Heinrich von Zeißberg. Allgemeine Deutsche Biographie (ADB). Einzelband Nr. 18: Lassus — Litschower. 1. Auflage. Leipzig, Verlag von Dunder & Humblot, 1883, S. 389.
  • J. Tolan, St. Francis and the Sultan: The Curious History of a Christian-Muslim Encounter. Oxford: Oxford University Press, 2009. [book about Francis of Assisi’s mission to the Egyptian Sultan Al-Kamil at Damietta in 1219]
  • René Grousset, Histoire des Croisades et du royaume franc de Jérusalem, II. 1131-1187 L'équilibre, Parigi, Perrin, 1935, ISBN 2-262-02568-1.
  • René Grousset, Histoire des Croisades et du royaume franc de Jérusalem, III. 1188-1291 L'anarchie franque, Parigi, Perrin, 1936, ISBN 2-262-02569-X.
  • Jean Flori, Le crociate, Bologna, il Mulino, 2011, ISBN 978-88-15-09090-4
  • I Francescani e la crociata, a c. di A. Cacciotti e M. Melli, Milano, Edizioni Biblioteca Francescana, 2014, ISBN 978-88-7962-219-6

Արտաքին հղումներ խմբագրել