Խանդո (վրաց.՝ ხანდო), գյուղ Վրաստանի Սամցխե-Ջավախեթի մարզի Ախալքալաքի մունիցիպալիտետում։ Շրջկենտրոն Ախալքալաքից ուղիղ գծով 10 կմ հյուսիս-արևմուտք, Փարվանա գետի աջ կողմում, ձորապռնկից ոչ հեռու, ծ.մ. 1660-1670 մ բարձր հարթավայրում։

Գյուղ
Խանդո
վրաց.՝ ხანდო
ԵրկիրՎրաստան Վրաստան
ԵրկրամասՍամցխե-Ջավախք
ՄունիցիպալիտետԱխալքալաքի մունիցիպալիտետ
ԲԾՄ1660-1670 մ
Պաշտոնական լեզուՎրացերեն
Բնակչություն1090[1] մարդ (2014)
Ազգային կազմՀայեր 99,5 %
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունխանդոցի
Ժամային գոտիUTC+4
Խանդո (Վրաստան)##
Խանդո (Վրաստան)
Խանդո (Սամցխե-Ջավախեթի մարզ)##
Խանդո (Սամցխե-Ջավախեթի մարզ)

Պատմություն խմբագրել

«Գյուրջիստանի վիլայեթի մեծ դավթարի» (էջ 202-203) վկայությամբ 1595 թ. Խանդոն Ախալքալաքի տարածաշրջանում, հանդիսանում էր ամենամեծ գյուղը և միավորում էր 61 ծուխ (տուն), բնակչությունը՝ 1525 մարդ, հարկվել 15 000 ակչե։ Գյուղը մտնում էր Անտառային Ջավախքի լիվայի (շրջանի) մեջ։ Մինչև 16-րդ դարի վերջը Խանդոյի հողատարածության մեծ մասը (1600 հա), շրջափակված էր սաղարթախիտ անտառով։

1830 Խանդո գյուղը առնում է նոր շունչ, այստեղ են ներգաղթել Արևմտյան Հայաստանի Էրզրում նահանգի Խաչքավանք գյուղից, Բասենից նաև Կարսից։ 1828 թվականի ապրիլին սկսված ռուս-թուրքական պատերազմում գեներալ Բ. Ֆ. Պասկևիչի զորքերը գրավեցին Ջավախքի կենտրոն Ախալքալաքը, և այն ավարտվեց Ադրիանապոլսի հաշտության պայմանագրով (1829 թ. Սեպտեմբերի 2), որով Ռուսական կայսրությանն անցան Ախալցխա, Ախալքալաք և Ծալկա քաղաքները։

Արևմտյան Հայաստանի Էրզրումի, Բասենի, Բաբերդի և այլ գավառներից 7300 հայ ընտանիքներ Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունու գլխավորությամբ գաղթեցին և բնակություն հաստատեցին Ախալցխայի, Ախալքալաքի և Ծալկայի շրջակայքում՝ վերականգնելով ու հիմնադրելով ավելի քան 60 գյուղ և 50 եկեղեցի։ Այդ թվում էր Խանդո գյուղը և Խանդոյի Սուրբ Գևորգ եկեղեցին (վանքը)։

Հուշարձաններ խմբագրել

Պատմական հուշարձաններից կանգուն են մնացել Ս. Գևորգ եկեղեցին (XII - XIII դդ.), որը կառուցված է սրբատաշ կարծր քարով ու աչքի է ընկնում ճարտարապետական բարձր արվեստով, և իջևանատունը։ Կան նաև արհեստական քարանձավներ, որոնք իրար են միացած ստորգետնյա անցուղիներով (մեկը իջնում է դեպի Փարվանա գետը)։ Գյուղի Ս. Խաչ եկեղեցին կառուցվել է 1831 թվականին։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014». საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური. ნოემბერი 2014. Վերցված է 7 ნოემბერი, 2016-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 12