Խաչակնքում, Խաչակնքում են հետևեալ ձևով. ասում են «յանուն Հօր» (աջ ձեռքի երեք մատները միասին տանում դեպի ճակատը), «եւ Որդւոյ» (ձեռքը իջեցնում են ներքև) «եւ Հոգւոյն» (ձեռքը տանում են դեպի ձախ կողմը), «Սրբոյ» (ձեռքը տանում են դեպի աջ կողմը), «Ամէն» (ձեռքը բացած մատներով դնում են սրտի վրա)։

Խաչանկքում

Խաչակնքման նշանակությունը խմբագրել

  • Վահան ընդդեմ սատանայական ներգործութունների,
  • Հիշում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի փրկարար Մահը Խաչի վրա՝ մարդկության ազատագրման համար,
  • Խնդրում ենք Աստծո օգնութունը եւ ողորմութունը,
  • Մենք այլևս գոյութուն չունենք աշխարհի չար զորութունների համար (խաչված ենք) և կենդանի ենք միայն Հիսուսի համար,
  • Չարն այլևս զորութուն չունի «քանի որ Հիսուս խաչվեց մեզ համար և Խաչի արյունով մենք փրկվեցինք», խաչակնքվելով մենք հաստատում ենք մեզ Խաչի տակ ուր մեռավ մեր Տերը, այսինքն ես ուր էլ գնամ, ինչ էլ անեմ, իմ տեղն այնտեղ է, ուր մեռավ Հիսուսը՝ Գողգոթայի Խաչի տակ,
  • Ցականում եմ, որ այսուհետև ինձ նայելիս տեսնեն միայն մի բան՝ Խաչյալ Հիսուսին,
  • Ցանկանում եմ, որ այսուհետև իմ վրա տպվի, արտապատկերվի Հիսուսը՝ այն էլ Խաչ ելած,
  • Երբ ձեռքը տանում ենք դեպի վեր, ուզում ենք ասել, որ մեր միտքը, էութունը գամվեց Խաչի վրա, և թող այսուհետև Քրիստոսի միտքը գրավի մեզ,
  • Երբ ձեռքը տանում ենք դեպի ներքև ուզում ենք ասել, որ այլևս մեր մարմինը չէ, որ պիտի թելադրի մեզ՝ նա մեռավ Խաչի վրա, այլ թող Քրիստոս թելադրի մեզ Իր կամքը,
  • Ձախ և աջ տանելով ուզում ենք ասել, որ ձեռքերը դարձյալ խաչվեցին Խաչի վրա, որոնք չար գործեր անելու համար արդեն անպիտան են և պիտի միայն բարին գործեն։
  • Ձեռքը բացած տանում ենք դեպի սիրտը և ասելով «Ամեն» հաստատում ենք և համաձայնում այդ ամենին («Ամեն» նշանակում է «ճիշտ է», «ես համաձայն եմ»)։

Աղբյուրներ խմբագրել